ԻՆՉՈ՞Ւ Է ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ, ՔԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ

Ինչո՞ւ է այդքան դժվար անել այնպիսի քայլ, որը կօգնի մեզ հասնել ցանկալի արդյունքի, և ինչո՞ւ է այդքան հեշտ խոսել այդ քայլի մասին: Այս կարևոր թեմայի մասին է այս անգամ խոսում և իր լուծումներն առաջարկում լայֆ քոուչ, «Զարթուցիչ» անձնային աճի թրեյնինգների հիմնադիր Գրիգոր Առաքելյանը:

7458
ԻՆՉՈ՞Ւ Է ԽՈՍԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ, ՔԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ

Այս խնդիրը համամարդկային խնդիր է: Չի ճանաչում ոչ սեռ, ոչ տարիք, ոչ ազգություն և ոչ էլ կրոն: Եթե կարողանանք լուծել այն, մեր կյանքում կկարողանանք հասնել շատ ավելի շատ արդյունքների: Իսկ ի՞նչ ասել է՝ արդյունքներ: Արդյունքները մեր այն ձեռքբերումներն են, որոնք հնարավոր չէ հերքել, ինչպես, օրինակ, մեր աշխատավարձը, մեր հաջողությունները մասնագիտական ոլորտում, մեր անձնական կյանքը և դրա որակը: Մեր կյանքում, ցավոք, արդյունքները շատ ավելի քիչ են, քան դրանց մասին մեր պատկերացումներն ու խոսակցությունները:

Եվ ուրեմն, ի՞նչ անել, որ արդյունքները հնարավորինս շատ լինեն բոլոր ոլորտներում, իսկ այդ արդյունքների համար գործադրված ջանքերը լինեն հնարավորինս էֆեկտիվ ու նպատակային:

Գրիգոր Առաքելյանը
Գրիգոր Առաքելյանը

Ամեն օր մեր կողմից արվող քայլերի մեծ մասը կապ չունի մեր եկամուտների մեծության հետ: Մենք արթնանում ենք, գնում աշխատանքի, այնտեղ անցկացնում որոշակի ժամանակ, սակայն այդ ժամանակի ընթացքում մեր արած ոչ բոլոր գործողություններն են հանգեցնում ցանկալի արդյունքների, այսինքն՝ մեծացնում մեր եկամուտները, բարձրացնում մեր պաշտոնը, լավացնում մեր աշխատանքային պայմանները կամ լուծում ինչ-որ մի խնդիր, որը մենք դրել ենք մեր առաջ:

Այդ դեպքում ինչպե՞ս գտնել այն քայլերը, որոնք կբերեն որոշակի արդյունք, և ինչպե՞ս անել այդ քայլերը: Ինչո՞ւ է այդքան դժվար՝ անել գործողությունը, և ինչո՞ւ է այդքան հեշտ խոսել այդ գործողության մասին:

Այս հարցերին պատասխանելու համար կրկին պետք է դիմենք ճշգրիտ գիտություններին:

Ֆիզիկայի դիտանկյունից նայելով՝ մենք տեսնում ենք, որ մեզ որոշակի գործողություն անելու համար խանգարում են երկու տարբեր ուժեր: Առաջինը իներցիայի ուժն է, որը, եթե մենք նստած ենք, փորձում է պահել մեզ նստած վիճակում, և եթե շարժման մեջ ենք, ձգտում է պահել շարժման վիճակում:

Երբ մենք գործողություն չենք անում՝ «նստած ենք», իներցիայի ուժը ձգտում է մեզ պահել «նստած» վիճակում, մինչդեռ բավական է՝ գործի անցնենք, և մեզ պահող ուժի վեկտորը կտրուկ փոխվում է: Բայց ամենասկզբում այն դեռևս մեր դեմ է աշխատում՝ գամելով այն տեղին, որտեղ մենք այդ պահին գտնվում ենք:

Երկրորդ ուժը մեզ հանդիպակաց եկող՝ դիմադրության ուժն է: Մեքենան, օրինակ, իր ընթացքի ժամանակ հաղթահարում է օդի դիմադրության ուժը, իսկ նրա անիվները հաղթահարում են ասֆալտի հետ շփման ուժը: Մեքենային հանդիպակաց ազդող ուժերը փորձում են դիմադրել նրա ընթացքին, բայց մասնագետները գտել են լուծումը և մեքենայի կառուցվածքը ստեղծել այնպիսին, որ նա շփման նվազագույն մակերես ունենա օդի հետ, հեշտությամբ կարողանա ճեղքել այն ու առաջ շարժվել:

Նույն կերպ է նաև իրական կյանքում: Ենթադրենք՝ մեքն ուզում ենք բիզնես սկսել: Իներցիան մեզ փորձում է պահել նույն տեղում, իսկ իրականությունը, շրջապատը դիմադրության ուժ է ցույց տալիս մեզ (տարածքի տերը կարող է հրաժարվել հանձնել տարածքը մեզ համար ցանկալի գնով, պետական մարմիններից լիցենզիա ստանալու համար կարող ենք հանդիպել թղթաբանական դժվարությունների և այլն): Ուժերից մեկը մեզ հետ է քաշում, մյուսը՝ դիմացից է խանգարում առաջ ընթանալ:

Բնական է, որ մարդը, հասկանալով, որ իր շարժման ժամանակ հանդիպելու է որոշակի դժվարություների, կարող է պարզապես նստել ու գեղեցիկ նկարագրել, ոգևորված պատմել իր ծրագրերի մասին, առհասարակ անել բոլոր այն գործողությունները, որոնց համար ինքը դիմադրություն չի ստանում: Խոսելը հեշտ է: Ահա թե ինչու իրենց ծրագրերի մասին խոսում են բոլորը, բայց նպատակը մինչև վերջ հասցնում են շատ քչերը, նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել դիմադրության և իներցիայի ուժերը:

Մինչդեռ այս ուժերը հաղթահարելու համար բավական է ընդամենը մի քանի քայլ, որոնք ճիշտ անելու դեպքում թե՛ իներցիայի, թե դիմադրության ուժերը կհաղթահարվեն: Եվ ուրեմն,.

ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ

Ամենասկզբում մեզնից այսպես թե այնպես պահանջվում է որոշակի ջանք գործադրել, վեր կենալ ու գործի անցնել, փորձել գնալ մինչև մեր ցանկալի վերջնակետը: Այս փուլում լավագույն լուծումը մեր ներսի ուժը օգտագործելն է՝ մեր մոտիվացիան, մեր էներգիան, մեր էմոցիաները: Սովորաբար հենց դա են մարդիկ անվանում կամքի ուժ: Իրականում դա մեր նպատակին հասնելու ցանկության ուժն է, մեր ներքին ռեսուրսը, որը առաջին փուլում բավարար է, որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ խանգարող իներցիայի ու դիմադրողականության ուժը:

Իսկ երբ մենք կարողանում ենք հաղթահարել առաջին փուլը, երկրորդ փուլում իներցիայի ուժի վեկտորը փոխվում է: Այն ավելանում է մեր մոտիվացիայի ուժին և սկսում է մեզ օգնել: Գալիս է մի պահ, երբ մեր ներքին ռեսուրսների կարիքը այլևս չի զգացվում, այնքան որ իներցիան մեզ սկսում է առաջ հրել:

Նույնը տեղի է ունենում նաև դիմադրության ուժերի հետ: Այն մարդիկ, ովքեր առաջին անգամ հանդիպելով մեր համառությանը, ընդդիմացել էին, արդեն սկսում են օգնել մեզ շատ այլ հարցերում: Մեզ հանդիպակաց ազդող դիմադրության ուժերը նույնպես փոխում են իրենց ուղղությունը և ավելացնում են մեր արագությունը՝ գումարվելով մեր ներքին ռեսուրսների և իներցիայի ուժին: Ստացվում է, որ առաջին փուլում մենք ունենք մեզ խանգարող ուժեր առջևից և հետևից, բայց բավական է, մենք կարողանանք հաղթահարել դրանք առաջին փուլում, և այդ ուժերը կսկսեն մեզ օգնել:

ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ

Եթե ցանկանում ենք, որ դիմադրության ուժերը հնարավորինս քիչ ճնշեն մեզ, մենք պետք է մեր քայլերը անենք փոքր չափերով: Երբ մենք անում ենք փոքր քայլեր, ապա ստանում ենք փոքր դիմադրության ուժ: Օրինակ, եթե ուզում ենք անգլերեն սովորել, ցանկալի է ոչ թե օրվա մեջ չորս ժամ պարապել, այլ քսան րոպե: Այդպես մենք արագ չենք հոգնի և կարճ ժամանակ անց չենք ցանկանա թողնել այդ «ծանր» գործը: Աստիճանաբար, փոքր քայլեր անելով՝ մենք կարողանում ենք հաղթահարել դիմադրության ուժը և հարթել մեր ճանապարհը դեպի մեր նպատակը:

ՔԱՅԼ ԵՐՐՈՐԴ

Եվ վերջապես, հարկավոր է մեր յուրաքանչյուր քայլը դարձնել առավելագույնս դիպուկ, գտնել հենց այն գործողությունը, որը կտա առավելագույն արդյունք, ասել հենց այն բառը, որը կհամոզի մեզ լսողին և այլն: Իսկ այդ դիպուկությանը հասնելու համար մեզ պետք է «տաշվել» ժամանակի ընթացքում: Դիպուկությունը գալիս է համեմատաբար ուշ, բայց երբ այն գալիս է, մենք ասես նմանվում ենք սպորտային արագընթաց մեքենայի, որն իր առաջնամասի սրության հաշվին հաղթահարում է օդի դիմադրությունը առավել հեշտությամբ:

Եվ վերջում մի փոքրիկ գործնական խորհուրդ: Երբ գալիս եք աշխատանքի, անմիջապես գործի անցեք, սուրճ մի խմեք, մի զրուցեք աշխատակիցների հետ: Այն իներցիայի ուժը, որը առաջացել է ձեր քայլքի հետ դեպի աշխատավայր գալիս, թող ձեզ օգնի անմիջապես սկսել աշխատանքը: Դադար մի տվեք, մի կորցրեք այդ ուժը: Նույնը վերաբերում է նաև աշխատանքից հետո ձեր տունդարձին: Տուն վերադառնալուն պես անմիջապես զբաղվեք այն գործով, որը պլանավորում էիք անել, մի թուլացեք և մի հանգստացեք, օգտագործեք ֆիզիկայի կաննոները՝ ի օգուտ ձեզ, չէ՞ որ հենց ֆիզիկայի կանոններն իմանալով մարդկությունը անապատներից ու քարանձավներից կարողացավ հայտնվել ժամանակակից շինությունների ու մեքենաների աշխարհում: Ֆիզիկայի իմացությունը կարող է փոխել ինչպես համաշխարհային տնտեսությունը, այնպես էլ մեր յուրաքանչյուրի կյանքը:

Իսկ թե ինչպես գտնել այն էֆեկտիվ քայլերը, որոնք կօգնեն մեզ ստանալ ցանկալի արդյունք, կխոսենք արդեն հաջորդ անգամ:

Գրիգոր Առաքելյան

В незабываемом экстазе могут быть только естественные давалки – мамки! Это подразделение женщин настолько самоотверженно предается греху во время соития, что просто офигете. А русские мамы порно любят, но еще больше в нем сниматься. Данный раздел может побаловать фанатов всех групп, и даже самые избалованные пацики с удовольствием мнут пенисы, просматривая наши видео!

In this article


Join the Conversation