Բրիտանացի միլիարդատեր, «Virgin Group»-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն իր կայքի անձնական սյունակում ընթերցողների հետ պարբերաբար կիսվում է իր փորձով ու խորհուրդներով՝ հաջողության, բիզնես, համարձակության ու երջանկության մասին:
«Ես վստահ եմ, որ եթե դու գտնես երջանկություն, հաջողությունը կհետևի նրան: Երջանկությունը մեզ վստահություն է ներշնչում որոշումներ կայացնելիս, ստեղծում է հրաշալի փոխհարաբերություններ մարդկանց հետ և բացում է դուռը անհավանական հաջողությունների առաջ», -գրում է Բրենսոնը:
Դրական էմոցիաներ ու հաջողություն փնտրող մարդկանց նա առաջարկում է կարդալ երջանկության մասին իր ամենասիրելի թոփ 10 մտքերը:
- Երջանկությունը պատրաստի ինչ-որ բան չէ: Այն ի հայտ է գալիս մեր իսկ գործողությունների արդյունքում:
Դալայ Լամա
- Երջանկությունը համբույրի նման է: Դու պետք է տաս այն մեկին, որպեսզի կարողանաս հաճույք ստանալ դրանից:
Բերնարդ Մելցեր
- Մեր երջանկությունը կամ դժբախտությունը ավելի մեծ չափով կախված են մեր տրամադրությունից, քան արտաքին հանգամանքներից:
Մարթա Վաշինգթոն
- Հիշեք, ամենաերջանիկ մարդը ոչ թե նա է, ով ավելի շատ է ստանում, այլն նա, ով ավելի շատ է տալիս:
Ջեքսոն Բրաուն կրտսեր
- Գործողությունը ոչ միշտ է հանգեցնում երջանկության, բայց առանց գործողության երջանկություն լինել չի կարող:
Բենջամին Դիսրաելի
- Երջանկությունը ոչ թե խնդիրների բացակայությունն է, այլ նրանցից գլուխ հանելու կարողությունը:
Սթիվ Մարաբոլի
- Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ ժամով, ննջեք:
Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ օրով, գնացեք ձկնորսության:
Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ տարով, ժառանգություն ստացեք:
Եթե ձեզ պետք է երջանկություն ամբողջ կյանքի համար, օգնեք, որ ուրիշները գտնեն իրենց երջանկությունը:
Չինական ասացվածք
- Երջանիկ մարդիկ գեղեցիկ են: Նրանք ասես հայելի լինեն, որը երջանկություն է արտացոլում:
Դրյու Բերիմոր
- Բոլորն են ցանկանում ապրել սարի գլխին, բայց չեն կռահում, որ ամբողջ երջանկությունը կարելի է զգալ միայն սարը բարձրանալու ընթացքում:
Էնդի Ռունի
- Երջանկությունը նպատակ չէ, այն հետևանքն է ճիշտ ու լավ ապրած կյանքի:
Էլեոնորա Ռուզվելտ
In this article
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- ՄՈՏԻՎԱՑԻԱ
- Բենջամին Դիսրաելի
- Բերնարդ Մելցեր
- Դալայ Լամա
- Դրյու Բերիմոր
- երջանկության մասին
- երջանկության մասին ասացծաքներ
- երջանկության մասին աֆորիզմներ
- երջանկության մասին խոսքեր
- երջանկության մասին մտքեր
- երջանկություն
- Էլեոնորա Ռուզվելտ
- Էնդի Ռունի
- ինչպես հասնել հաջողության
- ինչպես ձեռք բերել երջանկություն
- հաջողություն
- Մարթա Վաշինգթոն
- Չինական ասացվածք
- Չինական ասացվածքներ
- Ջեքսոն Բրաուն կրտսեր
- Ռիչարդ Բրենսոն
- Ռիչարդ Բրենսոնի խոսքերից
- Ռիչարդ Բրենսոնի մասին
- Սթիվ Մարաբոլի
- Վիրջին Գրուպ
Join the Conversation