ԳՈՎԱԶԴԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Միգուցե զարմանալի կթվա, բայց գոյություն ունի գովազդի հոգեբանություն: Այն ուսումնասիրում է պրոդուկտների գովազդային ստրատեգիաները, որոնք ոգևորում են մեզ ձեռք բերելու այս կամ այն ապրանքը։

2170
գովազդի-հոգեբանություն

Գովազդի հոգեբանությունը հասկանալն անհրաժեշտ է ոչ միայն մարքեթոլոգներին, այլև սովորական գնորդներին, որպեսզի կարողանան խուսափել գովազդի ազդեցությունից և գումար տնտեսել՝ չգնելով ոչ անհրաժեշտ իրեր։

Սպառողների արձագանքը

Գովազդի հոգեբանությունը ենթադրում է նաև սպառողների հոգեբանության ուսումնասիրություն։ Օրինակ՝ մարդիկ կարող են տարբեր կերպ արձագանքել գովազդին՝ կախված գույնից։
Գույնի հոգեբանությունը կօգնի մարքեթոլոգներին անել այնպիսի գովազդ, որոնք սպառողները կնկատեն, կվստահեն և գնելու ցանկություն կունենան։

Վստահություն

Ի՞նչ դեր է կատարում գովազդը, ո՞րն է նպատակը։ Բացի այն, որ գովազդը նկարագրում է ապրանքը կամ ծառայությունը, նաև վստահեցնում ու համոզված պնդում է, որ դա հենց այն է, ինչ ուզում ենք գնել։ Երբեմն դա հանգեցնում է այն բանին, որ մենք գնում ենք մի բան, որը մեզ ընդհանրապես անհրաժեշտ չէ։

Պահանջմունքների ուսումնասիրություն

Մարքեթոլոգները շատ լավ գիտեն՝ ինչ ենք մենք ուզում և ինչ պահանջարկ կա։ Յուրաքանչյուր գովազդվող ապրանք դիտվում է որպես ամենաանհրաժեշտը։ Օրինակ հագուստը մեզ անպայման կդարձնի գեղեցիկ ու գրավիչ, մեքենա գնելու դեպքում ընտանեկան երջանկությունը կամրապնդվի և այլն։

AIDMA

Ի՞նչ է նշանակում տառերի այս խումբը։ Սա վաճառքի ոլորտի հայտնի բանաձևն է, որը ցույց է տալիս մարդու վերաբերմունքը տվյալ ապրանքի հանդեպ։
А – attention (ուշադրություն)

I – interest (հետաքրքրվածություն)

D – desire (ցանկություն)

M – motivation (մոտիվացիա)

А – action (գործողություն)

Այս բանաձևն իսկապես գործում է․ սպառողը նախ ուշադրություն է դարձնում գովազդին, այնուհետև  որոշակի հետարքրքություն է առաջանում, դրան հետևում է ցանկությունը, գնելու մոտիվացիան և վերջապես գնումը կատարվում է։

Նախազգուշացվել նշանակում է զինվել։ Թույլ մի տվեք, որպեսզի ձեզ ենթարկեն մանիպուլյացիայի և խուսափեք բոլոր անկարևոր գնումներից։

In this article


Join the Conversation