GOOGLE CHROME-Ի 10 ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ, ՈՐՈՆՔ ԿՀԵՇՏԱՑՆԵՆ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Google Chrome բրաուզերը օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից: Բայց չնայած ծրագրի հանարահայտությանը, դրա շատ օգտակար հնարավորություններ և գործառույթներ դեռ ոչ բոլորին են հայտնի: Հենց դրանց մասին էլ առաջարկում ենք իմանալ այս հոդվածում:

8147
Google Chrome

ԹԵԺ ԿՈՃԱԿՆԵՐ

Եթե դուք սիրում եք օգտվել ստեղնաշարից և բոլոր գործերն անել առանց մկնիկից օգտվելու, ապա հաշվի առեք, որ Chrome բրաուզերը հնարավորություն է տալիս բազմաթիվ գործառույթների համար կիրառել այս «թեժ կոճակները»:

  • Բացել նոր պատուհան – Ctrl+N
  • Բացել նոր գաղտնի պատուհան Ctrl+Shift+N
  • Բացել նոր թաբ – Ctrl+T
  • Բացել ֆայլերի ընտրության պատուհանը Ctrl + O
  • Փակել թաբը – Ctrl+W
  • Բացել վերջին փակված թաբը – Ctrl+Shift+T
  • Գնալ համապատասխան թաբի վրա – Ctrl+1, Ctrl+2 և այդպես շարունակ
  • Էջը պահպանել bookmark-ների մեջ – Ctrl+D
  • Փակել պատուհանն ամբողջությամբ – Alt+F4
  • Բացել ներբեռնումների էջը – Ctrl+J
  • Բացել բրաուզերի պատմության էջը – Ctrl+H
  • Մոտեցնել էջը – Ctrl+ ”+”
  • Հեռացնել էջը – Ctril+”-“
  • Հետ գալ էջի սկզբնական չափին – Ctrl + 0

Սրանք թերևս ամենից հաճախ պետք եկող թեժ կոճակներն են, սակայն ամբողջ ցուցակին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ:

ԹԵԺ ԿՈՃԱԿՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դուք կարող եք թեժ կոճակներ սահմանել նաև ձեր բրաուզերի հավելվածների համար, եթե այցելեք chrome://extensions էջ և օգտագործվող հավելվածների ցանկի ներքևում գտնեք Keyboard Shortcuts կամ Быстрые клавиши տողը: Այստեղ բացվող պատուհանում էլ կարող եք ավելացնել համապատասխան հրահանգները:

Google Chrome

ՊԱՀՊԱՆԵԼ ԷՋԸ ՈՐՊԵՍ PDF

Երբեմն հարկավոր է լինում պահպանել էջը այն տեսքով, ինչպիսին այն կա և ամենահարմար տարբերակը այսպիսի դեպքերում այն որպես PDF պահպանելն է: Դրա համար բավական է սեղմել Ctrl+P կոճակները և բացված պատուհանում ընտրել «Պահպանել որպես PDF» տարբերակը:

Google Chrome

ԱԶԱՏԵԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Google Chrome-ով աշխատում եք երկար ժամանակ, այն հետզհետե սկսում է ավելի շատ տեղ զբաղեցնել և ավելի դանդաղ ու դադարներով աշխատել: Իհարկե, կարելի է փակել բրաուզերը և նորից բացել, սակայն այդ դեպքում ստիպված կլինեք ընդհատել աշխատանքը:

Մասնակիորեն ազատելով բրաուզերի հիշողությունը՝ դուք բավականաչափ կարագացնեք դրա աշխատանքը: Նոր պատուհան բացեք, այնուհետև սեղմեք Shift + Esc կոճակները և ձեր առջև կբացվի համապատասխան պատուհան: Այստեղ կարող եք ընտրել տվյալ պահի համար ոչ պետքական գործառույթները, փակել դրանք և թեթևացնել բրաուզերի աշխատանքը:

