ԻՆՉՈ՞Ւ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ GOOGLE-ՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՐԱԶԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Google-ը մեկ անգամ չէ ճանաչվել լավագույն աշխատավայրը՝ շրջանցելով այնպիսի հսկաների, ինչպես Facebook-ը, Apple-ն ու Microsoft-ն են:

10409
աշխատանք Google-ում

Աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ կարծում են, որ Google-ում աշխատանքը լավագույն բանն է, որ կարող է պատահել իրենց կյանքում: Դե ինչ, առաջարկում ենք պարզել, թե ինչու է այդպես:

Google-ի անձնակազմի մոտիվացիան է գլխավոր պատճառը, որ մենք ամեն օր մեր համակարգչի էկրանին նայում ենք հենց այդ գրությանը:

Մարդկային ռեսուրսների կառավարման այսպիսի սկզբունքներ Google-ը ստիպված եղավ որդեգրել, որովհետև 2005-2010 թվականներին Facebook-ը կարողացավ դեպի իրեն գրավել Google-ի ավելի քան 500 աշխատակցի, որոնց թվում էին Չեդ Հարլին (YouTube-ի ստեղծողը), Էնդի Ռուբինը (մոբայլ սարքերի բաժնի ղեկավարը) և այլ կարևոր դեր ունեցող կադրեր: Այդ ժամանակվանից սկսած ընկերության ներսում սկսեցին գործել աշխատակիցներին մոտիվացնելու այնպիսի տարբերակներ, որոնց շնորհիվ իրավիճակը կտրուկ փոխվեց:

ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

աշխատանք Google-ում

Google-ի շարքային աշխատակիցների ամսական աշխատավարձը սկսվում է $10.000-ից, իսկ ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերի չափը գաղտնի է պահվում: Ողջ Սիլիկոնյան հովտում Google-ը ամենաբարձր աշխատավարձ վճարող ընկերությունն է համարվում:

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Աշխատելով ստեղծագործ մարդկանց հետ՝ Google-ում հասկացել են, որ աշխատակիցներին հրամայել անել այն, ինչն իրենց դուր չի գալիս, բացարձակ անօգուտ գործ է: Հենց դրա համար էլ այստեղ բոլորը ձայնի և սեփական որոշումներ կայացնելու իրավունք ունեն:

աշխատանք Google-ում

Աշխատողներից սպասվում է միայն մեկ բան՝ արդյունք: Իսկ թե ինչպես նրանք կհասնեն այդ արդյունքին, իրենց գործն է: Նրանք կարող են աշխատել հանգստի սենյակներում, ժողովները կարող են անցկացնել շենքի տանիքին՝ ճոճաթոռների վրա նստած:

աշխատանք Google-ում

Այստեղ չկան ամենօրյա հաշվետվություններ և սթրեսային այլ իրավիճակներ, բայց աշխատակիցը պետք է ներկայացնի ամենակարևորը՝ արդյունքը:

20% ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ

Սովորական աշխատանքային առաջադրանքներից բացի, Google-ում հնարավորություն են տալիս աշխատակիցներին ժամանակի 20%-ը հատկացնել այն նախագծերին, որոնցից հենց այդ աշախատակիցների կարծիքով Google-ն ամենամեծ շահույթը կստանա: Դա խթանում է նրանց ստեղծագործական կարողություններն ու նորարարությունը:

աշխատանք Google-ում

Google-ի շատ ծառայություններ առաջացել են հենց այս տարբերակով: Աշխատակիցների հղացած գաղափարներից շատերն իսկապես վերաճում են կոմերցիոն հետաքրքրություն ներկայացնող նախագծերի, իսկ եթե նախագծերի մի մասը ձախողվում է, Google-ում համարում են, որ այդպես նոր գիտելիքներ ձեռք բերեցին:

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԲՈԼՈՐԻՆ

Աշխատակիցների մոտիվացիան էլ ավելի է մեծանում, երբ ամեն ինչ բաց է տեղի ունենում: Աշխատանքի արդյունքները տեսանելի են ոչ միայն ղեկավարությանը, այլև գործընկերներին:

աշխատանք Google-ում

Այսպես սոցիալական բաղադրիչ է ավելանում պատասխանատվության զգացողությանը, ինչը ավելի արդյունավետ է, քան խրախուսումը կամ քննադատությունը ղեկավարության կողմից:

