7 ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՐՔԵՐ ԱՆՎՃԱՐ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Բիզնես գրքեր կարդալը օգտակար է ոչ միայն բիզնեսմենների կամ սթարթափերների համար, այլև բոլոր նրանց, ովքեր ուզում են հաջող կարիերա կառուցել:

52700
Բիզնես գրքեր

Այս գրքերը ոգեշնչում են, մոտիվացնում, փոխում աշխարհայացքը, ստիպում մտածել և գործի անցնել: Ներկայացնում ենք ձեզ 7 հրաշալի գիրք, որոնք կարող եք ներբեռնել, ընթերցել և ոգեշնչվել:

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ – «ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՎ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ»

Դեյլ ՔարնեգիԴեյլ Քարնեգիի այս գիրքը լույս է տեսել 1936 թվականին ԱՄՆ-ում և ունեցել ցնցող հաջողություն, որը շարունակվում է առ այսօր: Արդեն 70 տարի բոլոր ժամանակների մեծագույն բեսթսելլերը օգնում է մարդկանց բարձրանալ փառքի և հաջողության պատվանդանին: Եվ անգամ 21-րդ դարում Դեյլ Քարնեգիի խորհուրդները արդիական են:

Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը, օգնել մարդկանց զարգացնել և առավելագույնս օգտվել իրենց մտավոր ու ֆիզիկական բոլոր կարողություններից: Քարնեգին մարդկանց ներշնչում է իրենց անձի կարևորության զգացում, հարգանք յուրաքանչյուրի հանդեպ՝ անկախ հասարակության մեջ գրաված իրենց դիրքից:

Հայերեն Ռուսերեն Անգլերեն

ՋԵՅՄՍ ԱԼԼԵՆ – «ԻՆՉՊԵՍ Է ՄՏԱԾՈՒՄ ՄԱՐԴԸ»

Ջեյմս ԱլլենՄարդկանց մեծամասնությունը վստահ է, որ իրենց կյանքն արդեն իսկ որոշված է ճակատագրով: Այս գիրքը բացատրում է, որ մեր կյանքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք դարձնում այն, և հաջողության հասնելու միակ ճանապարհը մեր մտքերը կարգի բերելն է:

«Անհատը դառնում է մարդ իր ամբողջ կարողությունների չափով, երբ դադարում է մեղադրել ու բողոքել իր ճակատագրից, փնտրել մեղավորներ իր անհաջողությունների համար»,- վստահ է Ջեյմս Ալլենը: Դա բիզնեսում հաջողության հիմքն է: Ջեյմս Ալլենի գիրքը ներառված է բոլոր ժամանակների մոտիվացնող գրքերի թոփ տասնյակի մեջ:

Ռուսերեն Անգլերեն

ՋՈՐՋ ՔԼԵՅՍՈՆ – «ԲԱԲԵԼՈՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ»

Բաբելոնի ամենահարուստ մարդըԱյս գիրքը ուսումնասիրում է անձնական հաջողության գաղտնիքները, տալիս «բաղադրատոմսեր» մշտապես դատարկ դրամապանակի խնդրից ազատվելու համար, բացատրում ֆինանսական աշխարհի կանոնները: Բոլոր նրանց, ովքեր հաջողության են ձգտում, գիրքը բացահայտում է փողի բոլոր գաղտնիքները՝ ինչպես կապիտալ կուտակել, պահպանել այն և ստիպել եկամտին աշխատել քո օգտին:

Գիրքը տեղափոխում է ընթերցողին հին Բաբելոն, որտեղ ձևավորվել են առաջին ֆինանսական օրենքները, որոնք, ինչքան էլ զարմանալի է, արդիական են առ այսօր:

Ռուսերեն Անգլերեն

ՓԻԹԵՐ ԴՐԱՔԵՐ – «ՄԵՆԵՋՄԵՆԹ»

Փիթեր ԴրաքերՓիթեր Դրաքերը ավստրիացի մենեջմենթի խորհրդատու էր, մարդ, ում աշխատանքները դարձել են ժամանակակից խոշորագույն ընկերությունների փիլիսոփայության և աշխատելաոճի հիմքը։ Նրան կոչում են «ժամանակակից մենեջմենթի հիմնադիր-հայր»: Առ այսօր նրա գրքերը սովորեցնում են մարդկանց կազմակերպել իրենց բիզնեսն ու կառավարումը:

Եթե ուզում եք սահմանափակվել մենեջմենթի մասին միակ մեկ գրքի ընթերցմամբ, ապա կարդացեք հենց այս գիրքը: Գիրքը ընդգրկում է բոլոր անհրաժեշտ թեմաները և միևնույն ժամանակ ներկայացնում դրանք հասկանալի ու թեթև ոճով: Այն հիմնաքարային սկզբունքները, որոնք ներկայացված են այս գրքում անհրաժեշտ են թե ուսանողներին, թե իրենց գործում վաղուց հմտացած մարդկանց:

Ռուսերեն Անգլերեն

ՌՈԲԵՐՏ ԿԻՅՈՍԱԿԻ – «ՀԱՐՈՒՍՏ ՀԱՅՐԻԿ, ԱՂՔԱՏ ՀԱՅՐԻԿ»

Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկՌոբերտ Կիյոսակիի գիրքը ոչ միայն մանրամասն ներկայացնում է ֆինանսական միջոցները վերահսկելու և կառավարելու եղանակները, այլև բացատրում է, որ բիզնեսի կառուցումն ու տիրապետումն են միակ հուսալի հիմքը հաջողության հասնելու համար: Այս գիրքը կոտրում է այն կարծրատիպը, որ բարձր աշխատավարձի դիմաց աշխատանքը ֆինանսական ապահովվածության միջոց է: «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը սովորեցնում է իսկապես մտածել որպես ձեռնարկատեր:

Ռուսերեն Անգլերեն

 ՍՓԵՆՍԵՐ ՋՈՆՍՈՆ – «ՈՐՏԵ՞Ղ Է ԻՄ ՊԱՆԻՐԸ»

Որտեղ է իմ պանիրըԲազմաթիվ գրքեր են գրվել նորամուծությունների հսկայական ուժի մասին և այն մասին, թե ինչպես անհատներն ու ընկերությունները պետք է կարողանան արագ հարմարվել փոփոխություններին և դառնան այդ փոփոխությունների մաս: Բայց այդ գրքերից և ոչ մեկը չի եղել այնքան համառոտ, վառ ու տպավորիչ, որքան Սփենսեր Ջոնսոնի այս գիրքը:

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում ինչ-որ լաբիրինթոսում, որտեղ գործող չորս հերոսները փնտրում են պանրի կտոր: Այդ պանրի կտորը խորհրդանշում է այն ամենը, ինչին մարդը ձգտում է կյանքի ընթացքում՝ լավ աշխատանք, փող, սեփական տուն, աշխատանք, առողջություն, ճանաչում, հոգեկան հանգստություն և անգամ հաճույքներ՝ արվեստ, երաժշտություն, սպորտ, ճանապարհորդություն:

Ռուսերեն Անգլերեն

ՌՈԲԵՐՏ ՉԱԼԴԻՆԻ – «ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ռոբերտ ՉալդինիՉալդինիի «Ազդեցության հոգեբանությունը» համարվում է հոգեբանության, մենեջմենթի և կոնֆլիկտների վերաբերյալ լավագույն ձեռնարկներից մեկը: Այն օգտագործվում է ամբողջ աշխարհի հոգեբանների կողմից:

Գիրքը տպագրվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով: Այն ընթերցողին գրավում է իր թեթև ու հետաքրքիր ոճով, ինչպես նաև արդյունավետ մեթոդներով: Միևնույն ժամանակ այս գիրքը լուրջ գիտական ուսումնասիրություն է, որը վերլուծում է մարդկանց մոտիվացնելու, տեղեկատվությունն ընկալելու և որոշումներ կայացնելու կարողությունները:

Ռուսերեն Անգլերեն

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին