ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՈՒՂԵՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքի ռիթմը, տեղեկատվության մեծ հոսքը, ծանրաբեռնվածությունն ու շարունակական սթրեսները բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատունակության ու արդյունավետության վրա:

7799
ուղեղի-արդյունավետություն

Ուղեղի գործունեության վատթարցման ախտանիշներից են՝ անձնական արդյունավետության անկումը, հետաքրքրության բացակայությունը շրջապատող աշխարհի նկատմամբ, ուշադրության շեղումը և այլն:

Ի՞նչ անել ուղեղի աշխատանքը կարգավորելու համար:

 

Ստիպեք ուղեղին աշխատել

Մտավոր աշխատանքը ուղեղը մարզելու լավագույն միջոցներից մեկն է: Երբ ուղեղն աշխատում է, զուգահեռ բարձրանում է նաև ինտելեկտը: Ուղեղը մարզող միջոցներից են՝ հիշողությունն ու ուշադրությունը լավացնող և զարգացնող վարժությունները, օտար լեզուների ուսումնասիրությունը, խաչբառերի կռահումը, շախմատն ու այլ տրամաբանական խաղերը:

 

Ճիշտ սնվեք

Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ որակյալ աշխատանք կատարելու համար ուղեղը պետք է ապահովել գլյուկոզայով: Դրա համար պետք է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են բնական օսլա ու շաքարավազ: Այդ մթերքներից են՝ ընկույզը, սև հացը, բրինձը, կարտոֆիլը և այլն: Ինչ վերաբերում է ըմպելիքներին և հատկապես սուրճին, ապա դա ամենալավ տարբերակը չէ ուղեղի աշխատանքը բարելավելու համար: Շատ կարևոր է նաև ջրի օգտագործումը յուրաքանչյուր ժամը մեկ նույնիսկ եթե ծարավ չեք:

 

Կարդացեք զարգացնող գրականություն

Վաղուց ի վեր հայտնի է, որ ընթերցանությունը դրական ազդեցություն է ունենում ուղեղի գործունեության վրա: Ընթերցանության շնորհիվ լավանում է կենտրոնացումը, ընդլայնվում է աշխարհայացքը, հզորանում է երևակայությունը:
Խորհուրդ ենք տալիս հրաժարվել հեռուստացույց դիտելուց` փոխարենը կարդալով ճանաչողական ու հետքրքիր գրքեր: Իսկ ինչ վերաբերում է զարգացնող գրականությանը, ապա նկատի պետք է ունենալ համաշխարհային դասական գրականությունը, դետեկտիվ գրականությունը, հեքիաթներն ու պատմվածքները, պատմավեպերը, պոեզիան և այլն:

 

Հանգստացեք ու լիցքաթափվեք

Առանց ընդմիջումների աշխատելու սովորությունն ի վերջո հանգեցնում է աշխատունակության ու մոտիվացիայի արագ անկմանը: Ճիշտ է, մենք չենք որոշում մեր աշխատանքային ժամերը, սակայն հնարավորություն ունենք ինքներս կառավարելու մեզ հատկացված ընդմիջումները: Պետք է փորձել ժամանակ առ ժամանակ կտրվել աշխատնքից, զրուցել գործընկերների հետ այս կամ այն թեմաներով:
Շփման շնորհիվ ակտիվանում են ուղեղի ու հիշողության գործառույթները, մշակվում է ստացված տեղեկատվությունը: Բացի այդ, շատ կարևոր է նաև քունը, որը պետք է կազմի 7-8 ժամ, որպեսզի ուղեղը հասցնի հանգստանալ ու վերակնգնվել:

 

Ազատվեք վնասակար սովորություններից

Շատերի կարծիքով ծխելն ու ալկոհոլը մոտիվացնելու մեծ ուժ ունեն, սակայն չարաչար սխալվում են: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ ծխախոտն ու ալկոհոլային ըմպելիքների օգուտն ուղղակի միֆ է: Դրանք խանգարում են ուշադրությանը, կենտրոնացմանը, նվազեցնում են ուղեղի աշխատանքի արդյունավետությունը:

 

Շարժվեք

Ֆիզիկական աշխատանքը նպաստում է արյան շրջանառության լավացմանը, ուղեղի աշխատանքին: Խորհուրդ են տրվում մերսումներ անել գլխի ու պարանոցի շրջաններում:

Այս խորհուրդները կնպաստեն արդյունավետ աշխատանքին ու կօգնեն ավելի արագ հասնել հաջողությունների, քան անդադար աշխատելու դեպքում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին