10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԵԼ ԿՅԱՆՔԸ

Անշուշտ, դեպրեսիան կարելի է հաղթահարել շոկոլադի կամ հաճելի խմիչքի միջոցով, սակայն առողջության համար շատ ավելի օգտակար է լավ գիրք կարդալը: Դա հրաշալի միջոց է «սուզվելու» մեկ ուրիշի կյանքի մեջ, իսկ հետո՝ ավելի սթափ նայելու սեփական կյանքին:

26508
10 գիրք, որոնք սովորեցնում են սիրել կյանքը

Ընտրեք այս հրաշալի տասնյակից մի գիրք, և թող այն արևի ջերմ շողերի պես ջերմացնի ձեր հոգին:

ՋԵՐՈՄ Կ. ՋԵՐՈՄ «ԵՐԵՔԸ ՆԱՎԱԿՈՒՄ՝ ՉՀԱՇՎԱԾ ՇԱՆԸ»

Джером К. Джером «Трое в лодке, не считая собаки» / Jerome K. Jerome “Three Men in a Boat”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըԺամանակ է անցնում, դարաշրջաններ են փոխվում, բայց ընթերցողները այդպես էլ չեն կարողանում կտրվել Թեմզա գետով այս անհոգ անգլիացի ջենթլմենների անհավանական ճանապարհորդության մասին պատմությունից:

Այս գիրքն ամբողջությամբ լցված է անգլիական դասական հումորով և կարող է օգնել հաղթահարել ցանկացած հիասթափություն, մռայլ տրամադրություն ու դեպրեսիա: Փորձված է երջանիկ մարդկանց մի քանի սերունդների կողմից:

ՋՈԱՆ ՀԱՐՐԻՍ «ՄՈՇԻ ԳԻՆԻ»

Джоанн Харрис «Ежевичное вино» / Joanne Harris “Blackberry Wine”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըՍա մի հուզիչ հեքիաթ է մեծահասակների համար: Գիրք սեփական անձի որոնումների և փոփոխությունների մասին, այն մասին, որ կախարդանքը շրջապատում է մեզ ամեն քայլափոխի, հարկավոր է միայն նկատել այն: Գրքի գլխավոր հերոսը մեկնում է գյուղ՝ փնտրելու երջանկություն և ինքն իրեն:

Այս պատմությունը կարող է ոգեշնչել միլիոնավոր մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում և սովորել վերաբերվել կյանքին ավելի պարզ ու հեշտ:

ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐՐԻ «ԴԵՂԱՄԻՋՈՑ ՄԵԼԱՆԽՈԼԻԱՅԻ ԴԵՄ»

Рэй Брэдбери «Лекарство от меланхолии» / Ray Bradbury “A Medicine for Melancholy”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքը«Երբ ամեն ինչ կորած է, մնում է հույսը», – պնդում է Ռեյ Բրեդբերրիի հերոսներից մեկը:

«Դեղամիջոց մելանխոլիայի դեմ» ժողովաուի էջերում դուք կգտնեք տխուր ժպիտների, բարի հրաշքների, ուրախության և անհանգստության, թախիծի, կյանքի անհագ ծարավի և շատ ու շատ այլ հրաշալի զգացողությունների մի հսկայական փունջ: Այստեղ ամփոփված են ավելի քան 20 հրաշալի պատմվածք՝ մեկը մեկից տարբեր, այնպես որ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն հոգեհարազատ մի պատմություն:

ՖԱՆՆԻ ՖԼԵԳ «ՏԱՊԱԿԱԾ ԿԱՆԱՉ ԼՈԼԻԿՆԵՐ»

Фэнни Флэгг «Жареные зеленые помидоры в кафе Полустанок» /Fannie Flagg “Fried Green Tomatoes at the Whistle Stop Cafe”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըԵթե այս գիրք մոտեցնեք ձեր ականջին, ապա ամենայն հավանակնությամբ կլսեք ինչ-որ մեկի ծիծաղը, լացը, խոսակցությունը, երկաթուղային կայարանի աղմուկը, տերևների խշխշոցը, ամանեղենի շխկշխկոցը:

Փորձեք ականջ դնել և կլսեք ամերիկյան մի փոքրիկ քաղաքի պատմությունը, վայր, որտեղ իրար են միաձուլվել սերը, ցավը, վախերն ու հույզերը, ընկերությունն ու ատելությունը:

ԴԵՎԻԴ ՄԻՏՉԵԼԼ «ԱՄՊԱՅԻՆ ԱՏԼԱՍ»

Дэвид Митчелл «Облачный атлас» / David Mitchell “Cloud Atlas”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըԱյս գիրքը չի կարելի կլանել մեծ արագությամբ, շտապելով: Այն պետք է վայելել մաս-մաս, դանդաղ՝ վայելելով այս հրաշալի սիմֆոնիայի վեց երաժշտական գործիքների ձայները առանձին-առանձին, վեց մարդկային պատմությունները, որոնք մեկ հոգու 6 կյանքերն են:

Սա գիրք է, որը յուրաքանչյուր ընթերցող կհասկանա և կմեկնաբանի յուրովի: Այն ասես մոզաիկա լինի, որից տարբեր մարդիկ բոլորովին տարբեր պատկերներ են ստանում: Եվ եթե սա կախարդանք չէ, ապա էլ ինչպե՞ս կարելի է այն կոչել:

ՍՏՐՈՒԳԱՑԿԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ «ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՇԱԲԱԹ ՕՐԸ»

Братья Стругацкие «Понедельник начинается в субботу»

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըՆԻԻՉԱՎՈ-ն մոգության և կախարդանքի գիտահետազոտական ինստիտուտ է, որի զվարճալի աշխատակիցները ամենայն լրջությամբ ուսումնասիրում են մոգությունը:

Այս գիքրը արդեն վաղուց վերածվել է թևավոր խոսքերի հավաքածուի, քանի որ գրված է պարզապես հրաշալի հումորի զգացումով: Այն անպայման պետք է ընթերցել՝ վայելելով այս լավատեսական փիլիսոփայությամբ լի, թեթև ու կենսուրախ պատմությունը:

ԷՌԼԵՆԴ ԼՈՒ «ՄԻԱՄԻՏ. ՀՐԱՇԱԼԻ»

Эрленд Лу «Наивно. Супер» / Erlend Loe “Naive.Super.”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըԱյս գիրքը նորվեգացի գրող Էռլենդ Լուի ամենահայտնի վեպն է: Այն պատմում է մի 30-ամյա մի երիտասարդի մասին, ով ապրում է կյանքի միջին հատվածի ճգնաժամը:

Առաջին հայացքից այն կարող է պարզ ու զվարճալի թվալ, սակայն այս լավատեսական գիրքը նաև շատ խորիմաստ և հուզիչ է: Իսկ այն կարդալուց հետո դուք չեք էլ հասկանա, թե ինչպես բարձրացավ ձեր տրամադրությունը, ինչպես առաջացավ ցանկություն ապրելու, աշխատելու, ամենատարբեր գործերով, սպորտով զբաղվելու և պարզապես կյանքը վայելելու համար:

էԼԻԶԱԲԵԹ ԳԻԼԲԵՐԹ «ԿԵՐ, ԱՂՈԹԻՐ, ՍԻՐԻՐ»

Элизабет Гилберт «Есть, молиться, любить» / Elizabeth Gilbert “Eat, Pray, Love”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըՍա ժամանակակից հաջողակ կնոջ ինքնակենսագրությունն է: Կին, ով թողեց ամեն ինչ և ուղևորվեց ճանապարհորդությունների: Գիրքն ասես բաժանված է մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրը պատմում է հերոսուհու կյանքի մասին այս կամ այն երկրում: Յուրաքանչյուր երկիր կյանքի նոր փուլ է, որը փոխում է հերոսուհուն:

Գիրքը հիշեցնում է ընթերցողին այն մասին, թե ինչ է վերջինս իսկապես ուզում՝ ազատություն, երջանկություն, հաճույք ստանալու և ինքդ քեզ հետ ներդաշնակ ապրելու կարողություն:

ՋՈՆ ԻՐՎԻՆԳ «ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ»

Джон Ирвинг «Правила виноделов» / John Irving “The Cider House Rules”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըՎեպ, որը դժվար է նկարագրել երկու բառով: Առաջին հայացքից սա մի ընտանիքի պատմություն է, որի յուրաքանչյուր անդամ փորձում է գտնել իր տեղն այս տարօրինակ ու անհասկանալի կյանքում:

Բայց ավելի խորությամբ նայելով՝ այս գրքում դուք կգտնեք կյանքն իր բոլոր դրսևորումների մեջ, կյանք, որը միշտ չէ, որ ճիշտ է, երջանիկ կամ հարմարավետ, բայց այն միշտ հրաշալի է: Գրքից անհնար է կտրվել, այն բարդ է, հետաքրիր, խորը և աննկարագրելի:

ՋԵՆՆԻ ԴԱՈՒՆՀԵՄ «ՔԱՆԻ ԴԵՌ ԵՍ ՈՂՋ ԵՄ»

Дженни Даунхэм «Пока я жива» / Jenny Downham “Before I Die”

Գրքեր, որոնք սովորեցնում են սիրել կյանքըԱյս գրքի 16-ամյա հերոսուհին դեռ նոր է կյանք մտել և այնքան բան է մտադիր հասցնել: Հենց այդ պատճառով էլ գրում է իր ցանկությունների ցուցակն ու անմիջապես գործի անցնում:

Այս հուզիչ ու անկեղծ վեպը ասես կանգնեցնում է ժամանակը և սովորեցնում գնահատել ամենակարևորը, որսալ ճիշտ պահը, համարձակ լինել սեփական ցանկությունների մեջ և վայելել այն արկածները, որոնք կյանքը մեզ պարգևում է ամեն օր:

In this article


Join the Conversation