ԱՌԱԿ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ ԱՃԵՑՆՈՂ ԱԳԱՐԱԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ

Հրաշալի առակ կյանքի մասին, այն մասին, թե որն է մեզնից յուրաքանչյուրի և միևնույն ժամանակ բոլորիս հաջողության գաղտնիքը:

8061
առակ կյանքի մասին

Ագարակատերերից մեկի եգիպտացորենը մի քանի տարի շարունակ ամենատարբեր մրցույթներում ճանաչվում էր ամենալավ ու որակյալ եգիպտացորենը: Երբ նրան խնդրեցին բացահայտել իր գաղտնիքը, ագարակատերն ասաց, որ գաղտնիքը նրանում է, որ ինքն իր եգիպտացորենի ամենալավ սերմերը միշտ բաժանում է իր հարևաններն:

– Ինչո՞ւ եք տալիս ամենալավ սերմերը ձեր հարևաններին, չէ՞ որ նրանք ըստ էության ձեր մրցակիցներն են: Ձեզ հետ հավասար եգիպտացորեն են աճեցնում ու մասնակցում մրցույթներում, – զարմացան մարդիկ:

– Հասկանո՞ւմ եք, – ժպտաց ագարակատերը,- քամին քշում է ծաղկափոշին իմ հարևանների դաշտերից դեպի իմ դաշտերը, և հակառակը: Եթե իմ հարևանների մշակաբույսերն ավելի վատ որակի լինեն, քան իմը, կարճ ժամանակ անց իմ բերքի որակը նույնպես կսկսի փչանալ:Իսկ այն, թե ինչպես ենք մենք խնամում մեր ցանած սերմերը, արդեն յուրաքանչյուրիս գործն է:

Այդպես է նաև մեր կյանքում: Նա, ով ուզում է լինել հաջողակ, պետք է հոգ տանի նաև իր շրջապատի մասին և նրանց նույնպես օգնի հաջողության հասնել: Որովհետև որքան լավ ապրեն մարդիկ մեր շուրջը, այնքան լավ կլինի նաև մեզ համար:

Մենք բոլորս փոխկապակցված են և իսկական բարեկեցության կարելի է հասնել միմյանց օգնելով, այլ ոչ թե վնասելով կամ մտածելով միայն սեփական շահի մասին:

In this article


Join the Conversation