«Հավանաբար պատճառը պետք է շատ կարևոր եղած լինի»,- կմտածեք դուք, չէ՞ որ նման պատասխանատու և գործի նվիրյալ մարդը հենց այնպես դժվար թե բաց թողներ ընկերության հիմնադիրների ժողովը: Պատճառն իրականում մի հրաշալի աղջկա հետ հանդիպումն էր, աղջիկ, որը հետագայում պետք է դառնար Սթիվ Ջոբսի կինը…
Մի անգամ Ջոբսը զեկույց էր ներկայացնում համալսարանում, իսկ լսարանում նստած էր ուսանողուհի Լուուրեն Պաուելը: Աղջիկը Ջոբսին շատ դուր եկավ, և նա որոշեց ծանոթանալ նրա հետ ելույթից հետո: Նրանք անգամ հեռախոսահամարներով փոխանակվեցին:
Ջոբսը չէր ուզում երկար սպասել և հենց նույն օրն էլ աղջկա հետ ճաշելու ցանկություն ուներ: Սակայն կար մի կարևոր խոչընդոտ՝ Ջոբսի նախապես պլանավորված գործնական հանդիպումը։
Նստելով մեքենան՝ Սթիվն ինքն իրեն հարցրեց. «Ի՞նչ կանեի, եթե սա լիներ իմ կյանքի վերջին օրը»։ Եվ նա անմիջապես վերադարձավ համալսարան, գտավ Լոուրենին և տարավ նրան իր հետ։ Այդ օրվանից ի վեր նրանք այլևս երբեք չբաժանվեցին։
Հասկանալ, որ ոչինչ հավերժ չէ և ցանկացած պահի կարող է ավարտվել, իսկապես իմաստություն է: Եվ եթե մարդը գիտակցում է դա, նրա հոգում արթնանում են համարձակությունը, ռիսկի դիմելու և նպատակներին հասնելու անհագ ցանկությունը: Միայն այսպես է հնարավոր լիաթոք ապրել կյանքը և կյանքի յուրաքանչյուր էջ վերհիշելիս անել դա հպարտության ու բավարարվածության զգացումով:
Փորձեք հաճախ ինքներդ ձեզ տալ այս հարցը՝ «Ի՞նչ կանեի, եթե սա լիներ իմ կյանքի վերջին օրը»։ Դա կօգնի ձեզ կենտրոնանալ իսկապես էական ու կարևոր երևույթների վրա։
Իսկ ի՞նչ կանեիք հիմա, եթե սա լիներ ձեր կյանքի վերջին օրը։
In this article
- ՄԱՐԴԻԿ
- կին
- հետաքրքիր պատմություններ
- հետաքրքիր պատմություններ հայտնի մարդկանց մասին
- պատմություններ հայտնի մարդկանց մասին
- պատմություններ հայտնիների մասին
- Սթիվ Ջոբս
- Սթիվ Ջոբսի ընտանիքը
- Սթիվ Ջոբսի խոսքերը
- Սթիվ Ջոբսի կենսագրությունը
- Սթիվ Ջոբսի կինը
- Սթիվ Ջոբսի մասին
- Սթիվ Ջոբսի սիրո պատմությունը
- սիրո պատմություն
- տեղեկություններ Սթիվ Ջոբսի մասին
Join the Conversation