«ԹՌՉՈՒՆԸ ՎԱՆԴԱԿԻ ՄԵՋ»

Մենք բոլորս ունենք ընտրության իրավունք և ստանում ենք այն, ինչ ցանկանում ենք: Իսկ եթե ինչ-որ բան իսկապես ցանկանում ենք, ապա պետք է գործել:

6767
Թռչունը վանդակի մեջ

Մի թռչուն շատ երկար ժամանակ ապրում էր վանդակի մեջ: Հաճախ նա վանդակի ճաղերի միջով նայում էր պատուհանից այն կողմ, որտեղ երևում էին ծառերն ու կանաչ դաշտավայրը:

Նա տեսնում էր այլ թռչունների, որոնք ուրախ ճախրում էին ազատության մեջ, և մտածում էր, թե այդ ինչպես է՝ զգալ, որ արևը ջերմացնում է մեջքդ, քամին տարածում է թևերդ, իսկ դու սլանում ես երկնքով մեկ ու թռիչքի ընթացքում մլակներ ես որսում:

Երբ թռչնակը մտածում էր այս մասին, նրա սիրտը սկսում էր ավելի հաճախակի զարկել: Նա նստում էր վանդակի իր ձողին և, խորը շնչելով, գրեթե զգում էր հավանական թռիչքի թրթիռը:

Երբեմն մեկ այլ թռչուն գալիս նստում էր պատուհանի գոգին, հանգստանում էր մի քիչ և ուսումնասիրում վանդակում նստած թռչնակին: Նա գլուխը թեքում էր մի կողմի վրա՝ ասես հարցնելով ինքն իրեն՝ մի՞թե հնարավոր է նաև այսպես: Թռչունը վանդակի մեջ: Անհավատալի է:

Այդպիսի պահերի թռչունն իրեն զգում էր աշխարհի ամենադժբախտը: Նրա փոքրիկ ուսերը հուսահատ իջնում էին ներքև, կոկորդին ասես ինչ-որ բան էր կանգնում, իսկ սիրտը ճմլվում էր տանջող թախիծից:

Մի օր թռչնակի տերը մոռացավ և վանդակի դուռը բաց թողեց: Նա նստել և նայում էր վանդակից դուրս՝ արդեն բաց դռան միջով: Նա տեսնում էր թռչուններին, որ ճախրում էին ազատության մեջ, տեսնում էր, թե ինչպես է արևը ջերմացնում նրանց, իսկ քամին տատանում նրանց փետուրները: Թռչնակի հուզմունքն էլ ավելի աճեց, երբ նա տեսավ, որ պատուհանը նույնպես բաց է:

Այդպես նա դեռ երկար, շատ երկար մտածում էր, մինչև մայրամուտին վերադարձավ նրա տերը ու փակեց վանդակի դուռը: Նա նախընտրեց ապահովությունը ազատությանը, իսկ դո՞ւք…

In this article


Join the Conversation