UPUB.AM – ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԽԱՆՈՒԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեխնոլոգիաների մեծ ներգրավվածությունը մեր կյանքում չի կարող և չպետք է լինի պատճառ քիչ կարդալու համար, այլ ընդհակառակը, որքան շատ են գիրք ընթերցելու միջոցները, այնքան ավելի շատ ժամանակ կարող ենք գտնել ընթերցանության համար:

11292
upub.am առաջին էլեկտրոնային գրախանութը հայաստանում

Էլեկտրոնային գրքերը այդ գործում կարևորագույն տեղ են զբաղեցնում և վաղուց մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ ներբեռնում ու ընթերցում են իրենց սիրելի գրքերը հենց այս տարբերակով: 

Բոլորովին վերջերս Հայաստանում նույնպես ստեղծվեց հրաշալի հարթակ, որը հնարավորություն է տալիս հայ ընթերցողին կազմելու իր էլեկտրոնային գրադարանը՝ ընտրելով թե’ դասական և թե’ ժամանակակից գրականության նմուշներ` էլեկտրոնային ֆորմատներով:

Upub.am-ը, սակայն, միայն ընթերցողների համար չէ նախատեսված, այլև հեղինակների ու հրատարակիչների և նրանց հնարավորություն է տալիս հեշտությամբ և ինքնուրույն հրատարակել միջազգային պահանջներին համապատասխան էլեկտրոնային գրքեր: 

Upub.am-ի հնարավորությունների ու առանձնահատկությունների, էլեկտրոնային գրքեր ընթերցելու մշակույթի և նախագծի ապագայի մասին Internest.am-ը զրուցել է Յուփաբի համահիմնադիր Արման Վերանյանի հետ: 

Կայքի գաղափարը ծագեց 2015թ. ամռանը: Սկսեցինք ուսումնասիրել դաշտը և քննարկել կայքի կառուցվածքը: Որոշեցինք, որ կայքը պետք է գործիք դառնա հրատարակիչների համար, իսկ ընթերցողների համար՝ որակյալ էլեկտրոնային գրականության շտեմարան: Հուլիսի սկզբներին գաղափարի վրա սկսեցինք աշխատել, իսկ արդեն հոկտեմբերի 26-ին կայքը հայտվեց օնլայն տիրույթում: Ստացանք բազում դրական արձագանքներ, ինչն էլ ավելի էր ոգևորում կատարելագործելու նախագիծը:

Նախագիծը շարունակում է արագորեն աճել, որպեսզի բավարարի ընթերցողների պահանջները: Ճիշտ է՝ դեռևս վաճառքների քանակը շատ մեծ չէ, սակայն մինչ բացվելը մեզ ասում էին, որ նույնիսկ մեկ գիրք հնարավոր չէ վաճառել:

upub.am առաջին էլեկտրոնային գրախանութը Հայաստանում

Հայաստանում չեն հավատում, որ մարդիկ կգնեն էլեկտրոնային գիրք: Հիմա էլ թե՛ հրատարակիչների, թե՛ հեղինակների մոտ դեռևս առկա է այդ մտավախությունը, սակայն փաստն այն է, որ նախագիծը շարունակում է արագորեն աճել, որպեսզի բավարարի ընթերցողների պահանջները: Ճիշտ է՝ դեռևս վաճառքների քանակը շատ մեծ չէ, սակայն մինչ բացվելը մեզ ասում էին, որ նույնիսկ մեկ գիրք հնարավոր չէ վաճառել:

Կայքում գրքերն ավելացնում են հեղինակները կամ հեղինակային իրավունքի իրավատերերը: Մենք տրամադրում ենք հարթակ, որի միջոցով յուրաքանչյուրը կարող է տարածել գրքեր ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով:

Էլեկտրոնային գրքերի շուկան դեռևս նոր է ձևավորվում, և մենք հույս ունենք, որ գինն ինքն իրեն կկարգավորվի՝ ըստ պահաջարկի և առաջարկի:

Upub-ի համահիմնադիրներ Արման Վերանյանը, Մհեր Խաչատրյանը՝ հոգեբան և հեղինակ Հրաչյա Ամիրյանի հետ

Գիրքը կլինի անվճար, թե վճարովի, ինչ գին կունենա, ինչ ձևաչափով կլինի, այս և մնացած բոլոր հարցերը որոշում են հրատարակիչները: Մենք չենք միջամտում գնային քաղաքականությանը, սակայն, հիմնվելով մեզ մոտ առկա վիճակագրական տվյալների վրա, կարող եք խորհուրդ տալ հրատարակիչներին: Էլեկտրոնային գրքերի շուկան դեռևս նոր է ձևավորվում, և մենք հույս ունենք, որ գինն ինքն իրեն կկարգավորվի՝ ըստ պահաջարկի և առաջարկի: Յուփաբի էլեկտրոնային գրքերի մեծ մասը բավականին մատչելի է, իսկ շատերն էլ` անվճար:

