ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի տարբերություն սոցիալապես անապահովների, որոնց համար գումար վաստակելը ծանր աշխատանք է, հարուստների համար դա հերթական արկած է։ Նրանք սիրով են անում իրենց գործը, ավելին՝ նույնիսկ պաշտում են այն, ինչով զբաղվում են։

6537
հարուստ մարդկանց սովորություններ

Դուք մեղավոր չեք, որ հարուստ չեք ծնվել, բայց եթե մահանում եք աղքատ, դա արդեն ձեր մեղքն է։
Բիլ Գեյթս

  • Փողն անվերջանալի նպատակ չէ հարուստների համար, նրանք ամեն ինչ անում են հանուն գաղափարի։

Ես չեմ աշխատում հանուն գումարի․ ես բավականաչափ գումար ունեմ։
Դոնալդ Թրամփ

  • Հարուստները կարծում են, որ պետք է լինեն արարիչ, այսինքն՝ աշխարհում ստեղծեն արժեքներ։
  • Հարուստները գումարի մասին մտածում են տրամաբանորեն, ոչ թե զգացմունքներով։ Նրանք փողն ընկալում են որպես ստրատեգիական գործիք։

Բացի գումարի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքից, հարուստ մարդիկ ունեն նաև իրենց սովորությունները, որոնցից մենք առանձնացրել ենք մի քանիսը՝

 

Վաղ արթնանալ

Փաստացի բոլոր հարուստ մարդիկ արթնանում են ժամը 7-ից ոչ ուշ։ Ինչո՞ւ։ Հնարավոր է՝ նրանք ունեն բազմաթիվ գործեր կամ նրանց դուր է գալիս արթնանալ այն ժամանակ, երբ ողջ աշխարհը քնած է։

 

Պլանավորելու սովորություն

Հարաուստ մարդկանց յուրաքանչյուր օրն ու ժամը պլանավորված է լինում։ Կարգուկանոնն ու ժամանակի կառավարումը նրանց համար առաջնային է։

 

Ընթերցանություն

Շատերն են ընդգծում այն փաստը, որ մշտապես փորձում են ժամանակ գտնել ընթերցանության կամ աուդիոգրքեր լսելու համար։

 

Ակտիվ կենսակերպ

Ոչ բոլորն են հետևում առողջ սննդակարգին, սակայն նրանց մեծ մասը զբաղվում է այս կամ այն մարզաձևով։

Նոր բան սովորելու ձգտում

Բոլոր հարուստ մարդիկ ամեն օր ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ։ Ինչպես ասել է Ռոբերտ Կիյոսակին․ «Փողը ոչ թե աշխատանքի, այլ ձեռք բերած հմտությունների մեջ է»։ Հարուստները շատ լավ են հասկանում այս միտքը՝ փորձելով առաջին հերթին փոխել իրենց և ոչ թե արարքները, այսինքն՝ դառնալ ինչ-որ մեկը և ոչ թե անել ինչ-որ բան։

Շատ հարուստ մարդիկ խորհուրդ են տալիս սովորություն դարձնել այնպիսի պահվածքը, ինչպիսին է «Պահիր քեզ այնպես, կարծես հասել ես քո նպատակին, անգամ եթե այդպես չէ։
Դա ենթադրում է պատշաճ հագուստ՝ ինքնավստահ լինելու համար, չվախենալ թանկարժեք խանութներ մտնելուց, չխուսափել հարուստ մարդկանց հետ շփվելուց և այլն։ Այսինքն՝ հարուստ լինելու համար միայն փողը բավարար չէ, պետք է կարողանալ ապրել ու մտածել այնպես, ինչպես նրանք։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին