ԲԻԼԼ ԳԵՅԹՍԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ. ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ԳՐՔԵՐ

Բիզնեսմեն և միլիարդատեր Բիլլ Գեյթսը բիզնեսից հեռանալուց հետո ավելի շատ ժամանակ է տրամադրում ոչ միայն բարեգործությանը (նա արդեն ավելի քան 28 միլիարդ դոլար է նվիրաբերել, այսպես կոչվող, երրորդ աշխարհի երկրներին), այլև անձնական կյանքին և ընթերցանությանը:

10078

Բիլլ Գեյթսը Gatesnotes կայքում հաճախ է կիսվում իր տպավորություններով այս կամ այն կարդացած գրքից: Նա ունի բավական յուրահատուկ ճաշակ՝ արկածային, գեղարվեստական գրքերից մինչև կենսագրական, բիզնես և մոտիվացնող գրքեր: Ձեզ ենք ներկայացնում Բիլլ Գեյթսի ամենասիրելի գրքերը՝ նրա իսկ մեկնաբանություններով:

ՋՈՆ ԲՐՈՒՔՍ . ԲԻԶՆԵՍ-ԱՐԿԱԾՆԵՐ

Business Adventures

Օգտակար և մոտիվացնող գրքեր

Հաջողակ դառնալու համար պետք է հասկանալ, թե ինչու ընկերությունը կարող է  լինել եկամտաբեր և ինչու կարող է ձախողումներ ունենալ: Այս գիրքը ամենայն խորությամբ վերլուծում է այս երկու իրավիճակները:

Բիլ Գեյթսը գրում է գրքի մասին.

«Արդեն 20 տարի է անցել այն օրվանից, ինչ ես այս գիրքը վերցրել եմ կարդալու և արդեն 40 տարի է անցել այն օրից, երբ այն առաջին անգամ հրատարակվել է: «Բիզնես-արկածները» բիզնեսի մասին լավագույն գիրքն է, որ ես երբևէ կարդացել եմ: Իսկ Ջոն Բրուկսը իմ ամենասիրելի բիզնես-գրողն է»:

ՔԵՐՈԼ ԼՈՒՄԻՍ. ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՊԱՐԵԼՈՎ

Tap Dancing to Work

Օգտակար և մոտիվացնող գրքերԼրագրող, Fortune ամսագրի գլխավոր խմբագիր Քերոլ Լումիսը այս գրքում ամփոփել է իր մտերիմ ընկեր Ուորեն Բաֆֆեթի ամենահետաքրքիր հոդվածները, պատմությունները ու հաջողության գաղտնիքները: Սա փաստացի Ուորեն Բաֆֆեթի և Քերոլ Լումիսի համատեղ աշխատանքն է: Գիրքը հսկայական հաջողություն է վայելում ԱՄՆ-ում: Այս իմաստուն մտքերը արժեք անպայման կարդալ, այն էլ ոչ մեկ անգամ: Նշենք նաև, որ Ուորեն Բաֆֆեթն ու Բիլլ Գեյթսը հրաշալի ընկերներ են արդեն երկար տարիներ:

Բիլ Գեյթսը գրում է գրքի մասին.

«Ինձ թվում է՝ յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, միանշանակ կարող է պնդել, որ Ուորեն Բաֆֆեթը հավատարիմ է մնացել իր սկզբուքներին ողջ կյանքի ընթացքում, և որ բիզնեսի ու շուկայական հարաբերությունների մասին նրա պատկերացնումներն ու վերլուծությունները առ այսօր մնում են անգերազանցելի»:

ՊԻՏԵՐ ԲԱՖՖԵԹ.  ԿՅԱՆՔՆ ԱՅՆ Է, ԻՆՉ ԴՈՒ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՍ ՆՐԱՆ

Life Is What You Make It

Օգտակար և մոտիվացնող գրքերՈւորեն Բաֆֆեթի որդին՝ Պիտեր Բաֆֆեթը նույնպես կարողացավ հանրահայտ դառնալ: Նա երաժիշտ է, գրող և զբաղվում է բարեգործությամբ: Գիրքը պատմում է հարուստ ու աշխատասեր երեխայի մասին, այն մասին, թե ինչպես հայրը ոգեշնչեց նրան հասնել հաջողությունների երաժշտության բնագավառում: Հեղինակը հարցնում է ընթերցողներին, թե որ ճանապարհն են նախընտրում իրենք՝ այն, որը չի պահանջում ընդդիմանալ և գնալ հոսանքին հակառակ, թե այն, որը տալիս է առավելագույն  բավարարվածություն:

Բիլ Գեյթսը գրում է գրքի մասին.

