HUMAN. Ի՞ՆՉՆ Է ՄԵԶ ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԱԿՆԵՐ

HUMAN-ը դարձավ առաջին ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որտեղ այն դիտեցին ավելի քան 1000 մարդ: Նույն օրը ֆիլմը հայտնվեց YouTube-ում արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն և ռուսերեն լեզուներով:

6428
Human

Ֆիլմի հեղինակը Յան Արթուս-Բերտրանն է՝ ֆրանսիացի լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Good Planet Foundation բարեգործական ֆոնդի հիմնադիր: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում այնպիսի փաստագրական ֆիլմերի շնորհիվ, որոնց թվում են «Տուն. Ճանապարհորդությունների պատմություն» (2009) աշխատանքը, որը հինգ տարվա ընթացքում դիտել են ավելի քան 600 միլիոն մարդ, «Երկրագունդ-Օվկիանոս» (2012) ֆիլմը, «7 միլիարդ ուրիշներ» նախագիծը և այլն: Human ֆիլմը Յան Արթուս-Բերտրանի վերջին աշխատանքն է: Իսկ ֆիլմի նախապատմությունը հետևյալն է:

Յան Արթուս ԲերտրանըՄի քանի տարի առաջ Յան Արթուս-Բերտրանի ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց Մալիի գյուղական համայնքներից մեկում: Քանի դեռ ուղղաթիռը վերանորոգում էին, Յանը ողջ օրը զրուցեց եղացի ագարակատերերի ու հողագործների հետ, խոսեց բնակիչների հետ նրանց հույսերի, մտահոգությունների ու արժեքների մասին: «Առաջին անգամ ես իրապես ճանաչեցի մեկ այլ մարդու կյանքն ու ապրումները», – հիշում է Արթուս-Բերտրանը:

Յան Արթուս-ԲերտրանըԱյդ ժամանակ էլ ծնվեց HUMAN ֆիլմի գաղափարը, որի իրագործման համար աշխատեց պրոֆեսիոնալ լրագրողների, թարգմանիչների ու օպերատորների մի մեծ թիմ: Նրանք հարցազրույցներ վերցրին ավելի քան 2000 մարդկանցից աշխարի 60 երկրներում՝ հավաքելով խորը անձնական և հուզիչ պատմություններ այն թեմաների շուրջ, որոնք միավորում են մեզ բոլորիս՝ անկախ ազգային պատկանելությունից ու բնակության վայրից:

HumanՍա մի հսկայական փազլ է մարդկային պատմություններից բաղկացած՝ սկսած Բիլլ Գեյթսից մինչև Հնդկաստանի ամենացածր կաստաների անդամներ, Ֆրանսիայում ապաստան գտած փախստականներից մինչև սիրիացի ապստամբներ, աֆրիկյան ցեղախմբերի առաջնորդներից մինչև գերզարգացած քաղաքների բնակիչներ:

HumanՀետաքրքիրն այն է, որ այս մարդկանց մասին ոչ մի կենսագրական տվյալ չի նշվում ֆիլմում: Դա արված է հատուկ այն բանի համար, որպեսզի ընդգծվի 7 միլիարդ մարդկանց նմանությունը, ովքեր ապրում են մեկ ընդհանուր մոլորակի վրա:

Յուրաքանչյուր հարցազրույց կազմված է 40 հարցից, որոնք ընդգրկում են ամենատարբեր թեմաները՝ կրոնից մինչև ընտանիք («Ե՞րբ եք վերջին անգամ ձեր ծնողներին ասել, որ սիրում եք նրանց») ձգտումներից ու նպատակներից մինչև անհաջողություններ («Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենածանր փորձությունը և ի՞նչ դասեր եք դուք քաղել դրանից»): Այս հարցերը, սակայն ֆիլմի մեջ չեն հնչում: Մենք լսում ենք միայն դրանց պատասխանները և տեսնում ենք մարդկանց՝ խոշոր պլանով:

HumanՍա ժամանակակից մարդկության դիմանկարն է՝ նրա մեծ ու փոքր ողբերգությունների, հույսերի, ջանքերի, Աստծո, երջանկության և ապագայի մասին պատկերացումների պատկերը:

Ի՞նչն է մեզ դարձնում մարդկային էակներ: Սիրելու և պայքարելու ունակությո՞ւնը: Ծիծաղելու և լաց լինելու կարողությո՞ւնը: Հետաքրքասիրությունն ու ձգտումը դեպի նոր բացահայտումնե՞ր:

Ֆիլմը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչից՝ մարդկանցից, հրաշագեղ բնության տեսարաններից և ազգային երաժշտությունից: Ռեժիսորը նկարահանումներ է արել օդապարիկից, որոնք ցույց են տալիս անհավանական գեղեցկությունը այն մոլորակի, որի վրա մենք ապրում ենք:

Յան Արթուս-Բերտրանը և Ուրուգվայի նախագահ Խոսե ՄուխիկանՆախագծից ստացված եկամուտները Good Planet Foundation-ն ամբողջությամբ ուղղում է բարեգործության, պատերազմական կոնֆլիկտներից տուժածների, փախստականների համար, ինչպես նաև կրթական, լուսավորչական և բնապահպանական նախագծերի իրականացման համար:

Քիչ են այնպիսի ֆիլմերը, որոնք ամբողջությամբ փոխում են քեզ, քո հայացքները կյանքի հանդեպ: Human ֆիլմը այդ առաքելությունը հրաշալի իրագործած եզակի աշխատանքներից մեկն է: Առաջարկում ենք դիտել այն այստեղ՝ համապատասխանաբար անգլերեն և ռուսերեն ենթագրերով:

ՄԱՍ 1-ԻՆ. ԹԵՄԱՆԵՐ՝ ՍԵՐ, ԿԱՆԱՅՔ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 2-ՐԴ. ԹԵՄԱՆԵՐ՝ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ԸՆՏԱՆԻՔ, ԿՅԱՆՔ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ

ՄԱՍ 3-ՐԴ. ԹԵՄԱՆԵՐ՝ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԹ, ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին