ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒ ՆՈՐԱԳՈՒՅՆ 10 ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

Աշխարհն ու ժամանակակից տեխնոլոգիաները տեղում չեն կանգնում: Աշխարհի խոշորագույն ընկերությունների կողմից ստեղծվում են ինքնաթիռների նորագույն մոդելներ՝ ավելի անվտանգ և տեխնոլոգիապես ավելի հագեցած: Ձեզ ենք ներկայացնում վերջին տարիների ամենահետաքրքիր ու հզոր ինքնաթիռների թոփ տասնյակը:

7649
աշխարհի ամենահզոր ինքնաթիռները

Lockheed Martin N+2 – հրաշալի մոդել, որը վստահաբար ապագայի ավիացիայի մասն է կազմելու: Ինքնաթիռը կարողանում է ահռելի արագություն զարգացնել, սակայն ուղևորների քանակն առայժմ բավական սահմանափակ է: Այսօր ընկերությունն արդեն համագործակցում է NASA-ի հետ ինքնաթիռի մասսայական արտադրության համար:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըSpike Aerospace S-512 – ինքնաթիռ, որի պատուհանները դիսփլեյների միջոցով փոքրիկ էկրաններին փոխանցում են աjն, ինչ կատարվում է այդ պահին ինքնաթիռից դուրս: Այլևս կարիք չկա պայքարել պատուհանի մոտ նստատեղ ձեռք բերելու համար կամ պատուհանից դուրս նայել կողքիդ նստած ուղևորի ուսի վրայով: Ինքնաթիռը շատ տարողունակ է և համարվում է աշխարհի ամենաապահով մոդելներից մեկը:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըBombardier Global 6000-ը արտադրվել է Կանադայում 2014 թվականին: Ուղևորների առավելագույն քանակը 19 մարդ է, զարգացնում է 950 կմ/ժ արագություն և ի վիճակի է թռչել 15,6 կմ բարձրության վրա:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըCessna Citation X ինքնաթիռն արտադրված է ամերիկյան ավիացիայի առաջատար Cessna-ի կողմից: Այն նախատեսված է անձնական օգտագործման համար և գերազանցում է իր մրցակիցներին բոլոր հնարավոր չափանիշներով՝ արագությամբ, հարմարավետությամբ և ապահովությամբ: Մինչև 1000 կմ/ժ արագություն զարգացնող այս ինքնաթիռն ամենաարագ ուղևորատար փոխադրամիջոցն է աշխարհում այս պահի դրությամբ:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըFalcon Dassault 8X-ը Dassault ընկերության արտադրանքն է: Ունի հիասքանչ ներքին ձևավորում, 32 հսկայական պատուհան՝ ուղևորներին գեղեցիկ տեսարանով հիանալու հնարավորություն տալու համար: Կառուցվածքային առանձնահատկությունների շնորհիվ այն խնայում է վառելիքը, ճկուն է թռիչքի ժամանակ և շարժիչն էլ ուշ է մաշվում: Սրահում տեղավորվում է մինչև 40 մարդ, ինչը նշանակում է որ սա լյուքս կարգի ինքնաթիռ է, բայց նախատեսված ավելի մեծ թվով մարդկանց համար:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըGulfstream G600-ը աշխարհի ամենաթանկ ինքնաթիռներից մեկն է: Սրահը շատ ընդարձակ է, ինչը նշանակում է, որ ուղևորները կարող են ոտքերը հանգիստ ձգել՝ չվախենալով խանգարել դիմացի նստածին: Սրահում նաև շատ լավ օդափոխության և կապի համակարգեր կան, ինչպես նաև սենսորային էկրաններ ուղևորների համար: Ինքնաթիռն արդեն գնում են բավական մեծ թվով ավիաընկերություններ, այնպես որ Եվրոպայում գուցե և ձեզ բախտ վիճակվի թռչել հենց այս ինքնաթիռով:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըHondaJet – ճապոնական Honda ընկերությունը, որը մասնագիտացած է ավտոմեքենաների արտադրության մեջ, ներկայացրել է նաև ինքնաթիռ: Այն թեթևաքաշ է, վառելիք խնայող, հարմարավետ ու շատ գեղեցիկ: Նախատեսված է անհատական օգտագործման համար:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըIxion – շատ յուրօրինակ մի ինքնաթիռ, որի շուրջը տեղադրված են դիսփլեյներ: Դրանք ուղևորներին պանորամային տարբերակով ցույց են տալիս այն, ինչ տեղի է ունենում դրսում: Առայժմ այս ինքնաթիռները նախատեսված են միայն մեծահարուստների համար, սակայն արտադրողները խոստացել են նմանատիպ տեխնիկական հնարավորություններով ինքնաթիռ արտադրել նաև լայն մասսաների համար:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըPiaggio Avanti EVO-ն իտալական ինքնաթիռ է և համարվում է Եվրոպայի ամենաարագընթաց ինքնաթիռը: Այն գրեթե չի աղտոտում շրջակա միջավայրը թափոնների մաքրման հատուկ համակարգի շնորհիվ: Զարգացնում է 740 կմ/ժ արագություն և առանց վերալիցքավորման համար կանգ առնելու կարող է թռչել 3100 կմ: Ինքնաթիռի սրահը, սակայն, փոքր է և միաժամանակ կարող է տեղափոխել մինչև 9 ուղևորի:

աշխարհի ամենահզոր ինքնաթիռներըPilatus PC 24  – շվեյցարական Pilatus ընկերությունն արտադրել է այս ինքնաթիռը Williams FJ44-4A տուրբինային շարժիչի հիման վրա, որի շնորհիվ ինքնաթիռի արագությունը հասնում է մինչև 787 կմ/ժ: Առանց վերալիցքավորման թռչում է մինչև 3612 կմ: Ինքնաթիռը տեղավորում է ընդամենը 10 ուղևոր:

In this article


Join the Conversation