Մի մարդ քայլում էր ծովափին և տեսավ մի փոքրիկ տղայի, ով ինչ-որ բան էր բարձրացնում ավազի վրայից ու նետում ծովը: Երբ նա ավելի մոտեցավ տղային, տեսավ, որ նա ավազի վրայից ծովային աստղիկներ էր վերցնում: Դրանք թափված էին տղայի շուրջբոլորը. թվում էր, թե ավազի վրա միլիոնավոր աստղիկներ կային՝ տարածված կիլոմետրերով:
-Ինչո՞ւ ես ծովը նետում այդ աստղիկներին,- հարցրեց մարդը՝ տղային մոտենալով:
-Եթե նրանք մնան ափին մինչև առավոտ, երբ սկսվում է տեղատվությունը, ապա բոլորը կզոհվեն,- պատասխանեց տղան՝ առանց դադարեցնելու իր գործը:
-Բայց դա պարզապես միամտություն է,- բացականչեց մարդը,- շուրջդ նայիր, այստեղ հազարավոր ծովային աստղիկներ կան, քո ջանքերը ոչինչ չեն փոխի:
Տղան բարձրացրեց հերթական ծովային աստղիկը, մի վայրկյան մտածեց և գցելով ջուրը՝ ասաց.
-Ոչ, իմ փորձերը շատ բան կփոխեն… այս աստղիկի համար:
Այդ ժամանակ մարդը նույնպես բարձրացրեց մի աստղիկ և գցեց նրան ծովը, հետո՝ ևս մեկը:
Ուշ երեկոյան ծովափին արդեն մարդկանց մեծ բազմություն կար և նրանցից յուրաքանչյուրը մի-մի աստղիկ էր վերցնում և ծովը նետում, իսկ երբ արևը ծագեց, ծովափին արդեն ոչ մի չփրկված աստղիկ չէր մնացել:
Մենք բոլորս կարող ենք մեծ փոփոխությունների պատճառ դառնալ, եթե միայն չթերագնահատենք մեր փոքրիկ դերը այդ գործում:
In this article
- ԱՌԱԿՆԵՐ
- առակ
- առակ ընտրության մասին
- առակ ծովաստղի և տղայի մասին
- առակ ծովաստղի մասին
- առակ կյանքի մասին
- առակներ
- աստղիկներ
- դժվարություն
- դժվարություններ
- ընդհանուր ջանքեր
- իմաստուն առակներ
- խորհրդանշական առակներ
- ծովային աստղիկների մասին
- ծովաստղ
- հետաքրքիր առակներ
- հետաքրքիր պատմություն
- հետաքրքիր պատմություններ
- հոգեբանական առակ
- մոտիվացիա
- մոտիվացնող առակ
- մոտիվացնող պատմություն
- պատմություններ
- ջանքեր
- փոխիր կյանքը
- փոփոխություն
- փոփոխություններ
- փրկություն
- օգնություն
Join the Conversation