ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԽՈՍԵԼ ԻՏԱԼԵՐԵՆ. 30 ԱՆՎՃԱՐ ՌԵՍՈՒՐՍ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իտալերենը իրավամբ ամենագեղեցիկ ու երգեցիկ լեզուներից մեկն է: Երկար տարիներ Իտալիան բաղկացած էր բազմաթիվ քաղաք-պետություններից, ինչի արդյունքում երկրում առաջացել են շատ բարբառներ:

11765
Սովորում ենք խոսել իտալերեն

Եվ որպեսզի կարողանան իրար լավ հասկանալ, իտալացիները սկսել են ակտիվ գործածել նաև ժեստերի լեզուն: Ահա թե ինչու իտալերենը նաև այդքան հուզական ու արտահայտիչ է դարձել:

Եթե փորձում եք կամ ցանկություն ունեք սովորելու այս գեղեցիկ լեզուն, ապա այս հրաշալի ռեսուրսները հենց ձեզ համար են: Իսկական գանձարան իտալերեն սովորողների համար:

ՕՆԼԱՅՆ ԿՈՒՐՍԵՐ

Book2 – Որակյալ ձայնագրություններով իտալերենի կուրս, որն իր մեջ ընդգրկում է բառարան և զրուցարան, որոնք կարելի է նաև ներբեռնել: Այստեղ կարելի է սովորել նաև այս լեզուներ:

Speakasap – Այստեղ ներկայացված են իտալերենի, ինչպես նաև այլ լեզուների անվճար կուրսեր: Կա նաև հնարավորություն գտնել իտալերենի ուսուցիչ և պարապել նրա հետ Skype-ի միջոցով:

Englishonlinefree – Այս ռեսուրսը շատ հարմար է սկսնակների համար, քանի որ այստեղ կարելի է սովորել հնչյունաբանություն, քերականության հիմունքներ, ինչպես նաև գտնել զրուցարան, փոքր տեսանյութեր և այլ օգտակար ուսումնական նյութեր:

Italianoperstranieri – Կրթական նյութերի ու գործիքների մեծ ու անվճար պորտալ, որից օգտվելու համար, սակայն, պետք է փոքր-ինչ իտալերեն իմանալ:

ԻՏԱԼԵՐԵՆԸ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

vk.com/ityaz – Vkontakte սոցցանցում իտալերեն սովորողների ամենամեծ ու օգտակար խումբը:

vk.com/musica_it – Նույնպես խումբ Vkontakte-ում, որտեղ, իտալական ժամանակակից երաժշտություն լսելով, կկարողանաք վայելել իտալական երգերն ու մտապահել նոր բառերը:

Livemocha.com – Բավական տարածված սոցիալական ցանց օտար լեզուներ սովորողների շրջանում: Այստեղ կան դասեր, վարժություններ, սեփական ձայնը ձայնագրելու, ինչպես նաև այլ օգտատերերի հետ շփվելու հնարավորություն:

ՏԵՍԱԴԱՍԵՐ

Italianoinfamiglia – Իտալերեն տեսադասեր սկսնակների համար, կարճ առօրեական տեսարաններ՝ համապատասխան բացատրություններով:

Полиглот. Итальянский за 16 часов – Культура հեռուստաալիքի այս հաղորդաշարը պարզ ու հետաքրքիր դասերի միջոցով սովորեցնում է իտալերեն ընդամենը 16 դասաժամի ընթացքում:

bbc – Իտալերեն սկսնակների համար BBC-ի կողմից:

YouTube.com – Իտալերենի հիմունքներ զբոսաշրջիկների համար:

Oneworlditaliano – Կենուրախ Վերոնիկայի փոքրիկ տեսադասերը հրաշալի տարբերակ են այն մարդկանց համար, ովքեր արդեն փոքր-ինչ տիրապետում են այս լեզվին:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Italian-verbs – Շատ հարմար կայք բայեր խոնարհելու համար: Կարող եք գրել անորոշ դերբայը և այն ձեզ կառաջարկի ձեզ պետքական բայի բոլոր անհրաժեշտ ձևերը:

Terralatina – Օգտակար տեղեկություններ քերականության մասին, ինչպես նաև վարժություններ սովորածն ամրապնդելու համար:

Impariamo l’italiano – Կրթական կայք, որտեղ ներկայացված են քերականության ու բառապաշարի վերաբերյալ թետեր և վարժություններ, առածներ և ասացվածքներ, երգեր, տեսանյութեր և այլն:

Archivium– Ամեն ինչ իտալերենի բայերի մասին:

ԲԼՈԳՆԵՐ

Italian-blog -Բլոգ, որը պարունակում է մեծ թվով աուդիո և տեսանյութեր, դասեր և օգտակար ռեսուրսներ:

Initaliano – Այս բլոգում կարելի է գտնել մեծաքանակ օգտակար տեղեկություններ, երաժշտություն, տեսադասեր, քերականության կանոններ, օգտակար հղումներ և այլն:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Hellotalk – Պարզապես ընտրեք լեզուն, որը ուզում եք սովորել (ներկայացված է ավելի քան 100 լեզու) և ծանոթություն հաստատեք տվյալ լեզվի լեզվակիրների հետ:

DuoLingo – Անվճար հավելված՝ շատ լավ համակարգված բովանդակությամբ: Հրաշալի համապատասխանում է սկսնակներին:

ԲԱՌԱՊԱՇԱՐ

Languageguide – Այս ռեսուրսը հնարավորություն է տալիս յուրացնել լեզվի հիմնական բառապաշարը: Պարզապես մոտեցրեք սլաքը համապատասխան օբյեկտի և լսեք բառի կամ բառակապակցության ճիշտ արտասանությունն իտալերենում:

Forvo – Աուդիոբառարան, որը պարբերաբար լրացվում է լեզվակիրների կողմից:

Etimo – Իտալերենի արմատական բառարան:

Multitran – Պարզ ու հարմարավետ բառարան և թարգմանիչ:

Quia – Օնլայն վիկտորինաներ և խաղեր բառապաշարի ամրապնդման համար:

ԻՏԱԼԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ

Repubblica – Հռոմեական թերթ, որը լուսաբանում է երկրի հիմնական նորությունները:

Corriere – Իտալիայում ամենաշատ ընթերցվող թերթերից մեկի օնլայն տարբերակը:

Rai – Իտալական հեռուստատեսություն:

Radiovolna – Բազմաթիվ իտալական ռադիոկայաններ:

 

In this article


Join the Conversation