Upub-ը գրաքննություն չի իրականացնում: Նախագիծը միտված է հատկապես հայալեզու գրականության տարածմանը, սակայն կայքում տեղադրվում են ցանկացած լեզվով գրքեր, եթե դրանք չեն խախտում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:  Բովանդակային առումով որևէ սահմանափակում չկա: Մենք հրատարակում ենք ցանկացած գիրք, որը համապատասխանում է մեր տեխնիկական պահանջներին:

Մեր խնդիրներից մեկը հենց էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը Հայաստանում էլ ավելի տարածելն է: Ընթերցասերների գերակշռող մեծամասնությունը երբևիցե չի լսել էլեկտրոնային գրքերի *.EPUB և *.MOBI ձևաչափերի մասին և, հետևաբար, չգիտի դրանց առավելությունների մասին: 

upub.am առաջին էլեկտրոնային գրախանութը Հայստանում

Ամենաշատ ներբեռնվող գրքերն են՝ Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա»Upub.am-ի համահիմնադիր Մհեր Խաչատրյանի «Էլեկտրոնային գրքերի պատրաստման ուղեցույց» գրքերը:

Շարքն այնուհետև շարունակում են արտասահմանյան դասական գրքերը՝ «Բարև թախիծ», «Աստվածային կատակերգություն», «451° ըստ Ֆարենհայթի», «Անկում», «Մի հայտարարված սպանության խրոնիկա», «Ծերունին և ծովը», «Դատավարություն», «Օտարը», իսկ լավագույն տասնյակը եզրափակում է բիզնեսի կառավարման մասնագետ Հայկ Մարգարյանի՝ վերջերս մեզ մոտ հրատարակված «51 խորհուրդ փոքր և միջին բիզնեսի համար» գիրքը:

Մեր խնդիրներից մեկը հենց էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթն էլ ավելի տարածելն է:  Էկրանից ընթերցելու մշակույթը Հայաստանում սկիզբ առավ օրըստօրե աճող ինտերնետ կապի բաժանորդներից և ժամանակակից տեխնոլոգիական նվաճումների մասսայականացումից: Հայաստանում շատ տարածված է *.PDF ձևաչափը, սակայն այն, որպես այդպիսին, նախատեսված չէ էլեկտրոնային գիրք ընթերցելու համար: Կարելի է ասել, որ ընթերցասեր հասարակությունը դեռ նոր է ծանոթանում *.EPUB, *.MOBI ձևաչափերին, որոնք, ի տարբերություն *.PDF ձևաչափի, նախատեսված են հենց էլեկտրոնային գրքեր ընթերցելու համար: Հակառակ *.PDF ձևաչափին՝ *.EPUB և *.MOBI ձևաչափի գրքերի տեքստը վերադասավորվող է: Այսինքն՝ կախված էկրանի չափից (iPhone, iPad և այլն)՝ տեքստի պարունակությունը կարող է անընդհատ տեղափոխվել և վերադասավորվել: Այս ճկուն սկզբունքը թույլ է տալիս ընթերցողին տեքստի տառատեսակը, տողերի միջև հեռավորությունը և դրա մի շարք այլ հատկություններ հարմարեցնել սեփական նախասիրություններին, ինչպես նաև կատարել էջանշումներ, ընդգծել և պահպանել տեքստի հիշարժան մասերը և այլն:

Մարդիկ դժկամությամբ են վճարում մի բանի համար, որի մասին աղոտ պատկերացում ունեն: Շատ դեպքերում էլեկտրոնային գիրք ասվածը շփոթվում է թվայնացված տեքստերի հետ, որոնք պարզապես տեղադրված են տարբեր կայքերում:

upub.am առաջին էլեկտրոնային գրախանութը Հայստանում

Մարդիկ դժկամությամբ են վճարում մի բանի համար, որի մասին աղոտ պատկերացում ունեն: Շատ դեպքերում էլեկտրոնային գիրք ասվածը շփոթվում է թվայնացված տեքստերի հետ, որոնք պարզապես տեղադրված են տարբեր կայքերում: Բացի այդ, մարդկանցից շատերը չունեն, այսպես կոչված, «ինտերնետային գրագիտություն» և պարզապես չգիտեն, թե ինչպես գնումներ կատարել բանկային քարտերով: Էլ չենք խոսում այն մասին, որ մարդկանց որոշ մասն էլ չի վստահում իրենց անձնական կամ ֆինանսական տվյալները առցանց խանութներին:

Մենք ունենալու ենք այնպիսի գրախանութ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր քիչ թե շատ նշանակալի հայերեն գրքերի էլեկտրոնային տարբերակները: Եթե խոսենք թվերի լեզվով, խոսքը գնում է մոտ 10.000 անուն գիրք ունենալու մասին: Ապագայում մենք դառնալու ենք հայերեն էլեկտրոնային գրքերի դիստրիբյուցիոն ցանց, որտեղ վերբեռնված գիրքը միանգամից հայտնվելու է բոլոր խոշոր գլոբալ գրախանութներում: Իհարկե, առջևում դեռ շատ անելիքներ կան, սակայն, ինչպես վկայում է հայտնի ասույթը՝ «Մոսկվան միանգամից չէ կառուցվել»:

In this article


Join the Conversation