50 ՀԱՐՑ 2015 ԹՎԱՆԱԿԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամանորյա տոնական անցուդարձը գուցե ձեզ էլ է ավելորդ թվում, բայց մի շատ կարևոր օգուտ, այնուամենայնիվ, կարելի է գտնել այդ ամենի մեջ: Նոր տարին ստիպում է մեզ կանգ առնել և առնվազն մի քանի օր ժամանակ է տալիս՝ մեր գործերը, քայլերը, նպատակները գնահատելու և վերաիմաստավորելու համար:

1931
Հարցեր Նոր տարին սկսելու համար

Նոր տարին հաշվարկան կետ է, որին հասնելով՝ պետք է ամփոփել նախորդ տարվա արդյունքները և սկսել հաջորդ պտույտը Արեգակի շուրջ՝ նոր նպատակներով ու ծրագրերով:

Եթե չեք ցանկանում զբաղվել ամանորյա նախապատրաստություններով, հարմար տեղավորվեք ձեր անկյունում և լրացրեք այս հարցաթերթիկը: Նայեք ձեր կյանքին կողքից, և ամեն ինչ բոլորովին այլ լույսի ներքո կերևա:

ՀԱՐՑԵՐ 2015 ԹՎԱԿԱՆՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    • Այս տարվա ո՞ր իրադարձության մասին կպատմեիք ձեր երեխաներին և թոռնիկներին:
    • 2015 թվականը երեք բառերով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:
    • Ի՞նչ նոր բան իմացաք ձեր մասին այս տարի:
    • Այս տարի գրանցած ձեր ո՞ր ձեռքբերումներով կարող եք հպարտանալ:
    • Ո՞րն է եղել ամենալավ նորությունը, որ ստացել եք այս տարի:
    • Ի՞նչ նոր ու անսովոր վայրում եք եղել:
    • Ձեր անձնական հատկանիշներից ո՞րն է եղել ամենաօգտակարն ու պահանջվածը տարվա ընթացքում:
    • Ձեր շրջապատից ո՞ւմ վրա եք հույս դրել այս տարվա ընթացքում:
    • Ի՞նչ նոր հմտություններ եք ձեռք բերել տարվա ընթացքում:
    • Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ ձեզ երախտապարտ զգում:
    • Եթե այս տարվա մասին գիրք գրելու լինեիք, ի՞նչ ժանրի կլիներ այն՝ սիրո պատմություն, դրամա, սարսափ…
    • Ամենամեծ դասը, որ ստացել եք 2015 թվականին:
    • Ի՞նչ ներքին արգելքներ եք հաղթահարել այս տարի:
    • Նշեք այն հինգ մարդկանց, ում հետ ամենահաճելի ժամանակն եք անցկացրել:
    • Ո՞րն է եղել ձեր ամենամեծ ձեռքբերումը աշխատանքում:
    • Ի՞նչ ուղղությամբ են զարգացել ընտանեկան հարաբերությունները:
    • Ո՞ր գիրքը կամ ֆիլմն են ամենից շատ ազդեցություն թողել ձեզ վրա:
    • Ի՞նչ անսովոր հաճոյախոսություն եք ստացել այս տարի:
    • Ի՞նչ փոքրիկ ուրախություններ են ուղեկցել ձեզ ձեր ամենօրյա առօրյայում:
    • Ի՞նչ եք ստեղծել այս տարվա ընթացքում:
    • Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն և այլն…
    • Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ:
    • Ո՞րն է եղել տարվա ամենահիշարժան պահը:
    • 2015 թվականի ո՞ր անհանգստություններն էին բացարձակապես անիմաստ:
    • Ձեր ո՞ր գործողությունները կցանկանաք կրկնել նաև հաջորդ տարի:
    • Ո՞րն եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:
    • Ո՞րն է եղել ամենամեծ խնդիրը, որը լուծել եք այս տարի:
    • Նախորդ տարվա ո՞ր իրադարձությունն է ձեզ ստիպում ժպտալ իր մասին հիշելիս:
    • Ո՞րն է 2015 թվականի ամենալավ գնումը:
    • Ի՞նչը կանեիք այլ կերպ և ինչո՞ւ:
    • Ինչի՞ համար կարող եք ձեզ գովել:
    • Նախորդ տարվա ո՞ր պահը կցանկանաք վերապրել նորից ու նորից:
    • Ի՞նչն է ձեզ անհանգստացրել այս տարի ամենից շատ:
    • Ո՞ր թեման է ամենից շատ ձեզ հետաքրքրել տարվա ընթացքում:

Ի՞նչ նոր ու օգտակար սովորություններ եք ձեռք բերել:

    • Ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ, եթե ժամանակի մեքենայով կարողանայիք վերադառնալ մեկ տարի առաջ:
    • Ո՞վ կամ ի՞նչն է ամենադրական ազդեցությունը թողել ձեզ վրա 2015 թվականի ընթացքում:
    • Ո՞րն է եղել ամենաուրախ պահը, որ անցկացրել եք ձեր ընկերների հետ:
    • Ո՞րն է եղել տարվա ամենամեծ նպատակը:
    • Ինչի՞ վրա եք ժամանակը անիմաստ վատնել տարվա ընթացքում:

ՀԱՐՑԵՐ 2016 ԹՎԱԿԱՆԸ ՊԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Ո՞րն է այն հիմնական թեման, միտքը, գաղափարը, որին կցանկանաք նվիրել հաջորդ տարին:
  • Ի՞նչ կցանկանաք տեսնել, բացահայտել, ուսումնասիրել:
  • Ո՞ւմ հետ կցանկանաք ամենից շատ ժամանակ անցկացնել եկող տարի:
  • Ի՞նչ հմտություններ կցանկանաք ձեռք բերել կամ կատարելագործել:
  • Ձեր ո՞ր անձնական հատկանիշը կցանկանաք զարգացնել և ուժեղացնել:
  • Ի՞նչ կփոխեք ձեր ամենօրյա կյանքում:
  • Ձեր ո՞ր սովորություններից կցանկանայիք ազատվել, և ընդհակառակը, ինչպիսի՞ք կցանկանայիք ձեռք բերել:
  • Ի՞նչ մասնագիտական նպատակներ եք դնում ձեր առջև այս տարի:
  • Ինչպիսի՞ն կցանկանաք հիշել 2016 թվականը, երբ ետ նայեք 20-30 տարուց:
  • Ո՞րն է 2016 թվականի Ձեր ամենակարևոր նպատակը:

Դե ինչ, պատասխանեցի՞ք: Պահեք ձեր գրառումը մինչև հաջորդ տարի: 2016 թվականին փորձեք ոչ միայն իրականցնել ձեր առջև դրված նպատակները, այլև մի բան էլ ավելի, որպեսզի հաջորդ տարի այս ցանկը վերընթերցելիս և նորը կազմելիս ինքներդ ձեզնով իսկապես հպարտանանալու տեղ ունենաք:

Աղբյուր

In this article


Join the Conversation