ԻՆՉՊԵ՞Ս Է ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ԴԱՐՁԵԼ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ

Դոնալդ Թրամփը, որի կենսագրությունը հայտնի է ամբողջ աշխարհին, համարվում է ԱՄՆ-ի ամենահաջողակ ձեռնարկատերը։ Նրա կենսագրությունը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես են նպատակասլացությունն ու ինքնավստահությունն օգնում հասնել հաջողությունների։

4688
Դոնալդ-Թրամփ

Դոնալդը բիզնեսի մասին իր առաջին գիտելիքները ստացել է հորից։ Ապագա միլիարդատերը նրանից է իմացել, թե բիզնեսում որքան մեծ դեր է խաղում բարձր հեղինակությունը, աշխատողների հանդեպ խստությունը և այլն։

Առաջին քայլերը

Դոնալդ Թրամփի՝ որպես բիզնեսմենի, կենսագրությունը սկսել է զարգացում ապրել այն պահից, երբ սկսել է աշխատել հոր ընկերությունում։ Առաջին նախագիծը, որը նրան հաջողություն ու հայտնիություն բերեց Swifton Village-ն էր։ Հոր մոտ աշխատելով՝ Թրամփը իր համար այլ ուղի է մշակում՝ հասնել ավելիին։ Հայրը՝ Ֆրեդ Թրամփը, իր բիզնեսը կառուցել էր ոչ ռիսկային նախագծերի վրա, աշխատում էր ոչ այնքան հարուստ հաճախորդների հետ, սիրում էր գործ ունենալ ոչ մեծ հարկերի հետ։ Այդ իսկ պատճառով որդին որոշում է կայացնում փոխել գործելաոճը։

Ապագայի պլանավորում

Ինչպես շատերը, այնպես էլ Թրամփը կարծում էր, որ Նյու Յորքը նպատակների իրականացման քաղաք է։ Նրա գործունեության որոշակի հատվածը կապված է հենց այս մեգապոլիսի հետ։

Նա հստակ գիտեր, որ մեծ գումարներ կարող էր վաստակել՝ համագործակցելով Նյու Յորքի մեծահարուստ պատվիրատուների հետ։

Թրամփն իր ազատ ժամանակն անցկացնում էր Նյու Յորքի փողոցներով զբոսնելով։ Նույնիսկ քայլելիս էր նա աշխատում․ կազմում էր պլաններ, ուսումնասիրում էր կառույցները՝ հաշվի առնելով, որ ստացած գիտելիքները կարող էր օգտագործել իր օգտին։ Տեսնելով մեծահարուստների առանձնատները՝ նա հասկանում է, որ միայն վերնախավի հետ շփումը նրան կօգնի բիզնեսում հասնել մեծ բարձունքների։
Թրամփի երազանքն էր դառնալ Նյու Յորքի մեծահարուստների փակ խմբի անդամ, և շուտով դա նրան հաջողվում է։ Շփվում է նավթարդյունաբերողների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մենեջերների, մոդելների և ուղղակի ակումբի անդամների հետ։ Այս ծանոթությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում նոր բիզնես-շփումների, նախագծերի ու գարծարքների կնքման համար։

Թռիչքներով ու անկումներով լի այս մարդու կենսագրության մեջ կան այնպիսի պահեր, երբ նա կորցրել է զգոնությունն ու սխալներ է թույլ տվել, որոնք հանգեցրել են ֆինանսական վիճակի վատթարացման։

Սակայն Թրամփին հաջողվել է ելք գտնել այդ իրավիճակից։ Նա կանգնած էր ամեն ինչ կորցնելու սահմանագծին, նրան սպառնում էր սնանկություն ու ողջ ունեցվածքից զրկվելու հավանականությունը, բայց նա կարողանում է խուսափել ամենասարսափելիից։

 

Խորհուրդ Թրամփից

Համառությունը, խիզախությունն ու ինքնավստահությունը հաջողության գրավականներն են։ Դրանք շատերին են օգնում հասնել հաջողությունների։ Նկատի ունեցեք սա և ձեզ մոտ ամեն բան կստացվի։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին