15 ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԵԶՅՈՒՄԵ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Internest.am-ը ներկայացնում է 15 պարզ ու հարմար օնլայն գործիք պրոֆեսիոնալ ռեզյումե կազմելու համար: Ցանկում ներառված են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով ռեզյումե կազմող կայքեր:

27423
օնլայն գործիքներ ռեզյումե կազմելու համար

Ինչպիսի՞ն պետք է լինի ռեզյումեն, որպեսզի գործատուն այն բացելուն պես չցանկանա փակել և մոռանալ այդ թեկնածուի մասին: Ինչպե՞ս կազմել գրագետ, կանոնակարգված ռեզյումե՝ առանց ավելորդությունների ու սխալների:

Ռեզյումեներում ամենից հաճախ հանդիպող և գործատուներին հիասթափեցնող սխալների մասին մենք արդեն խոսել ենք: Այս անգամ Internest.am-ը ներկայացնում է ձեզ օգտակար գործիքներ, որոնք կհեշտացնեն ձեր գործը ռեզյումե կազմելիս:

Սկսենք այն ռեսուրսներից, որոնք թույլ կտան ձեզ կազմել հայերեն լեզվով ռեզյումե:

Internest.am-ի կողմից պատրաստված ռեզյումեների ձևանմուշները կարող եք ներբեռնել այս էջից

Optimum.am-Optimum ուսումնական կենտրոնը ստեղծել է ըստ ձեր մուտքագրած տվյալների ռեզյումե գեներացնող համակարգ: Ռեզյումեի համապատասխան բաժինները կարող եք ընտրել առաջարկվող դաշտերից կամ ավելացնել ինքնուրույն: Կարող եք ջնջել նաև այն դաշտերը, որոնք ձեզ հարկավոր չեն:

Համակարգն առաջարկում է տարբեր տեսքի և ոճի ռեզյումեներ: Համակարգից լիարժեք օգտվելու, ռեզյումեն պահպանելու և հետագայում փոփոխելու համար հարկավոր է գրանցվել կամ մուտք գործել Ֆեյսբուքի ձեր հաշվի օգնությամբ:

Recruiter.am աշխատանքային պորտալը նույնպես առաջարկում է օգտվել online CV-ստեղծման համակարգից: Այս կայքում պատրաստված ձեր ռեզյումեն տեղադրվում է նաև կայքում և հնարավորություն է ձեզ տալիս անմիջապես դիմել կայքում տեղադրված աշխատատեղերի հայտարարություններին: Այստեղ դուք կարող եք ստեղծել մի քանի ռեզյումե` յուրաքանչյուր հնարավոր թափուր աշխատատեղի համար:

Cvmkr.com-ը շատ հարմար անվճար գործիք է ռեզյումե կազմելու համար, ցավոք բազմաթիվ լեզուների շարքում չկա ներառված հայերենը: Մինչդեռ եթե ձեզ հարկավոր է ռուսերեն կամ անգլերեն լեզվով ռեզյումե, այստեղ կարող եք գտնել մինիմալիստական և պրոֆեսիոնալ տեսքով դիզայն, ավելացնել ձեզ անհրաժեշտ դաշտերը, փոփոխել դաշտերի անվանումները և այլն: Համակարգն առաջարկում է 6 ոճեր, որոնք բոլորն էլ կարող եք փորձարկել ձեր ռեզյումեի վրա և նախապես դիտման միջոցով տեսնել, թե որն է ձեզ համապատասխանում: Ռեզյումեն կարելի է ներբեռնել PDF, HTML և txt տարբերակներով:

Acenter.ru կայքի միջոցով կարող եք ստեղծել պարզ ու համակարգված ռեզյումե ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այստեղ գրանցվելու կարիք առհասարակ չկա: Ռեզյումեն լրացնելուց հետո այն կարելի է ներբեռնել PDF կամ Doc տարբերակով, ուղարկել էլ.փոստով կամ անմիջապես տպել:

KickResume.com-ը քրաուդֆանդինգի շնորհիվ հիմնված նախագիծ է: Այն ի սկզբանե նախատեսված էր հատուկ Սիլիկոնյան հովտի ընկերություններին համապատասխան ռեզյումեներ պատրաստելու համար: Այս համակարգի միջոցով կարելի է շատ ինֆորմատիվ և միևնույն ժամանակ զուսպ ու մինիմալիստական ռեզյումե ստեղծել:

Getcv.ru չափազանց պարզ կայք է՝ առանց գովազդի և ավելորդ ինֆորմացիայի՝ նախատեսված հենց միայն CV-ն պատրաստելու, PDF-ի տեսքով ներբեռնելու կամ տպելու համար:

Kinzaa.com-ը ստեղծում է ռեզյումեներ՝ ինֆոգրաֆիկաների տեսքով: Ռեզյումեի հիմնական բաղադրիչներն արտացոլվում են նաև գրաֆիկական աղյուսակների և շրջանաձև դիագրամաների տեսքով: Բոլոր ռեզյումեներում հանդիպող հիմնական բլոկներին զուգահեռ ներառված են նաև այնպիսի հետաքրքիր հատվածներ, ինչպիսին է «Ինչո՞ւ եմ ընտրել ձեր ընկերությունը», կամ ռեզյումեին տեսանյութ կցելու հնարավորությունը: Պետք է նշել, որ այստեղ կարելի է ստեղծել միայն անգլալեզու ռեզյումե:

Resumup.com-ը հնարավորություն է տալիս ընտրություն կատարելու դիզայնների և ոճերի բավական մեծ տեսականուց՝ դասական, ինտերակտիվ, օնլայն, ժամանակակից, ինֆոգրաֆիկա և այլն, ու ստեղծել ինչպես ռեզյումե, այնպես էլ թափուր աշխատատեղի մասին հայտարարություն և ներբեռնել այդ ամենը PDF տարբերակներով:

Resume.linkedinlabs.com– այս կայքէջը ստեղծված է ձեր Linkedin-ի հաշիվը անմիջապես ռեզյումեի վերածելու համար: Կարելի է ընտրել համապատասխան ձևաչափը՝ մոդեռն, բիզնես, դասական և այլ ոճերի, խմբագրումներ անել և ներբեռնել DOC կամ PDF տարբերակներով կամ օգտագործել գեներացված հղումը LinkedIn-ում, Facebook-ում և այլն:

Visualcv.com-ը ևս մեկ պրոֆեսիոնալ համակարգ է ամենատարբեր մասնագիտություններին համապատասխան ռեզյումեներ և օնլայն պորտֆոլիոներ ստեղծելու համար:

Այսքանով, իհարկե, ռեզյումե ստեղծող գործիքների ցանկը չի ավարտվում: Ահա ևս 5 կայք, որոնք նույնպես պարզ ու հարմար են և կարող են դառնալ հենց այն գործիքը, որն ամենից համապատասխանն է ձեզ:

kartatalanta.ru
doyoubuzz.com
resume.com
onlinecvgenerator.com
connectcv.com

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին