ԻՆՏՐՈՎԵՐՏՆԵՐ. Ի՞ՆՉ ՉԵՆ ԱՍԻ ՈՒ ՉԵՆ ԱՆԻ ՆՐԱՆՔ

Գրող Մերիեն Ռեյդը բացահայտում է ինտրովերտների աշխարհը: Բացահայտեք նաև դուք` ինտրովե՞րտ եք, թե՞ էքստրավերտ:

9838

Գրող եւ ինտրովերտ Մերիեն Ռեյդը վստահ է, որ էքստրավերտների աշխարհը շատ աղավաղված պատկերացումներ ունի ինտրովերտների մասին` մարդկանց, որոնք «իրենք իրենց հետ են»: Հայտնի ինտրովերտը նույնիսկ ցանկ է կազմել, որը կօգնի ավելի լավ պատկերացնել ինտրովերտներին ու նրանց աշխարհը:

1. Ձեր ծննդյան տոնը մեզ չի ուրախացնում

Գրասենյակում աշխատող յուրաքանչյուր ինտրովերտ իսկական ալեկոծություն է զգում, երբ իրեն ասում են, որ ինչ-որ մեկի ծննդյան համար նվեր են պատրաստում: Ոչ թե մենք` ինտորվերտներս ենք ժլատ, ոչ, պարզապես կարծում ենք, որ, ամեն ուրախ ժպտացող պատահական աշխատակից, որ հայտնում է իր տոնի մասին, սպասում է բուռն արձագանքի: Ավելին, գուցե մեզ նույնիսկ հրավիրեն ծննդյան փարթիի: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, կլինեն մոտ երեք հարյուր անծանոթ մարդիկ: Լավ, գուցե երեք հարյուրը չափազանցություն է, բայց հենց այդքան մարդ է տուն գնալ ցանկացող ինտրովերտը տեսնում ամեն երեկույթի մասնակցելիս: Այնպես որ, եթե դուք մեզ չհրավիրեք, մենք չենք նեղանա: Մենք ուղղակի թեթևությամբ խորը շունչ կքաշենք:

2. Խնդրում ենք, մոռացեք նաև մեր ծննդյան տոնի մասին

Իսկապես, մոռացեք: Մենք ունենք մի քանի շատ մոտ ընկերներ, որոնց շնորհավորանքը լիովին բավարար է: Մենք չենք ուզում աղմկոտ տոնակատարություն ու ուրախություն: Լավագույն տոնը մեզ համար` լուռ տոնն է` ամենամոտ մարդկանց հետ: Աշխարհն այդ տոնի մասին ոչինչ չպետք է իմանա:

3. Մենք, իրականում չենք լսում, թե դուք ինչպես եք անցկացրել ձեր արձակուրդը կամ հանգստյան օրերը

Եթե դուք չեք պատկանում մեր ամենամոտ ընկերների ցանկին, ուրեմն` մեզ համար միևնույն է, թե դուք որտեղ, ում հետ և ինչպես եք անցկացրել ձեր շաբաթն ու կիրակին: Մենք անկեղծորեն վստահ ենք, որ ամեն մեկն ունի անձնական կյանքի իրավունք: Եվ եթե դուք ձեր օրն անցկացրել եք հարբեցողությամբ կամ նախկին ընկերուհու, ընկերոջ դուռը ջարդելով, դա մեզ չի վերաբերում: Մենք չենք քննարկում: Անծանոթների կամ քիչ ծանոթների հետ շփումը մեզնից խլում է չափազանց շատ էներգիա: Միայն այն, որ մենք աշխատում ենք միասին, չի նշանակում, որ մենք իրար գիտենք:

4. Մենք ատում ենք ամբոխը

Մենք հոգնում ենք մարդկանց մեծ խմբերից: Մեզ դուր չեն գալիս տարատեսակ սոցիալական խմբերն ու մարդիկ: Որոշ ինտրովերտներ էմպոտամ են` անհանգստանում են ուրիշ մարդկանց պրոբլեմներով: Այդ իսկ պատճառով, հաճախ են ընկնում ուրիշների էներգետիկ ազդեցության տակ: Երբեմն թվում է, թե մենք զգում ենք սենյակում գտնվող յուրաքանչյուր մարդու ներկայությունը և այդ ամենից մենք ստանում ենք էմոցիոնալ ծանրաբեռնվածություն:

5. Մենք, իսկապես, չենք սիրում կորպորատիվ միջոցառումները

Դա հատկապես դժվար է, եթե ինտրովերտը բիզնեսով կամ հանրային որևէ գործով է զբաղվում: Խմբային աշխատանքի անհրաժեշտությունը ստիպում է անել բաներ, որոնք մեզ հանում են հունից: Ամեն մի ասված խոսք, ամեն մի տեսակետ մեզ համար դառնում է պայքար:

6. Մենք կեղծավորություն ենք անում, երբ ցույց ենք տալիս, թե դուք մեզ դուր եք գալիս

Այո, դա զզվելի իրականություն է: Մենք լավ գիտենք` ով է մեզ դուր գալիս, իսկ ով` ոչ: Մի մտածեք, որ դուք մեղավոր եք: Դժբախտությունն այն է, որ անկեղծությունը, ինչքան էլ հաճելի լինի, երբեմն ցավ է պատճառում: Որպեսզի կարողանանք գոյատևել, մենք պետք է այդ բոլոր էմոցիաները դուրս հանենք ու լինենք լավը: Իսկ դա շատ ավելի դժվար է, քան իրական լինելը:

7. Մենք գիտենք աշխատել

Երբ մենակ ենք, աշխատում ենք, նախագծեր ենք կազմում, էլեկտրոնային նամակներին պատասխանում, պատրաստվում ենք աշխարհը գրավելու մեր փորձերին: Մենք շատ գաղափարներ ունենք, մենք գնահատում ենք մենակությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս փորձարարություններ անել, ազատություն տալ մեր երևակայությանը: Ամեն ինչ հնարավոր է, երբ մենք մենակ ենք: Եվ այն, ինչ մենք ստեղծում ենք մենակության մեջ, մի օր կարող է փոխել մեր ու նաև ձեր կյանքը:

8. Մենք սիրում ենք նամակագրությունը

Մենք սիրում ենք էլեկտրոնային փոստը, մեսինջերները, որովհետև դրանք մեզ հնարավորություն են տալիս ստանալ անհրաժեշտը` առանց ավելորդ անձնական շփման: Կենդանի շփումը մեզ շեղում է ճիշտ ուղղուց, և մենք պետք է շատ էներգիա ծախսենք, որպեսզի նորից կարողանանք ճիշտ ալիքի վրա վերադառնալ: Այդ պատճառով էլ խնդրում ենք զանգեք մեզ միայն այն ժամանակ, երբ դա կյանքի ու մահվան հարց է:

9. Մենք անվտանգ ենք զգում միայն «մեր» մարդկանց հետ

Երբ մեր կյանքում կան «ճիշտ» մարդիկ, մենք պատրաստ ենք նրանց տալ ամեն ինչ: Մենք դառնում ենք նվիրված ու հավատարիմ զինվորներ` պատրաստ պայքարել մեր սիրելիների համար: Հարազատ միջավայրում մենք ծաղկում ենք ու փայլում: Մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք գտնենք «ճիշտ» մարդկանց, բայց երբ գտնում ենք, երբեք նրանց չենք մերժում:

10. Մենք ունենք ընկերներ, որոնք իսկապես մեզ սիրում են

Ինտրովերտներին պետք են մյուս մարդիկ, և մյուս մարդկանց էլ պետք են ինտրովերտները: Մեզանից շատերը շփման խնդիր չունեն: Մենք, ինչպես և բոլորը, գնում ենք սրճարան, խնջույքների, ծանոթանում ենք նոր մարդկանց հետ: Տարբերությունն այն է, որ մեզ հանդիպած բոլոր մարդիկ չեն կարող դառնալ մեր ընկերները: Մենք գիտակցված ենք ընտրում մեր ընկերներին և շատ ենք աշխատում մեր հարաբերությունների կայացման համար:

11. Մենք կարող ենք ժամանակավոր ձևանալ էքստրավերտներ

Մենք ստիպված ենք դա անել, որպեսզի գոյատևենք: Մենք կարող ենք դառնալ երեկույթի աստղեր, խոշոր կորպորատիվ միջոցառումների կազմակերպիչ ու նույնիսկ բարեգործական հիմնադրամների ղեկավարներ: Մենք դա անում ենք ինքնակամ` իմանալով, որ օրվա վերջում կարող ենք տուն գնալ: Իսկ երբ հասնում ենք տուն, երբեմն ստիպված ենք լինում ծախսված էներգիան հետ բերել օրեր ու նույնիսկ շաբաթներ հետո միայն:

12. Մենք ամաչկոտ չենք, կոպիտ չենք ու նյարդային չենք

Առաջին հայացքից հենց այդպես էլ կարող է թվալ: Բայց եթե դուք մեզ ավելի լավ ճանաչեք, կհասկանաք, որ մենք կարող ենք զվարճացնել ու նույնիսկ 15 րոպեից ավելի զրուցել: Ուղղակի մենք բոլորի հետ չենք այդպիսին: Մարդամոտությունը կոճակ է, որը մեր բազային համալրման մեջ ընդգրկված չէ: Մենք կարող ենք շատ լավը լինել, ցույց տալ երջանկություն կամ հուզում: Այդ ամենը դուք նույնիսկ մեր դեմքին կարող եք տեսնել:

13. Մենք սիրում ենք մենակ լինել

Ի տարբերություն էքստրավերտների` մենք արտաքին խթանման համար ուրիշ մարդկանց կարիքը չունենք: Կյանքը մեր ներաշխարհում մեզ բավարար է: Մենք զբաղեցնում ենք մեզ ստեղծագործական տարբեր նախագծերով ու զբաղմունքներով, մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում:

14. Մենք ատում ենք աշխարհիկ շատախոսությունը

Մենք մտածողներ ենք, մեզ հաճելի է խոսել մեծ գաղափարների, թեորեաների ու իդեալների մասին: Մենք շատ քիչ ենք մասնակցում աշխարհիկ խոսակցություններին ու դա անում ենք առանց որևէ ափսոսանքի:

15. Եթե մենք ընտրել ենք ձեզ, գնահատեք դա

Մենք գնահատում ենք ու փայփայում մենակության մեջ անցկացրած մեր ժամանակը և շատ մանրակրկիտ ենք ընտրում նրանց, ում թույլ ենք տալիս մտնել մեր կյանք: «Ոչ ճիշտ» մարդկանց հետ շփումը մեզ ճնշում է: Մենք հաճախ ենք գրավում էքստրավերտներին, որոնք քաշում են մեր էներգիան, և փնտրում ենք ինտրովերտների, որոնք կլինեն մեր համախոհները: Մենք գնահատում ենք ուրիշ ինտրովերտների հետ անցկացրած մեր ժամանակը և հիանալի գիտենք մեկս մեկի անձնական տարածքի սահմանը: Նույնը խորհուրդ ենք տալիս նաև ձեզ:

Աղբյուր

In this article


Join the Conversation