ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԸ ԵՎ «ՌՈԲԻՆ ՀՈՒԴԻ» ՈՍԿՅԱ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Իրական հաջողության մասին բոլոր մրցանակներից ու կոչումներից ավելի լավ խոսում է հասարակ մարդկանց սերը և այն փաստը, որ դու վայելում ես անգամ սովորական գրպանահատի հարգանքը:

6897
Չարլի Չապլին

Մի անգամ, երբ մեծանուն դերասան Չարլի Չապլինը տուն էր վերադառննում մետրոյով, իր գրպանում հայտնաբերեց մի ոսկյա ժամացույց: Չապլինն անհանգստացավ ու փորձեց հիշել, թե ինչպես և ինչ հանգամանքներում այդ թանկարժեք ժամացույցը կարող էր հայտնվել իր գրպանում:

Չգտնելով պատասխան` նա իր թանկարժեք գտածոն առավոտյան տարավ ոստիկանություն: Հաջորդ օրը փոստատարը Չապլինին մի անանուն նամակ բերեց, որտեղ Չապլինը գտավ իրեն տանջող հարցի պատասխանը:

Նամակում գրված էր. «Պարոն Չապլին, Ձեզ գրում է մի պրոֆեսիոնալ գրպանահատ: Երեկ մետրոյում ես մի սքանչելի ոսկյա ժամացույց գողացա մի պարոնի բաճկոնի գրպանից, սակայն տեսնելով Ձեզ ու լինելով Ձեր տաղանդի մեծ երկրպագուն՝ որոշեցի այն նվիրել Ձեզ»:

Նյու Յորքի ոստիկանության որոնման բոլոր ջանքերը իզուր անցան: Նրաք այդպես էլ չկարողացան գտնել գրպանահատ «Ռոբին Հուդին»: Արդյունքի չհանգեցրին նաև ոսկյա ժամացույցի իրական տիրոջ որոնումները: Եվ ի վերջո ոստիկանությունը որոշում կայացրեց՝ այդ չարաբաստիկ ժամացույցը վերադարձնել Չարլի Չապլինին:

Իր ոչ սովորական լինելու պատճառով այս պատմությունը լայն հրապարակում ստացավ ու տարածվեց լրատվամիջոցների կողմից: Բարձրացած աղմուկի արդյունքում Չարլի Չապլինը ևս մեկ անհասցե և անանուն նամակ ստացավ:

Ահա թե ինչ էր գրված այս նամակում. «Հարգելի պարոն Չապլին, ինչպես այն «Ռոբին hուդը» և Դուք, ես էլ մոտ մեկ տարի առաջ գտնվում էի այն մետրոյոի վագոնում, որտեղ ինձանից գողացան իմ ոսկյա ժամացույցը: Ես շատ էի վրդովվել, սակայն, երբ իմացա, որ գրպանահատը այն նվիրել է Ձեզ, ցանկացա, որ այն մնա Ձեզ մոտ: Պարոն Չապլին, քանի որ ես նույնպես Ձեր մեծ տաղանդի երկրպագուն եմ, ուղարկում եմ Ձեզ նաև այդ ժամացույցի ոսկե շղթան»:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին