Այս անգամ ներկայացնում ենք 7 ամենահետաքրքիր գաջեթները, որոնք ստեղծվել են հնի ու նորի համադրության արդյունքում։
Համակարգիչ ռետրո ոճով
Philco PC-ն իր հնությամբ մեզ տանում է 50-ական թվականներ (չնայած այդ ժամանակ անձնական համակարգիչներ դեռ չկային)։
Այս ժամանակակից հզոր մեքենան պատրաստվել է 1954 թվականին հեռուստացույցի հիմքից։

Լսափող Iphone-ի համար
Սա միանում է Iphone-ին ու անցյալի հիշողություններ արթնացնում։

Տպագրական մեքենա նոր կաղապարով
USB Typewriter-ի օգնությամբ տպագրական մեքենան կարելի է միացնել ցանկացած համակարգչի ու աշխատել։

Iphone հին պատյանով
Սա մեզ հիշեցնում է 90-ականների բջջային հեռախոսները։

Փլեյեր-աուդիոկասետ
Այս փլեյերը մեզ տանում է այն ժամանակաշրջան, երբ կասետներով էինք լսում երաժշտությունը։

Հրաշք հեռախոս
Թվում է, թե այս հեռախոսներն անցել են պատմության գիրկը։ Շնորհիվ այս նոր սարքի՝ կարելի է լիցքավորել Iphone-ը կամ ցանկության դեպքում լսափողով զրուցել։

Արտասովոր նոթբուք
Այս գաջեթը ստեղծվել է 20-րդ դարի 60-ական թվականներին պաշտամունքային համարվող Valentine գրամեքենայի նմանողությամբ։

Join the Conversation