«Չնայած նրան, որ շատ մարդիկ կարող էին այդպես մտածել, Պիտերը չօգտագործեց իր հոր մեծ հարստությունը: Դրա փոխարեն նա ոգեշնչվեց իր ծնողներով, որպեսզի գտնի իր սեփական ճանապարհը: Գիրքը նրա այդ ճանապարհի ժամանակագրությունն է և այն պատկերացումների ու իմաստուն մտքերի ամփոփումը, որոնք նա ձեռք է բերել այդ ճանապարհին»:

ՋԵՅՄՍ ԲԱՐԱԶ. ԱՐԹՆԱՑՆՈՂ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

Awakening Joy

Օգտակար և մոտիվացնող գրքերԳիրքը սովորեցնում է՝ ինչպես լինել ուրախ դեպի հաջողություն ճանապարհին: Ուրախությունը հաջողակներին չէ տրված, դա ընտրություն է, որը իր համար կարող է անել յուրաքանչյուրը:  Ջեյմս Բարազը գրքում ներկայացրել է իր սկզբունքները, որոնցով առաջնորդվել է ինքը՝ ավելի քան 30 տարի աշխատելով իբրև հոգևոր խորհրդատու և բուդդիստական փիլիսափայության ուսուցիչ: Այս գիրքը հերթական գիրքը չէ երջանկության մասին: Այստեղ շատ ավելին կա, քան պարզապես խորհուրդներ կյանքը փոխելու համար:

Բիլ Գեյթսը գրում է գրքի մասին.

«Այս նորարարական գրքում Ջեյմս Բարազը օգնում է գտնել երջանկության ճանապարհը, որը իրականում մեր քթի տակ է: Նա տալիս է քայլ առ քայլ հրահանգներ, որոնք ուղղորդում են մեր մտքերը այն պարզ բաների վրա, որոնք մեզ հոգեկան բավարարվածության ու հաճույք են պարգևում: Անգամ եթե այս ոճի գիրք չեք կարդացել, սա այն է, ինչ պետք է փորձեք:

ՍԹԻՎԵՆ ՋՈՆՍՈՆ. ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԳԱԼԻՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Where Good Ideas Come From

Օգտակար և մոտիվացնող գրքերՀաջողությունը պահանջում է անդադար նորամուծություններ: Գիրքը բացատրում է, թե ինչն է ստեղծում լավ հիմք հաջողված նորարարությունների համար: Տպագրական մեքենան, մատիտը, մարտկոցները, զուգարանը, այս բոլորը շատ լավ մտքեր են, բայց ինչպե՞ս են նրանք հայտնվել: Ինչպե՞ս է մարդկային ուղեղը հեղափոխական մտքեր ստեղծում, որոնք առաջ են հրում մեր կյանքը, տեխնոլոգիաները, մշակույթը: Սթիվեն Ջոնսոնը փորձում է պատասխաններ գտնել այս հարցերի համար:

Բիլ Գեյթսը գրում է գրքի մասին.

«Այս գիրքն իսկական գտածո է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են բիզնեսով կամ աշխատում են կրթության բնագավառում: Այստեղ խոսվում է համակարգերի մասին, որոնք ստեղծում են բարենպաստ միջավայր լավ գաղափարների ստեղծման համար: Գրքի շնորհիվ դուք կիմանաք, թե ինչպես գտնել մարդկանց, ովքեր մտածում են  առաջնային խնդիրների լուծման մասին, կհասկանաք, թե ինչպես սովորեցնել այդպիսի մարդկանց համագործակցել միմյանց հետ, ինչպես գտնել անհրաժեշտ նյութերը և ինչպես ճիշտ հետևություններ անել»:

ՋՈՇՈՒԱ ՖՈԵՐ. ԷՅՆՇՏԵՅՆԻ ՀԵՏ՝ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ՔԱՅԼԵԼՈՎ

Moonwalking with Einstein

Օգտակար և մոտիվացնող գրքերԴուք չեք կարող լինել հաջողակ՝ լինելով նաև մոռացկոտ: Ջոշուա Ֆոերի գիրքը կսովորեցնի ձեզ մտապահել անգամ անհասկանալի փաստերը և ընտրել ամենակարևորները: Երիտասարդ գրողը մի ամբողջ տարի ուսումնասիրել է գիտական բոլոր հետազոտությունները մարդկային հիշողության ու մտածողության զարմանալի հատկություների մասին և կիրառել դրանք հենց իր վրա: Գիրքը հատկապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր մոռանում են անունները, թվեր, ամսաթվեր:

Բիլ Գեյթսը գրում է գրքի մասին.

«Ես էլ շատ մարդկանց պես զարմացած եմ այն բանից, թե ինչպես է աշխատում մեր միտքն ու հիշողությունը: Այս գրքի առանձնահատկությունն այն է, որ մտածելու և հիշելու ունակություններն այստեղ իրարից չեն առանձնացվում: Դատողություններ անելու և տեղեկատվությունը պահպանելու կարողությունները այստեղ ձեռք ձեռքի տված են քայլում»:

In this article


Join the Conversation