Բուլղարիան հրաշալի վայր է խաղաղ հանգստի համար, իսկ զբոսաշրջիկը ահա թե ինչ պետք է իմանա, եթե որոշել է իր հանգիստն անցկացնել հենց այս երկրում:
ԿԼԻՄԱ
Բուլղարիան առհասարակ շատ արևոտ երկիր է: Ձմռանն այստեղ լինում է մինչև -5 աստիճան, իսկ ամռանը՝ մինչև +40: Շատ մեծ դեր կլիմայի ձևավորման գործում խաղում են Սև ծովն ու լեռները: Բուլղարիայում հրաշալի զարգացած է լեռնադահուկային ակտիվ հանգիստը: Շատերը համարում են, որ Բուլղարիայի ձմեռային հանգստավայրերը լավագույններից մեկն են աշխարհում:
ԼԵԶՈՒ
Բուլղարիայի բնակչության 83%-ը բուլղարներ են: Այստեղ ապրում են նաև ռուսներ, հույնսեր, հրեաներ, հայեր և այլ ժողովուրդներ: Մեծամասնության լեզուն բուլղարերենն է, սակայն այստեղ խոսում են նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:
ՎԻԶԱ
Բուլղարիա մեկնող Հայաստանի քաղաքացին պետք է ստանա վիզա Բուլղարիայի դեսպանատանը, որը գտնվում է Նոր Արեշում՝ Սոֆիայի փողոց, 16 հասցեում: Պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է:
- Անձնագիր, որը պետք է վավեր լինի նվազագույնը 6 ամիս (երկարացված անձնագրեր չեն ընդունվում)
- 3×4 չափի 2 լուսանկար,
- Տեղեկանք աշխատավայրից` պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով, ֆիրմայի բլանկի վրա (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Մասնավոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Տեղեկանք բանկային հաշվի վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), առկայության դեպքում՝ բանկային քարտեր
- Ուսանող կամ աշակերտ լինելու դեպքում՝ տեղեկանք ուսումնական հաստատությունից (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
Ամուսնության կամ ամուսնալուծության վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն), - Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր
Ամուսնացած չլինելու դեպքում`
- Ծննդյան վկայական (թարգմանված ռուսերեն կամ անգլերեն),
- Ծնողների անձնագրեր, ամուսնության վկայական, չլինելու դեպքում՝ հայրության ճանաչման կամ միայնակ մայրության վկայական
Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրոյին համարժեք դրամ:
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ ԵՎ ԳՆԵՐ
Բուլղարիայի դրամական միավորը բուլղարական լևն է: Դոլլարի կուրսը «լողացող» է, իսկ ահա եվրոյի կուրսը ֆիքսված է՝ 1 euro=1.95583 BGN (բուլղարական լև): Գումարը կարելի է փոխանակել բանկերում և փոխանակման կետերում, սակայն վերջիններս կարող են ոչ այնքան ձեռնտու տարբերակ առաջարկել: Բանկերը բաց են աշխատանքային օրերին՝ 8:30-17:00:
Բուլղարիայում գները բավական մատչելի են: Առհասարակ այս երկիրը ճանաչվել է ամենամատչելի եվրոպական երկրներից մեկը զբոսաշրջիկների համար: Սոֆիայում մեկ օրվա բնակության արժեքը միջինում կազմում է $67: Ամենամատչելի առողջարանային քաղաք ճանաչված Վառնայում մեկ գիշերը հյուրանոցում արժե $54։ Ամենամատչելիների թվում է նաև բուլղարական Արևային ափ առողջարանը՝ $74,5 դոլար:
Երևանից դեպի Բուլղարիայի տարբեր քաղաքներ թռիչքի երկկողմանի տոմսը մեկ անձի համար տատանվում է $500-550-ի սահմաններում:
Հյուրանոցներն այստեղ հիմնականում 4- և 5-աստղանի են, սակայն ծառայությունների որակին այստեղ այնքան մեծ ուշադրություն է հատկացվում, որ անգամ տեղական 3-աստղանի հյուրանոցները շատ ավելի բարձր որակ կարող են ապահովել, քան այլ երկրների 4-աստղանի հյուրանոցները:
ՀԱՆԳԻՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
Բուլղարիայում երեխաների հետ հանգստանալը շատ հարմար է: Այստեղ բոլոր ծովափերում ավազը մանր է, և ծովն էլ ափի մոտ համաչափ է խորանում, ինչը շատ կարևոր է փոքրիկ երեխաների համար: Բուլղարիայում հանգստանալիս երեխան միանշանակ չի ձանձրանա, նրան սպասում են բազմաթիվ ակվապարկեր, մանկական լողավազաններ, զվարճանքի վայրեր, ակվարիումներ և այլն, և այլն:
Մանկական սննդի հայտնի բրենդների արտադրանք այստեղ նույնպես հնարավոր է գտնել (Hipp, Nestle և այլն): Բուլղարական խոհանոցից երեխաներին հարմար են հետևյալ ճաշատեսակները՝ շոպական աղցան, հավով ապուր («պիլեշա սուպա»), կոլոլակով ապուր («տոպչետա»), հավի խորոված («պիլեշկո շիշչե»): Իսկ ահա հյութերը այստեղ միշտ շատ սառն են մատուցում:
