ԿՅԱՆՔԻ 8 ԴԱՍ ԲՈՒԴԴԱՅԻՑ

Բուդդայի ուսմունքի մեջ չկա որևէ բան, որն անցողիկ է ու հակասում է որևէ ժամանակաշրջանի մտածողությանը։ Նրա դասերն արդիական են բոլոր ժամանակներում։

8551
բուդդա

Առաջարկում ենք ծանոթանալ այդ հետաքրքիր ու չափազանց օգտակար խորհուրդներին․

 

Սկսեք փոքրից

Սափորը լցվում է աստիճանաբար՝ կաթիլ առ կաթիլ։ Եթե դուք հետևողական եք ու համբերատար, ուրեմն կհասնեք հաջողությունների։ Ոչ ոք մեկ գիշերվա ընթացքում չի կարող հասցնել ամեն բան։ Հաջողությունն այցելում է նրանց, ովքեր պատրաստ են ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի սափորը լցվի։

 

Մտքերը նյութականանում են

Մեր գիտակցությունն ամեն ինչ է․ Եթե մարդը խոսում ու գործում է վատ արարքներ, ապա դա ցավ է պատճառում մարդուն։ Իսկ եթե մարդն ապրում է ազնիվ ձգտումներով, ապա դա երջանկություն է բերում։
Ճիշտ ապրելու համար ուղեղը պետք է լիցքավորել ճիշտ, այսինքն՝ դրական մտքերով։ Ճիշտ մտածողությունը կտա այն պտուղները, ինչ սպասում եք, հակառակ դեպքում կզրկվեք նույնիսկ ձեր ունեցածից։

 

Ներում

Զայրույթը ներսում պահելը շատ վտանգավոր է առաջին հերթին հենց ձեզ համար։ Եթե դուք ազատեք ձեր հոգու բանտից նրանց, ովքեր ձեզ մոտ զայրույթ են առաջ բերել, ապա կազատեք ինքներդ ձեզ։ Սովորեք ներել։

 

Արարքները նշանակություն ունեն

Առաջ գնալու համար, պետք է գործել, իսկ արագ զարգանալու համար պետք է աշխատել ամեն օր։

 

Փորձեք հասկանալ

Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք սկսել ենք պայքարել միայն ինքներս մեզ համար։ Նախ փորձեք հասկանալ, ապա դիմացինից պահանջեք հասկանալ ձեզ։ Լսեք մարդկանց, փորձեք հասկանալ նրանց տեսակետները։ Ավելի շատ կենտրոնացեք ոչ թե ճշմարիտ, այլ երջանիկ լինելու վրա։

 

Հաղթեք ինքներդ ձեզ

Ավելի լավ է հաղթեք ինքներդ ձեզ, քան պարտվեք հազարավոր ճակատամարտերում։ Նման հաղթանակը ոչ ոք ձեր ձեռքից վերցնել չի կարող։ Ինքներդ ձեզ հաղթելու համար կառավարեք ձեր մտքերը։ Միտքը գալիս է այն ժամանակ, երբ ցանկանում է։ Կարող եք թռչուններին արգելել թռչել ձեր գլխավերևում, բայց կարող եք թույլ չտալ, որ նրանք բույն հյուսեն ձեր գլխավերևում։

 

Ապրեք ներդաշնակ

Ներդաշնակությունը գալիս է ներսից․ Մի փնտրեք այն, ինչ ձեր ներսում է։ Ներդաշնակությունը նոր աշխատանք, մեքենա կամ ամուսնություն չէ․ ներդաշնակությունը հոգու խաղաղությունն է, և այն սկսվում է ձեզնից։

 

Երախտապարտ եղեք

Եկեք երախտապարտ լինենք մեր ունեցածի համար։ Միշտ էլ կլինի մեկը, ում կարող եք շնորհակալություն հայտնել։

In this article


Join the Conversation