ՀԵՌԱՎԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՔԱՅԼԵՐԸ

Շատ բիզնեսների համար հեռավար աշխատանքը կարող է լինել ծախսերի և տեղափոխության ժամանակի կրճատման ևս մի միջոց՝ անկախ կարանտինից:

4753
հեռավար-աշխատանք

Որոշ ոլորտներ կարող են լիարժեք աշխատել հեռավար ռեժիմով, մյուսների միայն մի մասն է հնարավոր տեղափոխել օնլայն, իսկ սպասարկման ոլորտի մեծամասնության համար համարյա անհնար է օնլայն աշխատանքը:
Սակայն որքան էլ ոլորտը թույլ տա, հեռավար աշխատանքի կազմակերպման թիվ մեկ գերխնդիրը պետք է լինի արդյունավետության պահպանումը:

Այսպիսով սկսենք:

ՔԱՅԼ 1 – Ապահովում համակարգիչներով

Հեռավար աշխատանքի անցնելուց առաջ պետք է հավաստիանալ, որ բոլոր աշխատակիցներն ապահովված են բավականաչափ հզոր համակարգիչներով: Նաև ցանկալի է, որ այդ համակարգիչները տրամադրված լինեն հենց գործատուի կողմից՝ անհրաժեշտ կարգաբերումներով և ստանդարտներով:
Եթե չկան բավականաչափ քանակությամբ համակարգիչներ կամ նպատակահարմար է օգտագործել աշխատանցի անհատական PC-ն, ապա այն նույնպես պետք է կարգաբերված լինի բոլոր կորպորատիվ ստանդարտներին համապատասխան:

ՔԱՅԼ 2 – Համակարգիչների նախապատրաստում

Ապակենտրոնացված գործունեության պայմաններում համակարգիչները պետք է պատրաստ լինեն հեռակա սպասարկման: Դրա համար հարկ է, որ բոլոր համակարգիչների վրա տեղադրված լինի Team Viewer կամ հեռակա կարգավորումների որևէ այլ ծրագիր:
Նախ ոչ բոլոր աշխատակիցները կկարողանան կատարել հեռակա կարգաբերումները, և նրանց հարկ կլինի օգնել, երկրորդ՝ աշխատանքի ընթացքում առաջացած դժվարությունները շատ ավելի հեշտ կլինի լուծել վիրտուալ «այցով»:

ՔԱՅԼ 3 – Ինտերնետ

Պետք է հավաստիանալ, որ բոլորն ունեն աշխատանքները օնլայն կատարելու համար պատշաճ ինտերնետային փաթեթ:

ՔԱՅԼ 4 – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՏԻՐՈՒՅԹ

Ընկերությանն անհրաժեշտ է այսպես ասած «վիրտուալ օֆիս», որտեղ աշխատակիցները կկարողանան «գտնվել» աշխատանքային ժամերին:
Այն պետք է առնվազն պարունակի հետևյալ բաղադրիչները՝
• Վիդեո- աուդիո և գրավոր չատերի հնարավորություն՝ անհատական և խմբակային
• Օրացույց՝ կոնկրետ օրերին ու ժամերին գործեր դնելու հնարավորությամբ
• Փաստաթղթային տիրույթ՝ փոփոխելու հնարավորությամբ
• Մեյլ
• CRM
Ցանկալի է, իհարկե, որ հարթակն ունենա նաև նեղ ոլորտային գործիքներ՝ կախված գործունեության տեսակից:

ՔԱՅԼ 5 – Հեռավար աշխատանքի օրենքների և կանոնների մշակում

WebApricot-ում, օրինակ, գործում է «Առավոտյան սուրճի ժամը», երբ աշխատակիցները հավաքվում են ընդհանուր չատում և միասին սուրճ խմում:

Օրենքների շարքում կարող են լինել նաև հետևյալ կետերը՝

• Աշխատանքային ժամերին լինել օնլայն
• Ցանկացած ներքին հարցին կամ հայցին պատասխանել առնվազն 10 րոպեի ընթացքում, իսկ արտաքին՝ անմիջապես
• Աուդիո- և վիդեոզանգերն իրականացնել միայն նախօրոք պայմանավորվելուց հետո
• Արտաքին աշխարհի հետ շփվել առանց կողմնակի ձայների
և այլն
Ցանկացած ընկերություն կարող է սահմանել նման օրենքներ՝ ելնելով իր ներքին կանոնակարգից և սովորույթներից:

ՔԱՅԼ 6 – Ուսուցում և ծանոթացում

Բոլոր աշխատակիցներին պետք է պատշաճ բացատրել ինչպես կանոնները, այնպես էլ ծրագրերից օգտվելու հիմունքները, անպայման տեղեկացնել, թե ում որ հարցերի դեպքում պետք է դիմեն:

ՔԱՅԼ 7 – Հաշվառման կազմակերպում

Օնլայն աշխատանքը չպետք է նշանակի բարձիթողի վիճակ: Պետք է հստակ որոշել աշխատանքի արդյունավետության չափանիշները, գործունեության արդյունքների հաշվառման սկզբունքները և բոլոր այլ չափելի ցուցանիշները:

Այս քայլերով է առաջնորդվել նաև WebApricot ծրագրավորման ընկերությունը, որը սիրով կօգնի ճիշտ կազմակերպել ձեր ընկերության հեռավար գործունեությունը:
Եվ այսպես, բարի օնլայն աշխատանք բոլորիս, և թող շուտ վերադառնան այն ժամանակները, երբ ընկերություններն իրենք կորոշեն աշխատանքի կազմակերպման տարբերակը՝ ելներով իրենց իսկ հարմարավետությունից:

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին