
Լինում են պահեր, երբ ցանկանում ենք մի ինչ-որ յուրահատուկ բան իրագործել մեր կյանքում, այնպիսի մի բան, որի մասին մեր ընտանիքի անդամները կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության մեջ մենք մեզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և մեծ երազանքներ կառուցելու համար: Դրանք մեզ թևեր են տալիս, մենք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը:
Եթե միայն այս պահերը անվերջ լինեին…
Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում մեր ուղին: Եվ սա լավ առիթ է մեր անպիտան մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»:
«Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»: «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»: «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր միջակության սկզբունքով»:
Ծանոթ է, չէ՞:
Հատկապես եթե դուք հեռուն գնալու ծրագրեր ու մեծ երազանքներ ունեք, պատրաստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով: Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, մեր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը պահանջում է ռազմավարություն:
Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, միաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:
1. Երբևէ մի՛ անտեսեք Ձեր գլխում պտտվող բացասական մտքերը: Դուք կկարողանաք հաղթել այս ճակատամարտում միմիայն այն դեպքում, եթե լավ գիտակցեք, թե ով է ձեր «թշնամին» և լավ ճանաչեք վերջինիս: Այս գործընթացը որքան հնարավոր է հետաքրքիր դարձրեք: Օրինակ, դուք կարող եք յուրաքանչյուր բացասական մտքի մի որևէ ծիծաղելի անուն տալ: Որքան հնարավոր է ստեղծարար եղեք: Օրինակ, ամեն անգամ, երբ զգում եք, որ վախի ձայնը սկսում է իր «ներկայացումը», սկսեք խոսել նրա հետ. կարող եք ասել նրան հետևյալը, «Իզուր ես եկել, Բուբաբու՛, ասա՛ այն, ինչ ունես ասելու մինչ ես քո հարցերը կլուծեմ»
2. Բուբաբուի ուղերձն ուշադիր, բայց սառնասրտորեն լսելուց հետո, Դուք պետք է նրան մի լավ դաս տաք: Կարող եք բարձրաձայնել բոլոր այն հաջողությունները՝ մեծ կամ փոքր, որ ունեցել եք Ձեր կյանքում: Ասե՛ք Բուբաբուին, որ նախկինում ևս ձեր գլխում իր նման անպիտան մտքեր են բզզացել, բայց դա Ձեզ չի խանգարել ձեռբերումներ ունենալ և հաջողությունների հասնել:
3. Եվ վերջում, ի սրտե «Շնորհակալություն» հայտնեք Բուբաբուին: Հիշեք՝ այն, որ ձեզ այցի է գալիս Բուբաբուն կամ իր նման մեկ այլ միտք, փաստում է, որ դուք ինչ-որ նշանակալից բանի հասնելու ճանապարհին եք: Դա նշանակում է, որ ԴՈՒՔ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
Երբ դուք կատարեք այս 3 պարզ քայլերը, Դուք ձեզ թեթևացած կզգաք. կարծես ձեր ուսերից ծանր բեռ հանված լինի: դուք ձեզ ավելի ուժեղ կզգաք: Որքան շատ կիրառեք այս ռազմավարությունը, այնքան ձեր մտքերը կառավարելու և ամենակարևորի վրա կենտրոնանալու հարցում ավելի հմուտ կդառնաք:
Հիշեք, որ ձախողելու կամ քննադատվելու վախը միշտ էլ ձեզ այցի է գալու. դա մարդկային աճի անբաժանելի մասն է:
Այն դրական ազդեցությունը, որ դուք կարող եք ունենալ աշխարհում՝ ձեր լավագույն տաղանդները արտահայտելու շնորհիվ, անչափ կարևոր է մեզ բոլորիս համար, և դուք պարզապես իրավունք չունեք ձեր գլխում պտտվող անպիտան մտքերին վերջին խոսքի իրավունք տրամադրել: Այնպես որ՝ Առա՛ջ:
[efsnotification type=”secondary” style=”” close=”false” ]
Արևիկ Հայրապետյանը Kaizen Mastery-ի համահիմնադիրն է: Արևիկը խորապես ուսումնասիրել է անհատական աճին և կազմակերպություններում աշխատակիցների զարգացմանը վերաբերող մի շարք թեմաներ և եկել է այն համոզմանը, որ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի ապրել այնպիսի մի կյանք, որն արժանի է «Գլուխգործոց» կոչվելու:
[/efsnotification]
In this article
- ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄՈՏԻՎԱՑԻԱ
- անինքնավստահություն
- անհանգիստ մտքեր
- անհանգստություն
- անհաջողություն
- անվստահ
- բառեր
- դրական
- դրական խոսքեր
- դրական մտքեր
- դրական փոփոխություններ
- երազանք
- երազանքի մասին
- ինչպես ինքնավստահ լինել
- ինչպես իրագործել նպատակը
- ինչպես իրականացնել երազանքը
- ինչպես հաղթահարել վախը
- ինչպես համարձակ լինել
- ինչպես հաջողության հասնել
- ինչպես հասնել երազանքին
- ինչպես հասնել նպատակին
- ինչպես մտածել դրական
- ինչպես ուժեղ լինել
- ինչպես փոխել կյանքը
- ինքնավստահ
- ինքնավստահություն
- լավ տրամադրություն
- խոսքեր
- խորհուրդներ
- կամք
- կամքի ուժ
- կասկած
- կասկածներ
- կյանք
- համարձակություն
- հաջողություն
- հաջողություններ
- հավատ ուժերի հանդեպ
- հավատ սեփական ուժերի հանդեպ
- Հոգեբան
- հոգեբանություն
- հոգեվիճակ
- ճանապարհ դեպի երազանք
- մտածելակերպ
- մտածմունքներ
- մտածողություն
- մտքեր
- ներաշխարհ
- նպատակ
- նպատակներ
- նպատակների մասին
- նվաճումներ
- վախ
- վախեր
- վստահություն
- տագնապ
- տագնապած մտքեր
- փոխիր կյանքդ
Join the Conversation