ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵՋ ՍԵՐ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Ինչո՞ւ երեխաները չեն սիրում ընթերցել: Միգուցե չեն կարողանում: Այս դեպքում խոսքը ոչ թե տառերը չիմանալու, այլ գրքերը հասկանալու և ապրելու կարողության բացակայության մասին է:

4629
ընթերցանություն

Առաջարկում ենք ծանոթանալ «Գրքային գիդ» կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Մարթա Ռայցեսի «Ընթերցանության օրագրին»:

Ըստ նրա՝ եթե փորձենք երեխային սովորեցնել ընթերցել հետաքրքրաշարժ եղանակով, ապա նրան անպայման դուր կգան գրքերը: Բացի այդ, կսկսեն վերլուծել, հիշել, քննարկել ու ստեղծագործել:

ընթերցանություն

Օրագիր ունենալու առավելությունները

Օրագիրը մարզում է հիշողությունը, քանի որ երեխան չի կարող հիշել գրքի բոլոր մանրամասները: Դա նվազեցնում է ընթերցելու ցանկությունը: Օրագրում նշումներ կատարելով՝ նրան այլևս չի անհանգստացնի որևէ բան մոռանալու խնդիրը:
Օրագրի շնորհիվ նաև զարգանում է ինտելեկտը:

Օրագրում գրառումներ անելն օգնում է զարգացնել գրավոր խոսքը, լեզվի կարողությունները, գրել փոխադրություններ, շարադրություններ, թելադրություններ:

Ըստ Մարթա Ռայցեսի՝ ոչինչ այնքան չի մոտիվացնում ընթերցողին, որքան մտածելու ազատությունը:
Մարթա Ռայցեսի օրագրում տեղ է հատկացված ոչ միայն ընթերցանության գրառումների, այլև ազատ ինքնարտահայտման համար: Զայրույթը, տագնապը, հիացմունքն ու ուրախությունը երեխաները կարող են արտահայտել գրավոր ձևով:
Ընթերցողական օրագրի առաջին էջերում բացատրվում է, թե ինչպես գրքերը պետք է ընթերցել:
Մարթա Ռայցեսն առաջարկում է գործի դնել երևակայությունն ու պատկերացնել դեպքերի ընթացքը, գրել գրքի ավարտը և այլն: Դա օգնում է մարզել երևակայությունը, նպաստում է սեփական մտքեր արտահայտելուն:

Յուրաքանչյուր գիրք նման է նոր կղզու, խորը օվկիանոսի, հին քաղաքի:

Խնդրեք երեխային նկարել քարտեզ ու գրանցել դեպքերն ու կերպարները, գործողությունների վայրն ու ժամանակը: Դա օգնում է ստեղծագործական մտածողության զարգացմանը:
Խնդրեք երեխային նշել գրքերում հիշատակվող խմիչքների և ուտեստների անվանումները, ապա միասին փորձեք պատրաստել ու հյուրասիրել ընկերներին:
Ընթերցանության ընթացքում երեխաները կարող են դուրս գրել մեջբերումները, նոր բառերն ու հետաքրքիր փաստերը, նկարազարդումներ անել, գրել գրախոսություններ, կազմել խաչբառեր:

ընթերցանությունԻնչպես գիտենք, երեխաներն աչքի են ընկնում հետաքրքրասիրությամբ: Քայլելուն պես նրանք սկսում են ուսումնասիրել ամեն ինչ՝ փորձելով բացել դարակները: Գիրքն էլ մի այդպիսի դարակ է: Հնարավոր է երեխան մոռացել է այդ մասին, քանի որ գրականությունն վերածվել է ձանձրալի կարգուկանոնի, որտեղ գնահատում ու պատժում են սխալվելու համար:

Ընթերցողական օրագիրը ընթերցանությունը վերածում է ստեղծագործական ճանապարհորդության, որտեղ կարելի է խաղալ, երևակայել, ուսումասիրել ու զարգացնել ընթերցելու կարողությունը: Այն կա յուրաքանչյուրի մոտ, ուղղակի անհրաժեշտ է բացել:

Այսպիսի օրագրեր կարող եք պատրաստել ինքներդ ու ընթերցանությունը վերածել ոչ թե պարտականության, այլ հաճույքի:

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին