Եթե դուք ընթանում եք կյանքի սխալ ճանապարհով, ապա ձեզ զգում եք դժբախտ, մռայլ, պարտված ու միայնակ: Մինչդեռ երբ գտնում եք ձեր ճիշտ ճանապարհը, դա նման է լինում այն թռչող գորգին, որ ձեզ նստեցնում է իր վրա և հասցնում այնպիսի բարձունքների, որոնք ձեզ մինչև այդ անհայտ էին:
Ահա այն նախանշանները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ՝ արդյոք դուք ճիշտ ճանապարհի վրա եք կանգնած:
ԴՈՒՔ ՁԵԶ ԴԺԲԱԽՏ ԵՔ ԶԳՈՒՄ
Գլխավոր նախանշաններից մեկը, որ դուք սխալ ուղու վրա եք, այն է, որ դուք դժգոհ եք: Դուք հոգու խորքում զգում եք, որ հեռացել եք ձեր նպատակներից և որ ինչ-որ բան ձեզ պակասում է:
Երջանկությունը սուբյետիվ երևույթ է, սակայն այն որոշումները, որոնք դուք կայացնում եք, պետք է ձեզ ուրախություն պատճառեն, չէ՞ որ բոլորս էլ ուզում ենք ուրախ ու երջանիկ լինել: Մենք գումար ենք ծախսում այն ուտելիքի համար, որը մեզ դուր է գալիս, վճարում ենք մարզասրահ հաճախելու համար, ձգտում ենք շփվել մեզ համար հաճելի մարդկանց հետ: Մենք բոլորս փնտրում ենք հարմարավետություն և երջանկություն:
Ձեր բոլոր որոշումները ձեզ պետք է երաշխավորեն, որ դուք ձեզ այդպես երջանիկ կզգաք՝ կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով: Այնպես որ, եթե դուք ձեզ հարմարավետ չեք զգում, պարզապես կանգ առեք և այլ ընտրություն արեք:
ԿՅԱՆՔԸ ՁԵՐ ԱՌՋԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՉԻ ԴՆՈՒՄ
Անգամ եթե մենք ասում ենք, որ հեշտ կյանք ենք ուզում ունենալ, մեր բնության մեջ կա դժվարություններ հաղթահարելու ցանկությունը: Այդ դժվարություններն օգնում են մեզ աճել և ինքնակրթվել:
Մարդիկ հին ժամանակներում ամեն օր ստիպված էին հաղթահարել կենսական դժվարություններ: Այսօր շատ բան է դարձել ավելի հեշտ ու հարմարավետ, սակայն դժվար առաջադրանքներից գլուխ հանելու ձգտումը դեռ դրված է մեր ԴՆԹ-ի մեջ գոյատևման և զարգացման պայքարի համար:
Խոչընդոտներն ու դժվարությունները մեզ ավելի ուժեղ են դարձնում, և եթե ձեր ճանապարհին դրանք չկան, ապա դա ևս մեկ նշան է, որ դուք կամ կանգ եք առել կամ սխալ ճանապարհով եք գնում:
ԴՈՒՔ ՉԵՔ ՀԱՍՆՈՒՄ ՁԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ
Հավանաբար դուք էլ գրի եք առնում ձեր նպատակները և անգամ մանրամասն պլաններ ենք կազմում դրանք իրականացնելու համար: Բայց եթե դուք շարունակ հետաձգում եք այդ նպատակների իրականացումը, այն է, քայլեր չեք ձեռնարկում այդ ուղղությամբ, ապա արժե մտահեգվել այն մասին, թե արդյոք դրանք հենց այն նպատակներն են, որոնք ձեզ պետք են: Արդյոք դա այն է, ինչ դուք ցանկանում եք ամբողջ սրտով: Եթե դուք դեռ չեք հասկանում, թե ինչ նպատակների եք ցանկանում հասնել, ապա եկել է ժամանակը նայելու ձեր հոգու խորքը և հասկանալու, թե ինչ է ձեզ իսկապես պետք:
ԴՈՒՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՔ ՇՓՎԵԼ «ՈՉ ՃԻՇՏ» ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
Սխալ ճանապարհի վրա լինելու մյուս նախանշանն էլ «սխալ» միջավայր և «սխալ» ընկերներ ունենալն է: Մարդիկ, որոնք չունեն մեծ ձգտումներ և նպատակներ, ապրում են՝ հոսանքին հանձնված, ունեն բազմաթիվ վատ սովորություններ և ձեզ էլ դեպի ներքև են քաշում՝ չունենալով ոչ մի դրական ներդրում ձեր կյանքում:
Ինչո՞ւ եք շարունակում շփվել նրանց հետ: Ամենայն հավանականությամբ, դա ընդամենը սովորություն է դարձել ձեզ համար: Այնուամենայնիվ, հարկավոր է վճռական որոշում կայացնել և փոխել շրջապատը, հայտնվել այնպիսի միջավայրում, որը ձեզ կօգնի աճել և աշխատել ինքներդ ձեզ վրա:
ԴՈՒՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ՁԵԶ
Դուք կորցրել եք կապը ինքներդ ձեզ հետ, չեք կարողանում զրուցել և հասկանալ ինքներդ ձեզ: Դուք ձեզ գերհոգնած եք զգում, ծանրաբեռնված, բայց միևնույն ժամանակ չգիտեք, թե ուր եք գնում և ինչու: Այսպես լինում է մեզնից յուրաքանչյուրի հետ կյանքի այս կամ այն փուլում: Բայց միշտ էլ հնարավոր է ամեն ինչ փոխել, վերականգնվել ու լիցքավորվել նոր էներգիայով:
Մեր ներսում կան մեր բոլոր հարցերի պատասխանները: Կարևորն այն է, որ կարողանաք խոսել ինքներդ ձեզ հետ և լսել այն, ինչ հուշում են ձեր միտքն ու սիրտը:
In this article
- ԿԵՆՍԱԿԵՐՊ
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- անձի հոգեբանություն
- անձնական աճ
- անձնական երջանկություն
- աշխատանք
- առաքելություն
- գերհոգնածություն
- դժգոհ
- դժգոհություն
- երազանքներ
- երջանկություն
- ինչպես գտնել երջանկություն
- ինչպես գտնել սեփական կոչումը
- ինչպես գտնել սեփական ճանապարհը
- ինչպես գտնել սեփական ուղին
- ինչպես հասնել նպատակին
- խորհուրդներ
- կյանք
- կյանքի նպատակ
- կյանքի ուղի
- կոչում
- հաջողություն
- հոգեկան անդորր
- մոտիվացիա
- նպատակ
- նպատակներ
- ուղի
- սեփական ուղի
Join the Conversation