ԱՌԱԿ ԵՐԿՈՒ ԳԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ. ՈՒ՞Մ ԿԿԵՐԱԿՐԵՍ ԴՈՒ

Մեզնից յուրաքանչյուրի ներսում կա թե բարին ու ազնիվը, թե նախանձն ու եսասիրությունը: Թե դրանցից ո՞րը կարող է հաղթել, պատմում է այս հին ու իմաստուկ առակ երկու գայլերի մասին:

8774
Առակ երկու գայլերի մասին

Շատ վաղուց մի հնդկացի ծերունի իր թոռնիկին ասաց.

– Իմ ներսում պայքար է ընթանում: Դա սարսափելի մի պայքար է երկու գայլերի միջև:

Մի գայլն իսկական հրեշ է: Նա իրենից ներկայացնում է չարը, նախանձը, խանդը, եսասիրությունը, գոռոզությունը և սուտը: Իսկ մյուսը լավն է, նա ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը:

Ծերունին վեր կացավ և հեռանալով ասաց.

– Այդպիսի պայքար գնում է նաև քո ներսում:

Թոռնիկը, որը մինչև հոգու խորքը հուզվել էր պապի խոսքերից, մի պահ մտածեց ու վազեց պապիկի հետևից:

-Պապիկ, իսկ ո՞ր գայլն է հաղթում:

Ծերունին շրջվեց, թեթևակի ժպտաց և պատասխանեց.

-Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

In this article


Join the Conversation