Տպավորիչ ելույթ ունենալու համար անշուշտ հարկավոր է ճիշտ ընտրված նախաբան: Այդ մասին մենք արդեն խոսել ենք և քննարկել մի քանի արդյունավետ տարբերակներ: Բայց ոչ պակաս կարևոր է նաև ելույթի ազդեցիկ ամփոփումը: Ահա ելույթն ավարտելու 9 պարզ և հրաշալի գործող տարբերակ:
ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔ ԿԱՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
Անշուշտ ընտրված մեջբերումը պետք է կապ ունենա ելույթի թեմայի հետ: Եթե այն պատմական որևէ անձի, հասարակական կամ քաղաքական գործչի մասին է, ապա շատ հաջող կստացվի, եթե ելույթն ավարտեք նրա վառ մտքերից մեկով: Օրինակ, Ուինսթոն Չերչիլի մասին պատմությունը կարելի է ավարտել նրան հրաշալի բնորոշող մտքերից մեկով. «Մի հանձնվեք, երբեք, երբեք, երբեք: Ոչ մեծ գործում, ոչ փոքրում, ոչ կարևորում և ոչ մանրուքներում: Երբեք մի հանձնվեք, եթե դա չի հակասում ձեր պատվին և բանականությանը»:
ԸՆԴՀԱՆՐԱՑՆՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ԵՎ ԱՅՍՊԵՍ…
Այսպիսի վերջաբանը կարող է օգտագործվել ձեր խոսքի ամենակարևորը միտքը ընդգծելու համար: Եթե ելույթի թեման ծխելու վնասակարության մասին է, ապա պետք է ևս մեկ անգամ ունկնդիրների գիտակցության մեջ ամրապնդել ծխելու ամենավատ կողմերը: Այսպիսի վերջաբանը խոսքը ավելի համոզիչ է դարձնում, ինչպես նաև ավելի հիշվող հատկապես այն ժամանակ, երբ լսարանը նախապես պատրաստված չէ թեմային:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Այսպիսի ամփոփումը տեղին է համաժողովների, կլոր սեղանի քննարկումների ժամանակ: Այն բավական չեզոք է և չծանրաբեռնող: Հարմար է նաև հերթական զեկուցումների համար:
ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԻՆ… ԵՐԿՐՈՐԴ…

Այս ամփոփումը նույնպես հարմար է նախապես չպատրաստված լսարանի համար, ում համար հարկավոր է հիմնական մտքերը կրկնել ևս մեկ անգամ: Եթե լսարանը դրական է տրամադրված, ապա խորհուրդ է տրվում փասարկների ներկայացումը՝ աճող հերթականությամբ՝ թույլ փաստարկից դեպի ավելի ուժեղը: Նման եզրափակումը նաև համոզիչ ելույթների համար կարելի է օգտագործել:
ԴԻՄՈՒՄ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ
Ավելի թեթև, ազատ ոճի ելույթների ժամանակ կարելի է խոսքն ավարտել դրական նոտայով, օրինակ՝ հաճելի հանգստյան օրեր մաղթելով ունկնդիրներին:
ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Այս դեպքում դուք ամփոփում եք ձեր խոսքը տպավորիչ օրինակով, առակով, այլաբանությամբ: Օրինակ, եթե ձեր ելույթը մոտիվացիայի ու ամբիցիաների մասին է, այն կարելի է ամփոփել Լև Տոլստոյի այս այլաբանությամբ. «Ջրափոսի մեջ մեկը տեսնում է միայն ջրափոսը, իսկ մյուսը՝ նայելով նրա մեջ, տեսնում է երկնքի աստղերը»:
ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱ

Սա այն դեպքն է, երբ ձեր ելույթի ամենակարևոր միտքը դուք թողնում եք վերջում: Այսպիսի ավարտը ոչ բոլոր ելույթների համար է հարմար, բայց թողնում է ուժեղ տպավորություն և ձեր խոսքն ավարտվում է էմոցիոնալ բարձր նոտայի վրա:
ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆԻՆ
Ինչպես օրինակ՝ «Դուք արդեն իսկ արել եք առաջին ու ամենադժվար քայլը՝ որոշելով փոխել ձեր կյանքը»: Կարող եք ասել լսարանին, որ նրանց հետ շատ հաճելի էր այսպիսի քննարկում ունենալ և դուք ինքներդ էլ շատ բան սովորեցիք այս շփումից:
ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԱՎԱՐՏ
Այսպիսի ամփոփումը հարմար կլինի ավելի ժամանցային ելույթներին: Պատմեք ձեր ներկայացրած թեմայի հետ առնչվող զվարճալի պատմություն կամ կատակ և ձեր ելույթը ավարտեք ուրախ նոտայով:
In this article
- ԱՆՁՆԱԿԱՆ ԱՃ
 - ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
 - ազդեցիկ ելույթ
 - ազդեցիկ խոսք
 - ամփոփիչ ելույթ
 - ամփոփում
 - այլաբանություն
 - առաջնորդ
 - առաջնորդություն
 - եզրակացություններ
 - ելույթ
 - ելույթ լսարանի առջև
 - ելույթ հասարակության առջև
 - ելույթ ունենալ
 - ժողովրդական իմաստություն
 - ինչպես ելույթ ունենալ
 - ինչպես սկսել խոսքը
 - լսարան
 - խոսք
 - խոսքի ամփոփում
 - հանրային ելույթ
 - հանրային խոսք
 - հետաքրքիր մեջբերում
 - հետաքրքիր փաստ
 - հռետոր
 - հռետորաբանություն
 - ճիշտ ելույթ
 - ճիշտ խոսք
 - նախաբան
 - պատմություն
 - պրեզենտացիա
 - վախ
 - վախ լսարանի առջև
 
Join the Conversation