ՄՈՏԻՎԱՑԻԱ՝ ԲԱՂԿԱՑԱԾ 3 ԲԱՌԻՑ

Ո՞րն է այն միտքը, որն արժե կրկնել ամեն առավոտ, որպեսզի չմոռանանք կյանքում ամենակարևորի մասին: Այս մասին է պատմում ամերիկացի գրող, գինեգործ Գարի Վայներչուկի հոդվածը:

16071
ՄՈՏԻՎԱՑԻԱ՝ ԲԱՂԿԱՑԱԾ 3 ԲԱՌԻՑ

Ամերիկացի ձեռներեց և գրող Գարի Վայներչուկը Wine library գինիների սուպերմարկետի համասեփականատերն ու կառավարիչն է, միաժամանակ նաև Wine library TV վիդեոբլոգի վարողը: Նա վստահ է՝ լավագույն մոտիվացնող արտահայտությունը բաղկացած է 3 բառից՝ «Դու հավերժ չես»:

Գարի Վայներչուկը
«…Ես չեմ փորձում ձեզ վախեցնել, այլ փորձում եմ խոսել ըստ էության: Երջանիկ լինելու համար մենք ունենք ընդամենը մեկ կյանք: Եվս մեկ հնարավորություն էլ չենք ունենալու: Չսիրած աշխատանքով զբաղվելու պատճառով դժգոհելու և նվնվալու փոխարեն սկսեք գործել:

Աշխարհում շատ կան ուրիշների երջանկությամբ մտահոգված մարդիկ, չնայած չէր խանգարի, որ նրանք մտահոգվեին հենց իրենց երջանկությամբ: Գիտե՞ք` ինչու է ինձ դուր գալիս երջանկացնել ու մոտիվացնել ուրիշներին, որովհետև ես ինքս արդեն երջանիկ եմ: Հնարավոր է` հնչում է էգոիստական, բայց առաջին հերթին պետք է երջանկացնել ու մոտիվա գտնել ինքդ քեզ համար, և հետո նոր կարելի է զբաղվել ուրիշներին երջանկացնելով: Ես խնդրում եմ, անկեղծ հարցրեք ինքներդ ձեզ. այն, ինչով զբաղվում եք հիմա, դարձնո՞ւմ է ձեզ ավելի հաջողակ:

Երջանիկ մարդը գիտակցում է, որ կարևոր չէ, թե ինչքան գումար է աշխատում ինքը, այլ այն, թե ինչպես է նա դա վաստակում: Երբ ես 20 տարեկան էի շատ ժամանակ էի անցկացնում 90-անց մարդկանց շրջապատում: Կարևոր չէ, թե ես որտեղ ու ինչպես էի նրանց հանդիպում՝ ճանապարհորդելով, թե գինեգործական արտադրությունում աշխատելով: Ես խնդրում էի նրանց պատմել ինձ իրենց կյանքի մասին:

Բոլորը իրենց պատմությունը սկսում էին «ափսոս, որ» արտահայտությամբ: Ոմանք ափսոսում էին, որ երիտասարդ ժամանակ ջանասիրաբար չեն աշխատել, մյուսներին էլ հուսահատեցնում էր, որ հարազատ ու սիրելի մարդկանց հետ քիչ ժամանակ են անցկացրել: Շատերն էլ զղջում էին, որ չեն զբաղվել այն աշխատանքով, ինչով իրականում ցանկացել են, այլ ենթարկվել են ծնողների կամքին: Նրանք ափսոսում էին, ափսոսում էին ու էլի ափսոսում էին: Այդ ծերունիների հետ շփվելիս ես եկա այս եզրակացությանը.

Ձեր կյանքը փոխելու և գործելու համար չկա ավելի լավ ժամանակ, քան հիմա:

Եթե դուք 20 տարեկան եք, ապա գործելու ճիշտ ժամանակն է: Հիմա ամենահարմար ժամանակը չէ, ամբողջ ուժով աշխատելու և աշխատած գումարով, օրինակ, շատ շքեղ ու աչքի ընկնող մեքենա գնելու համար: Հասկացեք՝ դուք ունեք մոտավորապես 5 տարի ձեր երազած ապագա կյանքը կառուցելու համար: Ճանապարհորդեք ձեր ընկերների հետ, բացահայտեք ձեզ համար այս աշխարհը, հիմնեք ռոք խումբ, որտեղ կարող եք ամբողջությամբ ռեալիզացնել ձեր տաղանդը: Ճիշտ ժամանակն է սեփական կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին կուզենայիք տեսնել: Եթե նույնիսկ դուք 40, 50 կամ նույնիսկ 60-ն անց եք, միևնույն է դուք ունեք բավականին շատ ժամանակ, որպեսզի դառնաք երջանիկ մարդ:

Ցանկության դեպքում հնարավոր է հաղթահարել ցանկացած խնդիր: Թոշակի անցնելու փոխարեն կարելի է կենտրոնացնել ուժերը այն բանի վրա, ինչն իսկապես շատ եք ուզում: Անկախ նրանից, թե քանի տարեկան ենք , անհրաժեշտ է ճիշտ օգտագործել ունեցած ժամանակը՝ երջանիկ լինելու համար: Մեր երազած կյանքը կառուցելու համար մեր առաջ բաց է անսահման հնարավորություն:

Ես նկատել եմ, որ մարդիկ հաճախ բաց են թողնում հնարավորությունը: Նրանք կարծում են , որ ցանկացած պահի կարող են օգտվել ընձեռված հնարավորությունից: Մարդիկ ապրում են այնպես, ասես ունեն անսահմանափակ ժամանակ: Բայց մենք բոլորս լավ գիտենք, որ դա այդպես չէ:

Ինչ-որ մի օր մենք բոլորս մահանալու ենք:

Եթե իմ խոսքերը ստիպեն գոնե մեկ մարդու վերանայել իր ապրելակերպն ու մոտեցումները, ուրեմն ես հենց այնպես չեմ գրել այս հոդվածը:

Ամեն առավոտ «դու հավերժ չես» արտահայտությունը պետք է ստիպի Ձեզ արթնանալ ու անել հենց այն ամենը, ինչ իսկապես ուզում եք, ինչը ձեզ կդարձնի երջանիկ: Ձեզ տրված է ընդամենը 1 կյանք, մեկ հնարավորություն: Ոչինչ չի թունավորում կյանքն այնպես, ինչպես ափսոսանքը: Հենց այդ պատճառով դադարեք փնտրել արդարացումներ և սկսեք քայլել դեպի երջանկություն:

Աղբյուր

In this article


Join the Conversation