15 ՄԻՋՈՑ ՔՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կյանքի ժամանակակից ռիթմով պայմանավորված շատ հաճախ խախտվում է մեր քունը և, քնկոտությունը պատճառ է դառնում ծուլության ու ոչ արդյունավետ աշխատանքի։

6287
քուն-1

Մենք լինում ենք եռանդով լի այն դեպքում, երբ քնում ու արթնանում ենք նույն ժամին։ Քունը խախտվելու դեպքում խախտվում է մեր առօրյան, պլանները, աշխատանքային արդյունավետությունը։ Լավ քունը լավ առավոտի երաշխիքն է։
Ուժերը վերականգնելու համար մարդն օրական պետք է քնի 7-10 ժամ։ Դա օգնում է կարգավորել ուղեղի աշխատանքը, լիցքավորվել և նոր օրը սկսել թարմ ուժերով։

Ահա մի քանի միջոց քունը կարգավորելու և անքնությունը վերացնելու համար։

  • Ժամը 14։00-ից հետո մի օգտագործեք կոֆեին պարունակող ըմպելիքներ
  • Մի սնվեք քնելուց մոտ 2 ժամ առաջ
  • Քնելուց 1 ժամ առաջ մի մտեք ննջասենյակ․ գնացեք միայն այն դեպքում, եթե արդեն պատրաստվում եք քնել
  • Քնելուց մոտ 1 ժամ առաջ հանգստացեք՝ խուսափելով հեռուստացույց դիտելուց։ Դրա լույսը խախտում է քունը։
  • Կարգի բերեք ինքներդ Ձեզ․ դա հանգստացնում է։
  • Լոգանք ընդունեք։
  • Սպորտով զբաղվեք առավոտյան և ոչ թե երեկոյան։
  • Եթե ունեք կենդանիներ, ապա փաղաքշեք նրանց։
  • Ընթերցեք գեղարվեստական գրականություն կամ ամսագրեր
  • Փորձեք վերլուծել օրն ու առանձնացնել 3 բան, որոնք Ձեզ դուր են եկել օրվա ընթացքում։
  • Զրուցեք որևէ մեկի հետ Ձեզ հետաքրքրող թեմաների շուրջ՝ զերծ մնալով զգացմունքային թեմաներից։
  • Քնելուց առաջ լույսը մեղմացրեք՝ օգտագործելով թույլ լամպեր։
  • Քնելիս լույսն ամբողջությամբ մարեք։
  • Լսեք մեղեդային երաշտություն։
  • Քնելուց անմիջապես առաջ ըմպեք երիցուկով կամ կատվախոտով թեյ։

Ահա մի քանի պարզ, բայց շատ կարևոր խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում խաղաղ ու հանգիստ քունն ապահովված կլինի։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին