ԱՌԱԿ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ ՉԷ ՀԵՏԱՁԳԵԼ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Չլուծված խնդիրները խլում են մեր էներգիան ու կենսական ուժերը: Լուծեք այն խնդիրները, որոնք ի վիճակի եք լուծել, արեք դա անմիջապես: Իսկ այն խնդիրները, որոնց լուծումները վեր են ձեր ուժերից, պարզապես մի կողմ դրեք և դադարեք անհանգստանալ դրանց մասին:

10772
Առակ խնդիրների լուծման մասին

Ահա մի հետաքրքիր առակ, որն ապացուցում է այդ ճշմարտությունը: 

Պրոֆեսորը մի բաժակ ջուր վերցրեց և սկսեց դասը: Նա բաժակը բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցրեց ուսանողներին.

-Ի՞նչ եք կարծում` որքան է կշռում այս բաժակը:

Ուսանողները սկսեցին տարբերակներ առաջարկել: Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը, թե՝ ոչ-ոչ, 300 գրամ:

-Անկեղծ ասած, ես ինքս էլ հստակ չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն:  Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե ես այս բաժակը մի քանի րոպե պահեմ ձեռքումս:

-Ոչինչ, – պատասխանեցին ուսանողները:

-Իրոք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:

-Ձեր ձեռքը կսկսի ցավել:

-Իսկ եթե այն պահեմ 1 օ՞ր:

-Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և գուցե Ձեզ հարկավոր լինի հիվանդանոց տանել:

– Իսկ ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ ձեքռումս մի ամբողջ օր:

– Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները:

– Այդ դեպքում, ի՞նչ է պետք անել,- հարցրեց պրոֆեսորը:

-Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխեց մի ուսանող:

-Միանգամայն ճիշտ ես,- պասախանեց պրոֆեսորը: – Նույն կերպ է նաև  մեր կյանքի բոլոր խնդիրների հետ:

Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ պարզապես կանշարժացնի:

Կարող եք օրերով մտածել խնդիրների մասին, բայց դա ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դրանից խնդրի քաշը չի փոքրանա:

Խնդիրները պահանջում են արագ լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել դրանք, ապա դիր մի կողմ, մոռացության մատնիր այն և թույլ մի տուր, որ այն ամբողջությամբ կլանի քեզ:

In this article


Join the Conversation