Google Chrome

ՄԱՔՐԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դուք կարող եք ամբողջությամբ կամ հատ-հատ նշել և ջնջել բրաուզերի վերջին օրերի կամ ժամերի պատմությունը: Եթե ձեզ պետք է ջնջել որոշակի հատված, ապա կարող եք նշել այն տողը որտեղից սկսած ուզում եք ջնջել, և Shift կոճակը սեղմած պահելով, սեղմել վերջին տողի վրա:

ԴԻՏԵԼ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԳԱՂՏՆԱԲԱՌԵՐԸ

Եթե մոռացել եք ինչ-որ էջի գաղտնաբառը, ապա կարող եք այն գտնել Chrome բրաուզերի գաղտնաբառերի ցանկում: Պարզապես անցեք chrome://settings/passwords հղումով և գտեք ձեզ անհրաժեշտ էջն ու համապատասխան գաղտնաբառը:

Google Chrome

ՈՒՂԱՐԿԵԼ ՆԱՄԱԿ ԱՌԱՆՑ GMAIL-Ը ԲԱՑ ԱՆԵԼՈՒ

Երբ ձեզ պետք է լինում նոր նամակ ուղարկել, դուք սովորաբար բացում եք նոր պատուհան, բացում Gmail-ը, ապա ընտրում նոր նամակ գրելու գործառույթը և նոր միայն սկսում նամակը գրել: Եթե բրաուզերի հասցեի (URL) տեղում միանգամից գրեք mailto:receiver@domain.com (կարող եք գրել անմիջապես գրել հասցեատիրոջ էլ.փոստը), ապա ձեր առջև միանգամից կբացի նոր նամակի պատուհանը:

Google Chrome

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԹՎՈՎ BOOKMARK-ՆԵՐ

Bookmark Bar-ի վրա ավելի մեծ թվով էջեր կարող եք պահպանել, եթե էջերի վերնագրերը հեռացնեք՝ թողնելով միայն համապատասխան նշաններով կոճակները: Դրա համար պետք է պարզապես կանգնել համապատասխան Bookmark-ի վրա, սեղմել մկնիկի աջ կոճակը, ապա՝ edit, և ջնջել վերնագիրը: Արդյունքում կմնա միայն նշանը և բավականաչափ տարածք կազատվի դաշտում:

Google Chrome

ՀԵՌԱՑՆԵԼ ԿԱՅՔԸ ՈՐՈՆՄԱՆ ՏՈՂԻ ՀՈՒՇՈՒՄՆԵՐԻՑ

Ենթադրենք դուք ուզում եք գրել որոշակի կայքի հասցե որոնման տողում, բայց բրաուզերը առաջարկում է ձեզ այլ տարբերակներ, որոնց թվում կարող են լինել ձեր նախորդ որոնումները կամ սխալ տպված տարբերակները: Դա բավական նյարդայնացնող է, ուստի առաջարկում ենք նշել համապատասխան տողը, որը ուզում եք ջնջել, իսկ հետո սեղմել Shift + Delete կոճակները:

Google Chrome

ՆՈԹԱՏԵՏՐ ԲՐԱՈՒԶԵՐԻ ՄԵՋ

Սա չափազանց հարմար մի գործիք է այն մարդկանց համար, ում պետք է արագ ինչ-որ բան գրի առնել, սակայն ձեռքի տակ թուղթ ու գրիչ չկա, իսկ Word ծրագիրը բացելն էլ չափազանց ժամանակատար է: Հասցեի տողում պարզապես գրեք data:text/html,<html contenteditable> և ձեր առջև կբացվի դատարկ մի էջ, որը կարող եք օգտագործել իբրև ժամանակավոր նոթատետր: Իհարկե, այս հրահանգը հիշելը դժվար է ուստի պարզապես պահպանեք այն որպես Bookmark:

Google Chrome

In this article


Join the Conversation