5 ՔԱՅԼ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եթե ղեկավար եք, ապա հաճախ եք առնչվում նոր աշխատակիցներ ընտրելու խնդրին և հավանաբար վարվում եք այնպես, ինչպես մյուս բոլոր գործատուները։

4913
աշխատակից-1

Սովորաբար գործատուներն աշխատակիցներ ընտրելիս հաշվի են առնում մասնագիտական որակը, գիտելիքներն ու փորձը։ Նրանք թափուր աշխատատեղի հայտարարության մեջ պարտականությունների հսկայական ցանկ են ներկայացնում ու ըստ ուղարկված ռեզյումեների ընտրում թեկնածուներին։ Եվ արդյունքում դժգոհ են լինում իրենց կատարած ընտրությունից, քանի որ մի դեպքում պահանջների բոլոր կետերը բավարարող թեկնածուն կարող է չհաղթահարել աշխատանքն այս կամ այն պատճառով։ Մինչդեռ կետերից մի քանիսին համապատասխանող թեկնածուն կարող է լիովին հաղթահարել այն, քանի որ աշխատասեր է ու ընդունակ։

Եվ ուրեմն, ինչպե՞ս վարվել այս դեպքում, պետք է արդյոք փոխել մոտեցումը, ի՞ նչ պետք է հաշվի առնել ընտրելիս և ի՞նչ հատկանիշներով առաջնորդվել։ Ահա սրանք են այն հիմնական ուղղորդող քայլերը, որոնք կօգնեն ճիշտ ընտրություն կատարել՝ խուսափելով սխալներից։

 

Հիմնական կանոնը

Ընտրելիս պետք է լինել շատ ուշադիր․ օրինակ թեկնածուն կարող է լինել հիանալի մարքեթոլոգ, բայց չունենա մասնագիտական կրթություն այդ ոլորտում։ Հնարավոր է լինեն նաև այնպիսի թեկնածուներ, ովքեր կկարողանան անել մի բան, որ երբեք չեն արել, չունեն համապատասխան փորձ, բայց ընդունակ են, հեշտությամբ են ընկալում ու յուրացնում նոր տեղեկատվությունը։
Մարդիկ տարբեր են, հետևաբար ցանկով ու պահանջներին բավարարելու հանգամանքով դժվար կլինի կողմնորոշվել արդյոք տվյալ թեկնածուն համապատասխանում է աշխատանքին, թե՞ ոչ։

Պետք է մի կողմ դնել ցուցակն ու առաջնորդվել հարցազրույցի արդյունքներով և սեփական զգացողություններով։

Թեկնածուն հետաձգում է հարցազրույցը

Կան թեկնածուներ, ովքեր հետաձգում են հարցազրույցի օրը, ուշանում են նշանակված ժամից և այլն։ Նման թեկնածուների հետ 98 %-ով չարժե շարունակել աշխատանքային ուղին։
Նրանց նման վարմունքն ունի երկու բացատրություն․

  • Ճշտապահ ու կազմակերպված չեն։
  • Հնարավոր է կան նաև այլ թափուր աշխատատեղերի տարբերակներ, որոնք նրանց ավելի շատ են գրավում։ Այդ դեպքում փնտրեք այնպիսի թեկնածու, ում հետաքրքրությունը մեծ է Ձեր ընկերության հանդեպ։

 

Թեկնածուն հարցեր չունի

Երբ հարցազրուցավարը ավանդույթի համաձայն հարցնում է՝ հարցեր չունե՞ ք, պետք չէ անհանգստանալ, եթե հարցեր չեն առաջացել թեկնածունի մոտ․ չէ՞ որ մինչ այդ ամեն ինչի մասին արդեն խոսվել է։ Բայց պետք է հասկանալ արդյոք թեկնածուն հետաքրքրված է Ձեր գործունեությամբ, թե ոչ։ Եթե անտարբեր է, ապա դա շատ ավելի վատ է երկու պատճառով․

  • Հետաքրքրասիրություն․ սա մարդու բնավորության ամենակարևոր գծերից մեկն է, հասարակական ու անձնական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը։ Եթե մարդը զուրկ է այս հատկանիշից, ապա երբեք չի կարողանա զարգանալ ու առաջ շարժվել։
  • Մարդիկ ավելի լավ են անում այն աշխատանքը, որը նրանց հետաքրքրում է։

 

Թեկնածուն անբարյացակամ է կամ ագրեսիվ

Նման վարքագիծը սկզբում վանում է գործատուներին, սակայն նախապատվությունը տալով մասնագիտական բարձր կարողություններին՝ մոռանում են այս հանգամանքը կամ արդարացնում նրանց վարվելակերպը։

Հիշեք՝ ագրեսիվությունը չի կարող մարել նոր աշխատավայրում․ որոշ ժամանակ անց այն կրկին գլուխ կբարձրացնի ու կխաթարի ողջ անձնակազմի գործունեությունը։

 

Թեկնածուն չգիտի, թե ինչ է ուզում

«Ինձ ուղղակի աշխատանք է պետք»․ այս արտահայտությունը չի կարող բնորոշ լինել հասուն մարդուն։ Նա պետք է հստակորեն իմանա, թե ինչ է իրեն պետք տվյալ աշխատավայրից, ինչի է ձգտում հասնել և ինչ սպասելիքներ ունի։

 

Թեկնածուն խնդրում է

Խնդրել չի նշանակում, որ թեկնբածուն ծնկի է գալիս ու խնդրում իրեն վերցնել աշխատանքի։ Դա ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ համաձայնում է ցանկացած աշխատանքի միայն թե իրեն ընդունեն։ Նման մարդիկ աչքի են ընկնում ցածր ինքնագնահատականով։

Թվում է, թե սրանք շատ պարզ ու անկարևոր բաներ են, բայց պրակտիկայում կիրառելիս կտեսնեք ձևականորեն ընտրված և իսկապես լավ ընտրված աշխատակիցների միջև եղած տարբերությունը։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին