ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ՈՒ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՈՒՆ

Տեղեկատվության 70%-ը մենք ստանում ենք ոչ բանավոր շփման միջոցով: Դրա մի մասը պայմանավորված է մարդու արտաքինով, իսկ մյուս մասը` վարքագծով:

12916
ժեստեր-11

Մարմնի ու ժեստերի լեզուն ուսումնասիրելու միջոցով հնարավոր է դառնում հասկանալու դիմացինի դրությունը, սթրեսային վիճակում լինելու և այլ հոգեբանական խնդիրներ։ Եթե նույնիսկ մարդիկ կրեն միևնույն համազգեստը, խոսեն սցենարի համաձայն, ապա միևնույն է կտարբերենք երջանիկներին, դժգոհներին և այլն: Այս դեպքում շատ կարևոր է հասկանալ մարմնի լեզուն, շարժումների նշանակությունը:

ժեստեր-12

  • Ձեռքերը խաչեք կրծքին, ծունկը ծնկին դրեք, իսկ հայացքը հառեք մի կետի, դա կնշանակի՝ ուզում եք պարփակվել, կտրվել աշխարհից: Լարեք մկաններն ու կզգաք մենակության զգացողություն:
  • Կանգնեք ուղիղ, ձեռքերը՝ կողք տարածած, գլուխն էլ մի փոքր ետ գցած, նշանակում է՝ ձեզ ժամանակավոր կայցելի ինքնավստահությունը:
  • Կռացեք, նայեք ոտքերին, ձգեք մկաններն ու մանր քայլերով շարժվեք առաջ: Պահեք ձեր շունչը և ձեզ կայցելեն վախն ու բացասական մտքերը:
  • Ձեռքերով փակեք ձեր դեմքը, շնչեք անկանոն, կնկատեք, որ ընկնում եք հուսահատության ու դառը հիշողությունների գիրկը:
  • Խորը արտաշնչեք, դժվարությամբ կանգնեք, կենտրոնացեք ու նայեք առաջ: Ձեզ սպառնում է անուժությունն ու ծանրաբեռնվածությունը:
  • Հարմար կանգնեք կամ նստեք, թուլացրեք մեջքն ու պարանոցը, շնչեք խորը և կանոնավոր: Ժպտացեք ու տարածեք ձեր ձեռքերն այնպես, կարծես ուզում եք գրկել որևէ մեկին, և տրամադրությունը կբարձրանա:
  • Զրուցակցի ժեստերը հասկանալու համար պետք է հիմնվել սեփական փորձի վրա: Ինչպե՞ս հասկանալ, որ դիմացինն այնքան էլ լավ չի զգում իրեն: Բացասական երևույթներն ու իրավիճակներն ուղեկցվում են մկանների ձգվածությամբ:

Ժպտալուց գործում է 17 մկան, իսկ երբ կենտրոնանում ենք՝ 41:

Անհրաժեշտ է լացի միջոցով ազատվել տխրությունից, այլապես լարվածությունն աճում է, և օրգանիզմը սկսում է չդիմանալ դրան, եթե նույնիսկ բանականությունը հերոսաբար ընդունում է այդ հարվածները:

Եթե լավ եք ճանաչում ձեր զրուցակցին, ապա հեշտ կնկատեք ձեռքերի դողը, քարացած դեմքը և այլն: Ամբողջապես հասկանալու համար պետք է կարողանաք համադրել իրավիճակն ու փաստերը:

Եղեք առողջ ու հաջողակ


մարմնի ու ժեստերի լեզու 2

Մի սպասեք այն պահին, երբ սթրեսը կթակի ձեր դուռը, այլ նախօրոք պայքարեք դրա դեմ:

Թուլացրեք մկաններն ու կանոնավորեք ձեր շնչառությունը: Դրանից հեշտությամբ ազատվելու համար մարդկությունը դեռ ոչինչ չի հորինել:
Այլապես լարվածության ու խուճապի դիմակը ուղիղ իմաստով կկպչի մարդու դեմքին, և զրուցակիցը չի հավատա, որ դուք ինքնավստահ եք ու հաջողակ: Եվ նա չի սխալվի:

Ընդօրինակեք դիմացինի վարմունքը հասկանալու համար, թե այդ պահին նա ինչի կարիք ունի և ինչով կկարողանաք օգնել նրան:

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին