ԱՌԱԿ․«ՄՈՏԻՎԱՑԻԱ»

Այս առակը աշխատանքի, սեփական ջանքերով նպատակներին հասնելու և խնդիրները հաղթահարելու մասին է։

10014
մոտիվացիա-2

Մի կախարդ կար, ով շատ էր սիրում հանելուկներ, բայց ամենից շատ սիրում էր նկար-գլուխկոտրուկներ ստեղծել երեխաների համար։ Դրանք սովորական նկարներ չէին, այլ կախարդական։ Երբ վերջին կտորը հայտնվում էր իր տեղում, կարծես ուրախությունից արտասովոր լույս էր ճառագում փոքրիկների աչքերում։ Այս պատկերներին նայելը նրանց համար ավելի մեծ հաճույք էր, քան հազարավոր կոնֆետներ ստանալը։
Մի անգամ իր գլուխկոտրուկներով բոլորին հայտնի կախարդն այնպիսի գլուխգործոց է ստեղծում, որ տպավորություն է գործում անգամ հեղինակի վրա։ Որոշում է պատկերը կտորների չբաժանել, որպեսզի երեխաները կախարդանքը զգան անմիջապես՝ չսպասելով գլուխկոտրուկի լուծմանը։
Երբ կախարդը գլուխկոտրուկը հանձնում է երեխաներին, նրանք վշտանում են։

Ի՞նչ եք կարծում։ Ինչո՞ւ։

Երեխաները տխրում են, որովհետև սովոր էին ինքնուրույն ստանալ գլուխկոտրուկի պատասխանը։

Շատերին դուր է գալիս հենց աշխատանքային պրոցեսը, որը ներքին մոտիվացիայի անսպառ աղբյուր է։ Անխոս նրանց համար կարևոր է նաև վերջնական արդյունքն ու դրան սեփական ջանքերով հասնելու ընթացքը։
Պետք է դեռ փոքր տարիքից երեխաների մեջ աշխատանքի հանդեպ սեր սերմանել, որպեսզի կարողանան աշխատանքով հասնել արդյունքի և չսպասեն, որ ինչ-որ մեկը դա կանի նրանց փոխարեն։

 

Մի խուսափեք դժվարություններից, դրանք հիանալի մոտիվացիա են դառնում նպատակներն իրականացնելու ճանապարհին։

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին