ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳԻՐՔԸ. Ո՞Վ ԷՐ ԱՐԹՈՒՐ ԳԻՆԵՍԸ

Իսկ դուք գիտե՞ք, թե ով է եղել Արթուր Գինեսը, և ինչո՞ւ է նրա անունով կոչվում աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր ու նաև զվարճալի երևույթների ու մարդկանց համապարփակ տեղեկատուն: Հենց այդ մասին է Internest.am-ը պատմում այս հոդվածում:

10521
Գինեսի ռեկորդների գիրքը

Արթուր Գինեսը հանրահայտ իռլանդացի գարեջրագործ էր: 27 տարեկանում նա սկսեց իր գարեջրային բիզնեսը՝ օգտագործելով իրեն որպես ժառանգություն թողնված 100 ֆունտ ստեռլինգը: Սկզբում նա վարձակալեց Դուբլինից 17 կմ հեռավորության վրա գտնվող 4 հեկտար հողատարածք և մի փոքրիկ գարեջրատուն, որտեղ սկսեց արտադրել իր սեփական «Գինես» բրենդի գարեջուրը: 1759 թվականին նա բացեց իր առաջինը գարեջրատունը Դուբլինում: 1833 թվականին այդ գարեջրատունն արդեն ամենամեծ ու հայտնի գարեջրատունն էր ողջ Իռլանդիայում:

«Գինես» գարեջուրը անհավանական մեծ հռչակ էր ձեռք բերել և 20-րդ դարում էլ շարունակում էր վաճառվել բոլոր փաբերում: Շուրջ 200 տարի էր անցել այն օրվանից, երբ Արթուր Գինեսը հիմնել էր իր առաջին գարեջրատունը: Հյու Բիվերն այդ ժամանակ «Գինես» գարեջրատների ցանցի գործադիր տնօրենն էր: 1951 թվականին որսի ժամանակ նա չկարողացավ հրացանով խփել Ոսկեգույն քարադր կոչվող թռչնակին և որոշեց գրազ գալ մյուս որսորդների հետ, որ այդ թռչունը ամբողջ Եվրոպայի ամենաարագընթաց թռչունն է:

Հյու Բիվերը Երեք տարի անց նա նորից գրազ եկավ այդ առիթով, սակայն այս անգամ Ոսկեգույն քարադրը իր արագությամբ հավասարվեց Շոտլանդական կաքավի հետ: Այս փաստը Հյու Բիվերին հանգեցրեց այն մտքին, թե ինչու գոյություն չունի մեկ հեղինակավոր աղբյուր, որին դիմելով՝ հնարավոր կլինի հաստատել կամ հերքել ինչ-որ փաստեր, աղբյուր, որը կօգնի լուծել նմանատիպ վեճերը:

Բիվերը չէր կասկածում, որ փաբերի այցելուները հաճախ են այսպիսի վիճաբանություններ ու քննարկումներ ունենում, գրազ գալիս այս կամ այն հարցի շուրջ, սակայն գիրք, որը կօգներ լուծել այդ վեճերը դեռևս չկար: Քննարկելով այդ միտքը գործընկերների ու մտերիմների հետ՝ Բիվերը գտավ մարդկանց, ովքեր այդպիսի գիրք ստեղծելու նախաձեռնությունը վերցրեցին իրենց վրա: Այդ մարդկանց անուններն էին Քրիսթոֆեր Չաթուեյ, Նորիս և Ռոսս Մաք Ուայթերներ:

Լոնդոնի թագավորական այգում վերջիններս կազմակերպեցին գրքի նախատիպի պրեզենտացիան հատուկ «Գինես» գարեջրատների տնօրենների խորհրդի համար: Նախագիծը հաստատվեց, և գումար հատկացվեց գրքի տպագրության համար:

Նորիս և Ռոսս Մաք ՈւայթերներըՍկսվեցին ակտիվ աշխատանքները. գրվեցին հազարավոր նամակներ կենդանաբանաններին ու բուսաբաններին, քիմիկոսներին ու աշխարհագրագետներին, եղանակի տեսաբաններին ու ֆիզիոլոգներին, մի խոսքով՝ բոլոր-բոլոր գիտնականներին: Ստացված տեղեկատվությունը հավաքվեց ու համակարգվեց: Բոլոր գիտական փաստերն ընտրվեցին և ներկայացվեցին գրքի 198 Watch free porn online էջերում: Գիրքը Արթուր Գինեսի պատվին կոչվեց Գինեսի գիրք:

Գիրքը հրատարակվեց 1955 թվականի օգոստոսին և այնպիսի հաջողություն գտավ, որ մինչև Սուրբ Ծնունդ արդեն դարձել էր ողջ Մեծ Բրիտանիայի թիվ 1 բեսթսելերը: Առ այսօր Գինեսի ռեկորդների գիրքը ամենավաճառվող գրքերից մեկն է ողջ աշխարհում, հրատարակվում է աշխարհի բոլոր ծայրերում՝ 40 երկրում՝ անգլերեն լեզվով, ինչես նաև թարգմանված է 37 այլ լեզուներով:

1974 թվականին «Գինեսի ռեկորդների գիրքը» գրանցվել է իր իսկ էջերում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրք։

In this article


Join the Conversation