ԽՈՀԱՆՈՑ
Բուլղարական խոհանոցը շատ համեղ է, և չկա մեկը, ով փորձի այն և պարզապես չսիրահարվի այդ համեղ ուտելիքներին: Գաղտնիքն այն համեմունքների մեջ է, որոնք օգտագործվում են դրանք եփելու ժամանակ: Բուլղարական համեմունքները ոչ միայն ավելի համեղ են դարձնում ուտեստները, այլ շատ առողջարար են: Բուլղարական խոհանոցն առանձնանում է նաև բանջարեղենների առատությամբ: Կծու ուտեստներն այստեղ շատ սիրված են: Բուլղարական խոհանոցը հայտնի է իր գինիներով և այլ ոգելից խմիչքներով, ինչպիսին է, օրինակ ռաքիան։
Խորովածը՝ հատկապես տարբեր տեսակի երշիկներից պատրաստած, բավականին սիրված է բուլղարացիների կողմից:
Այստեղ կարող եք փորձել «քեբաբ», «քեբաբչե» (տապակած նրբերշիկներ), «գյուվեչ»(խաշած միս՝ կարտոֆիլով և բանջարեղեններով), «քավարմու» (մսով, սնկով, սոխով և կարտոֆիլով ուտեստ), «տարատոր» կոչվող բուլղարական ապուրը և «բանիցա» խմորեղենը:
ԹԵՅԱՎՃԱՐ
Թեյավճարներ այստեղ սովորաբար տալիս են մատուցողներին, հյուրանոցների աղախիններին, բեռնատարներին և գիդերին: Դրանք պարտադիր չեն, սակայն սպասարկումից գոհ լինելու դեպքում դուք կարող եք թողնել գումար՝ հաշվի 10%-ի չափով:
ԾՈՎԱՓԵՐ
Բուլղարիայում բոլոր ծովափերը հասարակական են: Ծովափի ողջ երկայնքից զբոսաշրջիկները կարող են անվճար օգտվել՝ անկախ այն հյուրանոցից, որտեղ կանգ են առել: Սակայն հովանոցների և նստարանների համար հարկավոր է վճարել օրական $5-7: Սրբիչների վարձույթ այստեղ չկա:
ՏՐԱՆՍՊՈՐՏ
Խոշոր քաղաքներում կան ավտոբուսներ, տրոլեյբուսներ և տրամվայներ: Մեկ ամբողջական տոմսը մեկ օրվա համար 2-3 BGL է: Տաքսիները ավանդական դեղին գույնի են՝ սև քառակուսիներով: Դիմապակուն փակցված է գնացուցակը և հաճախ նրանք նաև կտրոն են տրամադրում: Անշուշտ հանգստավայրերում կան տաքսիստներ, որոնք ուռճացված գներ կարող են առաջարկել; Այսպիսի դեպքերում պետք է անպայման սակարկել: Գիշերը և տոն օրերին սակագինը նույնպես բարձրանում է:
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
Եթե հանգստի ընթացքում ձեզ հանկարծ վատ զգաք, ապա նախևառաջ զանգահարեք ձեր առողջապահական ապահովագրության մեջ նշված հեռախոսահամարով: Դեղամիջոցները Բուլղարիայում համեմատաբար մատչելի են: Դեղատուն բառը բուլղարերենում գրվում այնպես, ինչպես ռուսերենում: Որպես կանոն՝ դրանք բաց են 9:00-ից 20.00, բայց կան նաև շուրջօրյա աշխատող դեղատներ:
ԳՆՈՒՄՆԵՐ
Խոշոր խանութները, առևտրի կենտրոնները, բուտիկները Բուլղարիայում այնքան էլ շատ չեն: Խանութներն աշխատում են 9:30-18.00: Կան նաև հանգստյան օրերին, ինչպես նաև շուրջօրյա աշխատող խանութներ: Այստեղ սովորաբար զբոսաշրջիկները գնում են ասեղնագործած հագուստ, փոքրիկ խալիներ, օծանելիք, կաշվե իրեր, արծաթյա ձեռքի աշխատանքներ, երկաթե և պղձե արձանիկներ:
ՀԵՌԱԽՈՍԱԱՊ
Հեռախոսային կապը Բուլղարիայում շատ լավն է և համեմատաբար մատչելի: Այստեղ կարող եք զանգահարել փոստի բաժանմունքներից (սև ու դեղին տարբերակիչ նշաններով), ինչպես նաև օգտվել բջջային օպերատորների տրամադրած կապից, որոնք երեքն են՝ M-Tel, Globul, Vivacom:
Բուլղարիայում անցկացրած հանգիստը կարող է իսկապես լինել որակյալ և խաղաղ: Այստեղ լուռ է, անվտանգ, ստեղծված են բոլոր պայմանները ընտանեկան հանգստի համար: Այս երկիրը այն զբոսաշրջիկների համար է, ովքեր գնահատում են որակյալ հանգիստը, ծառայությունների բարձր որակն ու ոչ բարձր գները:
In this article
- ՏՈՒՐԻԶՄ
- ավիատոմսեր
- Արևոտ ափ
- բուլղարական խոհանոց
- Բուլղարիա
- Բուլղարիա գներ
- Բուլղարիա ծովափեր
- Բուլղարիա Հայաստան
- Բուլղարիա հանգիստ
- Բուլղարիա հանգիստ ամռանը
- Բուլղարիա հանգիստ ձմռանը
- Բուլղարիա վիզա
- Բուլղարիա տոմս
- Բուլղարիա տոմսեր
- Բուլղարիա տուր փաթեթներ
- Բուլղարիա տուրեր
- Բուլղարիա տուրիզմ
- գներ
- զբոսաշրջիկ
- զբոսաշրջություն
- հանգիստ ամռանը
- մատչելի հանգիստ
- Ոսկե Ավազներ
- որտեղ հանգստանալ ամռանը
- որտեղ հանգստանալշ
- ուր գնալ հանգստանալու
- Վառնա
- վիզա
- տուր փաթեթներ
- տուրիզմ
- տուրիստական ուղեգրեր
Join the Conversation