ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ N1 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ԲՈԴՈ ՇԵՖԵՐԻՑ

Գրող և բիզնեսմեն Բոդո Շեֆերը նաև N 1 խորհրդատուն է համարվում ամբողջ Եվրոպայում: Նա անգերազանցելի է նաև թայմ մենեջմենթի և ֆինանսների ոլորտում: Բոդո Շեֆերը հայտնի է նաև իր արտասովոր մտածողությամբ, ինչի համար նրան կնքել են «Ֆինանսների Կնքահայր» անունով:

5736
Բոդո-Շեֆեր

Ներկայացնում ենք Բոդո Շեֆերի լավագույն մեջբերումները, որոնք կօգնեն նայել փողին ու հաջողությանն այլ տեսանկյունից:

  1. Եթե որոշել եք որևէ բան անել, բայց չեք սկսել անել մոտակա 72 ժամերի ընթացքում, ապա 85% հավանականությամբ դուք դա երբեք չեք անի:
  2. Նա, ով գործում է, սպասում է արդյունքի: Նա, ով փորձում է, սպասում է, որ ինչ-որ բան կարող է խանգարել իրեն: Կիսատ ջանքերը ոչ թե կիսատ, այլ զրոյական արդյունք են տալիս:
  3. Նա, ով ամբողջ օրն աշխատում է, երբեք չի կարողանա գումար վաստակել:
  4. Ամենամեծ տաղանդը սեփական գործերի համար մոտիվացիա գտնել կարողանալն է:
  5. Ֆինանսական բարելավումը հնարավոր չէ առանց ֆինանսական ներդրումներ անելու:
  6. Ավելի լավ է վատ սկսկել, քան լավ գործել:
  7. Մտածեք Ձեր առողջության մասին: Հաջողությունն անհնար է առանց առողջության: Հարստությունն առանց առողջության չի կարող երջանկություն բերել:
  8. Ավելի լավ է հաջողության ետևից գնալ կրիայի դանդաղկոտությամբ, քան լույսի արագությամբ մտածել արդարացումներ, թե ինչու եք մնացել նույն տեղում:
  9. Ընտրեք ձեր ամենասիրելի հոբբին և դրա վրա կառուցեք կարիերա:
  10. Հիմարների բախտը մեկ անգամ է բերում, իսկ խելացիներինը`միշտ:
  11. Նստել ու սպասել հրաշքի հիմարություն է, ինչպես մարզիկն է նստում հեռուստացույցի առջև, դիտում Օլիմպիական խաղերը` հույս ունենալով ստանալ ոսկե մեդալ:
  12. Փողը միշտ ունենում է այն նշանակությունը, ինչ մենք ենք տալիս:
  13. Փողը երբեք մարդկանց չի դաձնում երջանիկ կամ դժբախտ: Այն ոչ լավն է, ոչ էլ վատը: Երջանիկ մարդը փող ունենալով ավելի է երջանկանում, իսկ վատատեսը, ով ամեն   ինչ բարդացնում է, փողով ավելի է շատացնում իր խնդիրները:
  14. Մենք տեսնում ենք վարդերը, բայց չենք նկատում փշերը: Մենք տեսնում ենք հաջողությունը, բայց ոչ դրան նախապատրաստվելը: Մենք չենք տեսնում մյուսների անհաջողությունները և չենք էլ պատկերացնում, թե որքան զգուշորեն են երջանիկները նախապատրաստում իրենց հաջողությունը:
  15. Կա տարբերություն խաղի, որը դուք եք վարում, որպեսզի չպարտվեք և այն խաղի միջև, որով ուզում եք հաղթանակեք:
  16. Ձեզ չե՞ն վճարում այնքան, որքան դուք արժանի եք: Ոչ, եթե դուք աշխատում եք հանուն այդ փողի, ուրեմն դրան էլ արժանի եք: Եթե որևէ բան չի բավարարում, փոխեք աշխատանքը, կենսակերպն ու ինքներդ ձեզ:
Այս հոդվածում՝


Միանալ զրույցին