ՀՆԴԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԵՌԱԾ ՁԻՆ․ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամենաբարդ իրավիճակներում շատ կարևոր է արագ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ կայացնելու հատկանիշը, ինչը ոչ բոլորին է հատուկ։

5123
հնդկացի-2

 

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում ապրող հնդկացիներն ունեն մի ասացվածք, որը կազմված է հարց ու պատասխանից։ Առաջին հայացքից դա կարող է զարմանալի թվալ, սակայն մեթոդը շատ օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են որոշումներ կայացնում։
Ահա ասացվածքի առաջին մասը․ «Ի՞նչ անել, եթե հասկացել եք, որ մնացել եք մեռած ձիու վրա»։
Մենեջերների պատասխաններն այս հարցին չափազանց տարբեր են ու ծայրահեղ։

Ահա դրանցից մի քանիսը՝

  • Կարելի է լծել ևս մի քանի մեռած ձի։
  • Մշակել ծրագիր մեռած ձիերին մոտիվացնելու համար։
  • Ուսումնասիրել հարցն ու գալ այն եզրակացության, որ մեռած ձին ավելի արագաշարժ է, էժան, քան մրցակիցների ձիերը։
  • Աշխատանքից հեռացնել այն ձիավորներին, ովքեր մեռած ձի հեծնել չեն կարողանում։
  • Հայտարարել, որ ոչ մի ձի չի կարող լինել այնքան մեռած, որ այն քշել հնարավոր չլինի։
  • Ուսումնասիրել շուկան ավելի էժան ու արդյունավետ մեռած ձիեր գտնելու համար։
  • Կազմել աշխատանքային խումբ մեռած ձիուն վերակենդանացնելու համար։
  • Ուսումնասիրել մեռած ձիերին վարժեցնելու համաշխարհային փորձը։
  • Աշխատանքի ընդունել այնպիսի աշխատողների, ովքեր մասնագիտացած են մեռած ձիեր հեծնելու գործում։
  • Ուսումնասիրել ձիուն և գալ եզրակացության, որ այն միշտ մեռած է եղել։

Գիտե՞ք, թե հնդկացիներն ինչ պատասխան են տալիս այս հարցին։

«Եթե զգում եք, որ ձին մեռած է, իջեք ձիուց»։

Սա է միակ հնարավոր տարբերակը։

Այնպես որ որոշումներ կայացնելիս պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, ամեն ինչ բարդացնել ու պատասխաններ փնտրել այնտեղ, որտեղ չկա։
Եղեք զգոն և խնդիրները չեն թվա այնքան անլուծելի, որքան պատկերացնում եք։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին