ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՍԿՍԵԼ ՕՐԸ. 5 ԱՐԺԵՔԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Մշտապես շտապում եք, վազվզում և, միևնույն է, ոչինչ չե՞ք հասցնում: Առաջարկում ենք օգտագործել հաջողակ մարդկանց խորհուրդները և ճիշտ սկսել ձեր օրը:

11600
Ինչպես ճիշտ սկսել օրը

Այս հետաքրքիր ուսումնասիրությունը կատարել է ժամանակի կառավարման գծով մասնագիտացած լրագրող Լորա Վանդելկամը: Նա պնդում է, որ մարդկանց մեծ մասը ոչինչ չի հասցնում, որովհետև չգիտի, թե ինչպես սկսել օրը: Լորան ինքն իր օրինակով էլ ապացուցում է, որ ցանկության ու որոշակի կանոնների կիրառման դեպքում կարելի է շատ բան հասցնել: Նա մեծացնում է իր երեք երեխաներին, հասցնում է գրել հոդվածներ, գրքեր, հաղորդումներ վարել ռադիոյով և հեռուստատեսությամբ, ինչպես նաև երգում է երգչախմբում:

Իր այս ուսումնասիրության համար նա ընտրել է 5 փորձագետի: Ծանոթանանք նաև նրանց հետ: Եվ այսպես.

ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՃԻՇՏ ՍԿՍԵԼ ՕՐԸ

Թիմ Ֆերրիս – գրող, ձեռնարկատեր, արդյունավետության «գուրու», ճանաչված է որպես հաջողակ ներդրող և երիտասարդ հանճարների հովանավոր:

Դեն Արիելի – տնտեսագետ, հոգեբան, Դյուքի համալսարանի դասախոս: Նրա ուսումնասիրությունների հիմնական թեման նյութական բարիքների ճիշտ օգտագործումն ու բաշխումն է:

Քելվին Նյուպորտ – ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտի իսկական հանճար: Գրում է գրքեր, օգնում է իր ուսանողներին հաջողության հասնել համալսարանում և կյանքում: Նրա խորհուրդներն այնքան արդյունավետ են, որ դրանք սկսել են ուսումնասիրել նաև համալսարաններում:

Չարլզ Դահիգ – New York Times-ի ամենահաջողակ լրագրողներից մեկը: Ուսումնասիրում է որևէ բան հետաձգելու հակումը մարդկանց մոտ և դրա դեմ պայքարի տարբերակները:

Ջոն Փերի – փիլիսոփա, դասախոս Ստենֆորդի համալսարանում: Դահիգի պես ուսումնասիրում է գործերը հետաձգելու հակումը մարդկանց մոտ և դրա գրագետ օգտագործման տարբերակները: Բեսթսելլեր համարվող «Հետաձգման արվեստը» գրքի հեղինակն է:

ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ՌԵԱԿՏԻՎ ՉԼԻՆԵՔ

Ինչպես ճիշտ սկսել օրը

Աշխատող մարդկանց մեծ մասը օրը սկսում է նրանով, որ վեր է թռչում անկողնուց ու սկսում գլխապատառ այս ու այն կողմ վազել, չէ՞ որ այնքան բան է պետք հասցնել մի օրվա ընթացքում:

«…Բանկից նամակ ունեմ, ուրեմն պետք է հասցնել նաև բանկ մտնել: Քույրս սկայպով գրել է, որ ուզում միասին ճաշենք ընդմիջմանը, իսկ ես որոշել էի այսօր աշխատանքից առհասարակ չշեղվել… Բայց եթե մերժեմ, հաստատ կնեղանա…»: Եվ ահա, բոլոր ծրագրերը նորից խախտվեցին: Կա՛նգ առեք:

Առավոտյան այս ամբողջ խառնաշփոթը դուք ստեղծում եք ինքներդ: Թիմ Ֆերրիսը սովորեցնում է, որ ամեն օրվա 1-2 ժամը պետք է հնարավորինս միանման լինեն:

Արեք սովորական գործողություններ, մի սկսեք օրն այնպիսի բաներից, որոնք կարող են խախտել ձեր ծրագրերը՝ մի ստուգեք էլեկտրոնային փոստը, սոցցանցերը, սկայպը: Դա ձեզ թույլ կտա վերահսկողություն սահմանել ձեր օրվա վրա:

ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ԿԱՏԱՐԵԼ 3 ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾ

Ինչպես ճիշտ սկսել օրը

Քելվին Նյուպորտին ծանոթ չեն 12-ժամյա աշխատանքային օրերը: Յուրաքանչյուր օր ժամը 6 անց կես նա արդեն հանգստանում է: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նա պլանավորում է 3 կարևորագույն գործ մեկ օրվա համար: Այդ գործերը նա պետք է անի՝ չշեղվելով ոչ մի բանի վրա:

Այս երեք գործը մեր հաջողության երաշխիքն են, առանց որոնց ոչ մի ձեռքբերում չենք կարող ունենալ: Այս մասին Internest.am-ը ևս մեկ անգամ չէ, որ խոսել ենք:

Քելվինը նաև գործերը բաժանում է երկու մասի՝ մանր և գլոբալ:

Մանր գործերի ցանկում են տարբեր հանդիպումները, գնումները: Դրանք շատ ժամանակ են տանում, բայց մեր ղեկավարությանն, օրինակ, ցույց են տալիս մեր օգտակարությանը և թույլ չեն տալիս մեզ աշխատանքից ազատել:

Գլոբալ գործերի շարքում կարելի է ներառել բիզնես-պլանի կազմումը, կարևոր հաճախորդի ներգրավումը, սցենար գրելը և այլն: Հենց այս գործերն են, որ պահանջում են առավելագույնս օգտագործել մեր գիտելիքներն ու կարողությունները և տանում են մեզ վեր մասնագիտական աստիճանահարթակով:

ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ԳՐԱԳԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԺԱՄԵՐԸ

Ինչպես ճիշտ սկսել օրը

Ամեն մարդ օրվա ընթացքում ունի 2-3 ժամ, երբ նրա ուժերը գտնվում են իրենց արդյունավետության գագաթնակետին: Մեծամասնության մոտ այդ ժամերը սկսվում են արթնանալուց 1-3 ժամ հետո:

Դեն Արիելին ասում է. «Եթե արթնանում եք ժամը 6-ին, ապա 8.00-ից մինչև 11.00 հատկացրեք օրվա ամենակարևոր գործերը կատարելուն: Ոչ մի դեպքում մի ծախսեք դրանք անիմաստ զանգերի կամ նամակագրության վրա»:

Հենց այդ կախարդական ժամերին է մեր օրգանիզմը պատրաստ ողջ ուժերը տրամադրել առաջադրանքի լուծման համար, պատրաստ է նոր բան սովորել: Այդ ժամերին մեր արդյունավետությունը մեծանում է 30%-ով:

Յուրաքանչյուրը պետք է գտնի իր կախարդական ժամերը և թույլ չտա, որ դրանք անիմաստ անցնեն օրվա ընթացքում:

ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ԾԻՍԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ԿԱԶԴԱՐԱՐԻ ԳՈՐԾԻ ՍԿԻԶԲԸ

Ինչպես ճիշտ սկսել օրը

Չալզ Դահիգը վստահեցնում է, որ գործերն անընդհատ հետաձգելու ցանկությունը իրենից ներկայացնում է վախ առաջին քայլն անելու հանդեպ:

Այս վախը հաղթահարել կօգնի հատուկ ծիսակարգը, որից հետո դուք արդեն չեք կարող շեղվել: Այդ ծիսակարգը անընդհատ կրկնելով՝ դուք սովորություն ձեռք կբերեք: Նույնը նաև օրը սկսելու դեպքում է:

Օրինակ, եթե աշխատավայրում կա հատուկ ծիսակրագ՝ աշխատանքային օրվա առաջին 15-20 րոպեն հատկացնել սուրճ խմելուն և օրվա անելիքները քննարկելուն, ապա աշխատակիցները այդ ծիսակարգից անմիջապես հետո կսկսեն աշխատանքը: Կարևորն այն է, որ հետևողական լինեք այդ ծիսակարգի հանդեպ:

ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես ճիշտ սկսել օրը

Այո, սա նույնպես աշխատում է: Գործերը հետաձգելու ցանկությունը կարող է նաև օոգւտ բերել, եթե այն օգտագործեք նպատակաուղղված:

Ջոն Փերին սովորեցնում է ճիշտ կազմել ցուցակներ. «Ձեր գործերի ցանկի առաջին տեղում դրեք այն գործը, որը կատարելը ձեզ պարզապես անհնար է թվում: 2-4-րդ կետերում դրեք իսկապես կարևոր գործերը, որոնք դուք նաև ի վիճակի եք անել: Առավոտյան նայելով գործերի ցանկին, դուք անմիջապես ցանկություն կունենաք հետաձգել առաջին կետը և կանցնեք երկրորդ կետին»:

Առաջին գործը, որը ձեզ վախեցնում է և որը դուք չեք ցանակնում անել, ձեզ կմղի անել հաջորդ կարևոր գործերը:

Ահա այսքանը, կարծես բոլորովին էլ դժվար չէ կիրառել այս ամենը և օրը ճիշտ սկսել: Մաղթում ենք ձեզ հաճելի և արդյունավետ օր:

Աղբյուր 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին