ԱՌԱԿ․ «ԼԱՊՏԵՐ»

Մեկը մյուսին օգնելը, մեկը մյուսի մասին հոգ տանելը մարդկային լավագույն հատկանիշներից են։ Դրա շնորհիվ է ծնվում սերն ու համերաշխությունը, դրա միջոցով է ստեղծվում ներդաշնակությունը։

7519
լապտեր

Քաղաքի ծայրին գտնվող ճաշարանում նվագում էր մի կույր ջութակահար։ Նա հիանալի էր տիրապետում այդ գործիքին ու իր երաժշտությամբ հմայում էր բոլորին։ Այդ երեկո նա ճաշարան էր եկել աշխատանք գտնելու նպատակով։ Ճաշարանի տերը լսում է նրա կատարումերն ու աշխատանքի վերցում կույր ջութակահարին։
Մինչ ուշ գիշեր ճաշարանատերն ու ջութակահարը զրուցում են և վայելում իրենց թեյը։ Իսկ երբ գալիս է տուն գնալու ժամանակը, ճաշարանատերը նրան լապտեր է տալիս։
Ջութակահարն ասում է, որ իրեն լապտեր հարկավոր չէ, ինքը կույր է, և լույսն ու մութը միևնույնն են իր համար։
-Ես գիտեմ, որ քեզ լապտեր պետք չէ տան ճանապարհը գտնելու համար։ Բայց եթե տուն գնաս առանց լապտերի, ապա մթության մեջ հնարավոր է ինչ-որ մեկին հանդիպես։ Վերցրու այս լապտերը․ չէ՞ որ ուրիշների մասին մտածելով, հոգ կտանես նաև քո մասին։

Մի հրաժարվեք այնպիսի բանից, որը  Ձեզ պետք չէ, բայց կարող է պետքական լինել մյուսներին։

In this article


Join the Conversation