ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «100 ԲԻԶՆԵՍ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գրքի շնորհանդեսը: Ներկաները կարողացան ձեռք բերել գիրքն անմիջապես հեղինակի մակագրությամբ: Internest.am-ը ներկայացնում է աննախադեպ հետաքրքրություն առաջացրած գրքի շնորհանդեսի լուսանկարները:

8456

Պատահում է այնպես, որ ծննդյան օրը ոչ միայն դու ես նվերներ ստանում, այլև այդ օրը դարձնում ես իսկական «նվեր» հարյուրավոր մարդկանց համար: Դեկտեմբերի 9-ը ոչ միայն Վահագն Դիլբարյանի համար էր տոն, ով վերջապես տպագրված էր տեսնում իր տարիների աշխատանքը՝ «100 Բիզնես Գաղտնիքներ» գիրքը, այլև բիզնեսով հետաքրքրված, ակտիվ ու նպատակասլաց երիտասարդության համար: Վերջիններս ամիսներ շարունակ անհամբեր սպասում էին այսօրվան, չէ՞ որ հայկական իրականության մեջ հաճախ չեն նման իրադարձությունները:

100 բիզնես գաղտնիքներ
Վահագն Դիլբարյանը

Վահագն Դիլբարյանը՝ Բիզնես Բլոգերը, այսպես էր որոշել անցկացնել իր ծննդյան օրը՝ գրքի երկար սպասված շնորհանդեսը նշանակելով իր 30-ամյակի օրը՝ 18:38 խորհրդանշական ժամին:

100 բիզնես գաղտնիքներ

Ասել, որ շնորհանդեսը բազմամարդ էր, շատ քիչ կլինի: «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն նպատակներ, հետաքրքրվում կամ արդեն իսկ զբաղվում են բիզնեսով, ցանկանում են աճել, զարգանալ և ինքնակրթվել: Շնորհանդեսին ներկա այդպիսի երիտասարդների թիվը անցնում էր առնվազն 500-ը:

100 բիզնես գաղտնիքներ

100 բիզնես գաղտնիքներ

100 բիզնես գաղտնիքներ

Գիրքը բավական մեծածավալ է՝ 676 էջ: Այն առ այսօր ամենածավալուն բիզնես գիրքն է հայկական իրականության մեջ: Գրքի թեմաները 100-ն են և ընդգրկում են բազմազան պատմություններ գործարարների կյանքի, փորձի, կայացրած կարևորագույն որոշումների և բիզնես լուծումների մասին:

100 բիզնես գաղտնիքներ

Ժամեր շարունակ հերթ կանգնելուց հետո՝ գրքի «տերերը» դուրս էին գալիս սրահից երջանիկ ժպիտով ու ոգևորված: Ով գիտի՝ նրանցից յուրաքանչյուրը ինչ մեծ երազանքների ու հեռանկարների մասին մտքերով էր տարված: Ինչպե՞ս կմոտիվացնի ու կոգեշնչի նրանց այս գիրքը, որի առաքելությունը հայ ապագա գործարարների սերնդին կրթելն ու գրագետ բիզնես մոտեցումներ ձևավորելն է:

100 բիզնես գաղտնիքներ
GG Taxiի գործադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը

100 business secrets (9)

Internest.am-ը կհետևի ու կպատմի ձեզ հայկական ստարտափ և բիզնես միջավայրում նոր անունների և նոր ձեռքբերումների մասին, իսկ գիրքն ընթերցելուց հետո խոստանում ենք մանրամասն ներկայացնել նաև այն ամենակարևորն ու հետաքրքիրը, որ կարող է գտնել ընթերցողը «100 բիզնես գաղտնիքներ» գրքում:

100 բիզնես գաղտնիքներ
«Զարթուցիչ» հաջողության թրեյնինգների հեղինակ Գրիգոր Առաքելյանը

100 բիզնես գաղտնիքներ

100 բիզնես գաղտնիքներ

100 բիզնես գաղտնիքներ

In this article


Join the Conversation