ԳՈՐԻԼԼԱ ԿՈԿՈ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ ԿԵՆԴԱՆԻՆ

Internest.am-ը ներկայացնում է աշխարհի ամենախելացի կենդանու՝ Գորիլլա Կոկոյի մասին պատությունը։

2221
Գորիլլա--Կոկո

Գորիլլա Կոկոն այնքան խելացի է, որ նրան նույնիսկ շնորհել են հանճարեղ կոչումը։ Նրա մտավոր կարողությունները թույլ են տալիս առանց դժվարության շփվելու մարդկանց հետ, քննարկելու տարբեր թեմաներ, կատակելու, արտահայտելու տխրությունն ու նույնիսկ դաստիարակելու կենդանիներին։

Կոկոյի պատմությունը սկսվել է դեռևս 1971 թվականի հուլիսի 4-ից, երբ Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգում ծնվեց մի սովորական գորիլլա։

Կանխորոշված էր, որ այս գորիլլային բժիշկներից մեկը՝ Ֆրենսիս Պետերսոնը, պետք է պահեր իր մոտ բժշկական փորձարկումների նպատակով։
Շատ փոքր տարիքում բժիշկ-գիտնականը սովորեցնում է Կոկոյին անգլերեն և նույնիսկ մշակում է գորիլլաների հետ շփման ժեստերի հատուկ լեզու։

Այժմ Կոկոն լսում և իմանում է շուրջ 2000 անգլերեն բառ ու ավելի քան 1000 ժեստ։

Դրա շնորհիվ նա կարողանում է մասնակցել զրույցներին, նկարագրել իր տրամադրությունը։ Բացի դրանից, Կոկոն հայելու մեջ նայելիս ճանաչում է ինքն իրեն ու նաև լուսանկարներով կարողանում է տարբերել իրենց ծանոթ մարդկանց ու կենդանիներին։

Զարմանալի է, բայց նա կարողանում է ինքնուրույն հորինել նոր նշաններ։ Պետերսոնը ասում, է որ իրենց ժեստերի լեզվում չկար մատանի բառը, փոխարենը կային մատ և թևնոց բառերը։ Մի անգամ, երբ նա տեսնում է մատանին, միավորում է այդ երկու ժեստերն ու ստանում է նոր բառ՝ «թևնոց մատի համար »։
1983 թվականին Կոկոն խնդրում է դաստիարակելու և խնամելու նպատակով իրեն նվիրել կատու, որին անվանում է Аll Ball։ Սակայն մի օր զբոսանքի ժամանակ մեքենան բախվում է նրան ու մահացու վիրավորում։ Երբ Կոկոն իմանում է այդ մասին, շատ է տխրում, ժեստերով փորձում է ցույց տալ իր ցավը և նույնիսկ փորձում է մարդկային լեզվով մի քանի բառ արտաբերել, ինչը զարմացնում է ականատեսներին։
Մի քանի տարի անց Կոկոն խնդրում է իրեն նորից կատու նվիրել։ Այս անգամ ստանում է երկու կատու, որոնց հետ ապրում է երջանիկ ու խաղաղ կյանքով։ Այդ ժամանակվանից ի վեր նա համարվում է կատուների պրոֆեսիոնալ վարժեցնող և ոչ մի կենդանի իրեն վատ չի զգում՝ գտնվելով հոգատար գորիլլայի կողքին։

2015 թվականին քառասունչորսամյա Կոկոյին հնարավորություն են տալիս կենդանի ընտրելու, և նա նորից նախընտրում է կատու։

Զարմանալին այն է, որ ուսումնասիրողները, այսինքն՝ նրանք, ովքեր ժամանակ են անցկացրել Կոկոյի հետ ու դարձել են նրա ընկերները, վստահ են, որ նրանց ինտելեկտում չկա որևէ արտասովոր բան։ Համարյա բոլոր գորիլլաները կարող են հասնել հաջողությունների դաստիարակության մեջ, եթե ապրեն ու դաստիարակվեն համապատասխան միջավայրում։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին