8 ԲԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կյանքի ընթացքում մենք անընհատ սպասում ենք ինչ-որ մեկի հետ հանդիպմանը, ով կհասկանա ու կընդունի մեզ այնպիսին, ինչպիսին կանք։ Իսկ հետո գիտակցում ենք, որ այդ ինչ-որ մեկը հենց մենք ենք։

5836
երջանկություն

Միայն մեր ձեռքերում է ինքներս մեզ ընդունելու և ներելու, ուրախանալու և երազելու ուժը։
Ոչ ոք, բացի մեզնից, չի կարող մեզ երջանիկ դարձնել, եթե ինքներս չենք ցանկանում։

Ահա մի քանի բան, որ պետք է հիշել երջանիկ լինելու ճանապարհին՝

 

Պարկինսոնի օրենքը

Դուք կարող եք անել այն, ինչ ուզում եք և որքան հնարավոր է արագ, քանի որ որքան շատ ժամանակ եք ծախսում որևէ առաջադրանքի վրա, այնքան շատ եք կորցնում։ Իսկ եթե հակված եք ամեն ինչ թողնելու վերջին րոպեին, անկախ նրանից ընտրել եք կոնկրետ ժամանակ, թե ոչ, ի վերջո այն արվում է վերջին երկու օրում։

 

Տվեք, որ ստանաք

Առաջնորդվեք այս սկզբունքով և ժամանակի ընթացքում կստանաք ավելի շատ, քան տվել եք։ Աշխարհում ամեն վայրկյան կատարվում է ինչ-որ մեկի երազանգը և հնարավոր է, որ վաղն էլ իրականանա ձեր երազանքը։

Ոչ ոք լավ արարքի համար չի ստանում այնքան, որքան տվել է։ Պարգևն ավելի բարձր է լինում։

 

Սխալներ և անհաջողություններ

Սրանք շատ մեծ փորձ են տալիս, օգնում ավելի հաջողակ դառնալ։

 

Երախտագիտություն՝ պարզ միջոց երջանիկ լինելու համար

Սա մարդկային բնավորության ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Լինել երախտապարտ, նշանակում է մեծ դեր ունենալ մյուսների երջանիկ լինելու գործում։

 

Մի համեմատվեք մյուսների հետ

Երբ ինքներդ ձեզ համեմատում եք մյուսների հետ, այդպիսով թույլ եք տալիս, որ արտաքին աշխարհը ղեկավարի ձեզ։ Չեն բացառվում տրամադրության անկումները, ինքնագնահատականի իջեցումը, անվստահության զգացողությունը։ Լավագույն տարբերակը ինքներդ ձեզ հետ համեմատվելն է՝ պարզելու համար, թե ինչ զարգացումներ եք ունեցել։

 

Ամեն ինչ չափազանց լուրջ մի ընդունեք

Մտքերի ու զգացմունքների ետևից ընկնելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ դա ուժերի զուր կորուստ է։ Փորձեք հանգստանալ և կտեսնեք, թե ինչպես ձեր տրամադրությունը հրաշալիորեն կփոխվի։

 

Նոր ծանոթություններ ձեռք բերեք

Ցանկացած հանդիպում դիտարկեք որպես լավագույն ընկերներին հանդիպելու հերթական քայլ։ Այդպես կկարողանաք ավելի ազատ ու բաց լինել նոր ընկերներ ձեռք բերելու համար։ Չասենք, թե որքան կարևոր է առաջին հանդիպումից ստացած դրական տպավորությունը։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին