25 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՄՏՔԵՐ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻՑ

Ասում են՝ մոտիվացիան երկար չի տևում: Ինչ արած, լոգանքից հետո թարմությունն էլ է օրվա ընթացքում վերանում: Հենց դրա համար էլ այդ մասին պետք է հոգ տանել ամեն օր:

12118
մոտիվացնող մտքեր

Շատ հաճախ ինչ-որ բան անելու համար մեզ պակասում է մի կաթիլ մոտիվացիա: Եվ երբ այն ինքներս մեր մեջ չենք կարողանում գտնել, օգնության են հասնում մեր ընկերները, մարդիկ, ովքեր իսկապես հավատում են, որ մենք կարող ենք, մոտիվացնող գրքերն ու պատմությունները, հաջողակ մարդկանց փորձն ու իմաստուն խորհուրդները:

Internest.am-ը ներկայացնում է բոլոր ժամանակների իմաստուն մարդկանց մոտիվացնող մտքերի ընտրանի, որոնք ձեզ կարող են ոգևորել անգամ ամենահուսահատ պահերին:

Արա այսօր այն, ինչ մյուսները չեն ցանկանում անել: Վաղը կապրես այնպես, ինչպես մյուսները չեն կարողանում:

Ջարեդ Լետտո

Ես պարտություններ չեմ կրել: Ես պարզապես գտել եմ 10 000 միջոց, որոնք չեն աշխատում:

Թոմաս Էդիսոն

Մի ասեք, որ դուք ժամանակ չունեք: Դուք ունեք նույնքան ժամանակ, որքան ունեին Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Թոմաս Ջեֆերսոնն ու Էյնշտեյնը:

Ջեքսոն Բրաուն

Անգամ եթե դուք տաղանդավոր եք և հսկայական ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների համար պարզապես ժամանակ է պետք: Դուք չեք ունենա երեխա 1 ամսից, անգամ եթե ստիպեք հղիանալ 9 կնոջ:

Ուրեն Բաֆֆեթ

Կյանքում մեկ անգամ հաջողությունը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, պարզապես շատ հաճախ այդ մարդը գտնվում է մոտակա գարեջրատանը և չի լսում այդ թակոցը:

Մարկ Տվեն

Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք չափազանց շուտ ենք հանձնվում: Հաջողության ամենափորձված ճանապարհը շարունակաբար ևս մեկ անգամ փորձելն է:

Թոմաս Էդիոսան

Եթե դուք ուզում եք հաջողություն ունենալ, դուք պետք է այնպիսի տեսք ունենաք, ասես արդեն ունեք այն:

Թոմաս Մոր

Առավոտյան արթնանալով՝ հարցրու քեզ. «Ի՞նչ պետք է անեմ ես այսօր»: Երեկոյան՝ քնելուց առաջ, հարցրու քեզ՝ «Ի՞նչ եմ ես արել»:

Պյութագորաս

Աղքատ, անհաջողակ, դժբախտ ու վատառողջ մարդը նա է, ով չափազանց հաճախ է օգտագործում «վաղը» բառը:

Ռոբերտ Կիոսակի

Ես դա ուզում եմ, նշանակում է՝ դա կլինի:

Հենրի Ֆորդ

Դժվար գործը այն հեշտ գործերի կուտակումն է, որոնք դուք պետք է անեիք, բայց չեք արել:

Ջոն Մաքսվելլ

Անհաջողությունը ևս մեկ հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու համար, բայց արդեն՝ ավելի իամստուն դարձած:

Հենրի Ֆորդ

Մեծ գործերը պետք է իրականացնել, այլ ոչ թե անվերջ մտածել դրանց մասին:

Հուլիոս Կեսար

Արդարացումները ստեր են, որոնք դուք ասում եք ինքներդ ձեզ: Դադարեք նվնվալ, բողոքել և ձեզ երեխայի պես պահել: Արդարացումները մարդուն աղքատ են դարձնում:

Ռոբերտ Կիոսակի

Ես չեմ կարող ձեզ տալ հաջողության բանաձև, բայց կարող եմ տալ անհաջողության բանաձևը. փորձեք դուր գալ բոլորին:

Ջերարդ Սվոուպ

Յուրաքանչյուր մարդու կյանքում կա երկու կարևորագույն օր: Մեկը այն օրն է, երբ նա ծնվում է, իսկ մյուսը՝ այն օրը, երբ նա հասկանում է, թե ինչու:

Ուիլյամ Բարքլեյ

Մարդիկ չափազանց շատ են ծախսում գումարներ, որոնք իրենք չեն աշխատել, այն բաների վրա, որոնք իրենց պետք չեն, որպեսզի տպավորություն թողնեն այն մարդկանց վրա, որոնք իրենց դուր չեն գալիս:

Ուիլլ Սմիթ

Միակ խոչընդոտը մեր վաղվա ձեռքբերումների ճանապարհին մեր այսօրվա կասկածներն են:

Ֆրանկլին Ռուզվելտ

Կյանքը հեծանվով ընթանալու պես մի բան է: Եթե ձեզ համար դժվար է, ուրեմն դուք գնում եք դեպի վերելք:

Ալբերտ Էյնշտեյն

Աշխարհի ամենասնանկ մարդը այն մարդն է, ով կորցրել է իր էնտուզիազմը:

Մեթյու Առնոլդ

Մենք մեր կյանքում գտնում ենք միայն այն, ինչ ինքներս ենք ներդնում նրա մեջ:

Ռալֆ Էմերսոն

Դու երբեք չես կտրի-անցնի օվկիանոսը, եթե փորձես տեսադաշտից չկորցնել ցամաքը:

Քրիստափոր Կոլումբոս

Եթե դուք գնահատում եք այն, ինչ ունեք կյանքում, դուք միշտ կստանաք ավելի շատ: Եթե միայն մտածեք այն բաների մասին, ինչ չունեք, ձեզ երբեք այդ ամենը բավարար չի լինի:

Օփրա Ուինֆրի

Եթե դու կարող ես մի բան պատկերացնել, ուրեմն դու կարող ես դրան հասնել:

Զիգ Զիգլեր

Մի հուսահատվեք, իսկ եթե հուսահատվել եք, շարունակեք անգամ հուսահատված:

Էդմունդ Բյորկ

Իրատես եղեք. պահանջեք անհնարինը:

Էռնեստո Չե Գևարա

In this article


Join the Conversation