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

աշխատանք Google-ում

Գրեթե բոլոր նախագծերը Google-ում իրականացվում են թիմերով, որովհետև շփումն ապահովելու լավագույն տարբերակը նրանց մեկ թիմում հավաքելն է: Այստեղ ոչ ոք առանձին նստած չէ: Անգամ գործադիր տնօրենը մի քանի ամիս շարունակ նստում էր փորձառու աշխատակիցներից մեկի հետ նույն սենյակում: Ինչ վերաբերում է Սերգեյ Բրինին և Լարի Փեյջին, ապա նրանք նույնպես միասին մեկ սենյակ են զբաղեցնում:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳ

Մի անգամ Google-ը փողոցում գովազդային վահանակ տեղադրեց, որի նպատակը նոր աշխատակիցներ գտնելն էր: Սակայն ոչ ընկերության անունը, ոչ լոգոտիպը, ոչ որևէ հուշում չկար դրա վրա: Վահանակի բովանդակությունը հետևյալն էր. «{առաջին տասանիշ պարզ թիվը, որը կարելի է հայտնաբերել e-ի նշանակությունը ներկայացնող թվերի հերթականության մեջ}.com: Նա, ով կռահում էր պատասխանը և բրաուզերում գրում ստացված արդյունքը, հայտնվում էր կայքում, որտեղ նրան սպասում էր ավելի դժվար առաջադրանք: Ի վերջո, առաջադրանքները հաղթահարած թեկնածուները հնարավորություն էին ստանում հարցազրույց անցնել Google-ում:

աշխատանք Google-ում

Ամեն հարցազրույցի վերջում Սերգեյ Բրինն ասում է. «Ես Ձեզ տալիս եմ 5 րոպե: Երբ վերադառնամ, ինձ պետք է բացատրեք ինչ-որ դժվար բան, որը ես չգիտեմ»: Նրան ամեն ինչ հետաքրքրում է, թեկնածուները կարող են պատմել իրենց հոբբիի մասին, մասնագիտական ինչ-որ խնդրի, որևէ բանի տեխնիկական կառուցվածքի մասին. կարևորն այն է, որ թեկնածուն իսկապես գլուխ հանի դրանից: Բացի այդ, Սերգեյը կամայական ելքի դեպքում համարում է, որ իր ժամանակն անիմաստ չի վատնել, այլ ինչ-որ նոր բան է սովորել:

ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

Google-ի գրասենյակները նախագծվում են աշխարհի ամենալավ դիզայներների կողմից, և ամեն մասնաշենքում, ամեն սենյակում հաշվի են առնվում ոչ միայն ընդհանուր հարցեր, այլև աշխատակիցների նախընտրությունները և նրանց ազգային առանձնահատկությունները:

աշխատանք Google-ում

Google-ը չի ստիպում իր աշխատակիցներին հետևել որոշակի dress-code-ի: Կա միայն մեկ կանոն. աշխատակիցը պետք է հագած լինի… գոնե ինչ-որ բան: Հիմնականում, սակայն, նրանք նախընտրում են ջինսերով լինել: Իսկ ընդհանուր առմամբ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը ձգտում են, որ մթնոլորտը Google-ում ուսանողական campus հիշեցնի:

ՄԱՆՐՈՒՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՏ ԲԱՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ

Ընկերությունում ասում են՝ Google-ը նախևառաջ մարդիկ են: Եվ այդ մարդկանց հարմարավետությունը պահպանելու համար նրանց տրամադրության տակ են մարզասրահները, գեղեցկության և մերսման սրահները:

աշխատանք Google-ումԸնկերության տարածքում աշխատակիցները կարող են անվճար սնվել՝ ընտրություն կատարելով մի քանի ճաշարանից ու սրճարանից: Աշխատակիցներին անվճար առաջարկվում է նաև բժշկական օգոնւթյուն, որոշ գրասենյակներ անգամ կից բժշկական կենտրոններ ունեն: Էլ չենք խոսում տարբեր որակավորման դասընթացների, թրեյնինգների մասին, որոնց ծախսերը ընկերությունը նույնպես վերցնում է իր վրա:

աշխատանք Google-ում

Google-ը չի մոռանում նաև աշխատակիցների ընտանիքների մասին հոգ տանել: Երեխա ունենալուց հետո կանայք այստեղ ստանում են 5-ամսյա վճարովի արձակուրդ, տղամարդիկ՝ 2-ամսյա: Եթե աշխատակիցը մահանում է, նրա ընտանիքին 10 տարի շարունակ վճարվում է մահացածի աշխատավարձի կեսը:

աշխատանք Google-ում

Ահա այս ամենի վրա է հիմնվում Google-ի աշխատակիցների բարձր մոտիվացիան, և ահա թե ինչու այս ընկերությունը համարվում է լավագույն վայրը աշխատելու համար: Իսկ ո՞րն է ձեր երազանքի աշխատավայրը:

In this article


Join the Conversation