Մի անգամ աշակերտներն իրենց Վարպետին հարցրին, թե նա երբևէ հիասթափվել է, երբ իր ջանքերը տվել են ավելի քիչ պտուղներ, քան ինքը սպասում էր: Ի պատասխան Վարպետը պատմեց նրանց պատմություն մի խխունջի մասին, որը վաղ գարնան մի սառը և քամոտ օր, սկսել էր բարձրանալ բալի ծառի վրայով:
Հարևան ծառին նստած ճնճղուկները զվարճանում էին՝ նայելով, թե ինչպես է խխունջը դանդաղ սողում դեպի վեր: Ճնճղուկներից մեկը չհամբերեց ու թռավ դեպի խխունջը:
– Էյ, մի՞ թե չես տեսնում, որ այդ ծառի վրա բալ չկա: Ինչո՞ւ ես բարձրանում:
Շարունակելով վեր ընթանալ ծառի բնի վրայով՝ խխունջը պատասխանեց.
-Կլինի, երբ ես այնտեղ հասնեմ:
Այդպես է նաև մեր կյանքում, երբեմն հարկավոր է ժամանակ մեր սեփական և ոչ այնքան հեշտ ճանապարհն անցնելու և մեր աշխատանքի պտուղները վայելելու համար:
Join the Conversation