ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԵՑԱԾ 6 ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհում կան բազմաթիվ հայտնի կազմակերպություններ, սակայն ոչ բոլորին է հաջողվել լայն տարածում գտնել և մեծ տեղ գրավել մարդկանց կյանքում:

4707
ընկերություններ

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խոշոր ընկերություններ, որոնք դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը:

                                    Apple


տեխնիկա
Սթիվ Ջոբսին հաջողվում է ձեռք բերել աշխարհը փոխելու մեծ հռչակ: Հետաքրքիր է, որ ընկերությունը չի ներկայացել որևէ այլ արտադրանքով, այլ կատարելության է հասցրել արդեն իսկ եղած գաղափարները:
Սկզբում Apple-ը ստեղծում է համակարգիչ՝ դարձնելով այն հեշտ շահագործելի բոլոր օգտվողների համար: Մեր առօրյա են մուտք գործում այնպիսի բառեր, ինչպիսիք են մկնիկը, ստեղնաշարը և այլն: Apple-ն արտադրում է նաև բջջային հեռախոսներ, MP3 փլեյերներ, պլանշետներ և այլն:

Google


google
Google-ընկերությունը ևս արժանի է մուտք գործելու մեր կյանքը փոխող ընկերությունների ցանկ: Այն ոչ միայն ստեղծում է հսկայածավալ որոնողական համակարգ, այլև Android բջջային հեռախոսների համակարգ, որի շնորհիվ հնարավոր է դառնում սմարթֆոնների, պլանշետների տարածումն ու օգտագործումը:

Kodak


կոդակ
Մեր կյանքի մի որոշակի ժամանակահատվածում իր մեծ տեղն է ունեցել նաև Kodak-ը, որին հաջողվում է ստեղծել փոքր լուսանկարչական սարքեր: Այսօր, երբ բոլորն ունեն բջջային հեռախոս թվային տեսախցիկով, դժվար է պատկերացնել, թե ինչ մեծ խոշոր հայտնագործություն էր Kodaky, որը, գոյություն ունենալով ավելի քան 100 տարի, սնանկացավ:

Levi’s


ջինս
Ջինսը, որպես ամենօրյա հագուստ, կրում են բոլորը՝ բոլոր տարիքի ու մասնագիտությունների տեր կանայք ու տղամարդիկ: Որոշ երկրներում ջինսը համարվում է տաբատի հիմնական տեսակ ու երբեք դուրս չի գալիս նորաձևությունից:
Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ 19-րդ դարում, Լևի Ստրաուսը ստեղծում է Levi’s ընկերությունն իր հայտնի ջինսերի արտադրությամբ: Դրանք դառնում են այնքան հարմարավետ, որ բոլորը սկսում են կրել մեծ հաճույքով:

McDonald’s


արագ սնունդ
Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց արագ սննդի, որը սկիզբ է առել ու զարգացել հենց այս ընկերության շնորհիվ: Այն հիմնադրվել է 1940 թվականին Ռիչարդ և Մաուրիս Մք Դոնալդների կողմից: Ընկերությունն ընդլայնում է իր դիրքերն ու հիմնում ռեստորանների հսկայական ցանց աշխարհի տարբեր երկրներում:

Microsoft


microsoft
Microsoft-ի շնորհիվ, որը ստեղծվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի ու Պոլ Ալլենի կողմից, նոր տեխնոլոգիաներից կարողացան օգտվել բոլորը: Այսօր Windows-ն է համարվում շուկայում գերիշխող օպերացիոն համակարգը: Շատ կարևոր է նշել նաև Ms office փաթեթի ստեղծումը:

Xerox


xerox
Ամերիկյան ընկերություն է, տպագրության և փաստաթղթերի կառավարման, պատճենահանող սարքերի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը: Ընկերությունը ստեղծել է ոչ միայն պատճենահանող սարքեր, այլև մեզ հայտնի համակարգչի մկնիկը, գրաֆիկական ինտերֆեյսը:

Վերը թվարկվածները մի քանիսն են այն խոշոր ընկերություններից, որոնք մեծապես փոխեցին ոչ միայն մեր կյանքը, այլև աշխարհը:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին