ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՆԱՐՔՆԵՐ

Եթե դուք ստիպված եք առնչվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ իրավունք ունեն ձեզ վրա գոռգոռալու և թափելու իրենց ողջ բարկությունը, կլինի դա դեկան, ղեակավար կամ տնօրեն, ապա այս խորհուրդները հենց ձեզ համար են:

6606
Հոգեբանական պաշտպանության հնարքներ

Եթե դուք չեք կարող խզել ձեր կապերը այդպիսի մարդկանց հետ, ապա առաջարկում ենք օգտվել հոգեբանական պաշտպանության այս հնարքներից:

ՀՆԱՐՔ «ՕԴԱՓՈԽԻՉ»

Եթե դուք տհաճ զրույցի մասնակից եք, որտեղ ձեր հասցեին հնչում են «ծակող» արտահայտություններ, բայց դուք վիճաբանության մեջ մտնելու ցանկություն ու մտադրություն չունեք, ապա պատկերացրեք, որ ձեր և ձեր զրուցակցի միջև գտնվում է պտտվող հզոր օդափոխիչ, որը ձեր զրուցակցի խոսքերը անմիջապես այս կամ այն կողմ է ցրում, և դրանք չեն հասցնում թռչել-հասնել ձեզ:

ՀՆԱՐՔ «ԱԿՎԱՐԻՈՒՄ»

Եթե մարդիկ բացասաբար են տրամադրված ձեր հանդեպ և նրանց «հարձակումները» բացասաբար են ազդում ձեզ վրա, ապա օգտվեք այս հնարքից:  Պատկերացրեք, որ ձեր միջև ակվարիումի հաստ պատ է: Այն, ինչ ասում է զրուցակիցը, դուք չեք լսում, նրա խոսքերը դուրս են գալիս պղպջակների տեսքով և խլանում են ջրի մեջ: Հետևաբար և այդ խոսքերը ձեզ վրա չեն ազդում, և դուք չեք կորցնում ինքնատիրապետումն ու հանգստությունը, չեք արձագանքում վիրավորական բառերին:

ՀՆԱՐՔ «ԴԻՍՆԵՅԼԵՆԴ»

Եթե մի քանի հոգի են ձեզ վրա «հարձակվել», դուք կարող եք մի «հարվածով» մեղմել կամ առհասարակ վերացնել նրանց ճնշումը, եթե պարզապես պատկերացնեք, որ ձեր առջև կանգնած են մի խումբ երեխաներ խաղահրապարակում և կամակորություններ են անում, թափահարում են ձեռքերը, խաղալիքներ են նետում ձեզ վրա, ոտքերով հարվածում գետնին, մի խոսքով, ամեն կերպ փորձում են հունից հանել: Բայց դուք, որպես հասուն և խելացի մարդ, նրանց արարքներին վերաբերվում եք իբրև մանկական չարաճճիությունների և շարունակում ենք պահպանել ձեր հանգստությունը այնքան ժամանակ, մինչև նրանք հոգնեն և վերջ տան իրենց այդ պահվածքին: Այս հնարքին դիմելով՝ դուք չեք նյարդայնանա, չեք բարկանա ձեր զրուցակիցների նման, այլ հասուն մարդու պես կպահպանեք ձեր հանգստությունը:

ՀՆԱՐՔ «ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ»

Օվկիանոսն ընդունում է իր մեջ տասնյակ փրփրած գետեր, բայց մնում է հանգիստ ու անշարժ: Լինելով օկիանոսի պես՝ դուք էլ կընդունեք այդ մտքերը և հույզերը, բայց կմնաք խաղաղ ու չալեկոծվող:

ՀՆԱՐՔ «ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ»

Այս հոգեբանական պաշտպանության հնարքը նման է «լուն ուղտ շինելու» ասացվածքին: Հենց դա կօգնի ձեզ զրուցակցի ամեն ասածը հասցնել աբսուրդի աստիճանի: Ձեր նպատակը պետք է լինի այն, որ նրա արտահայտած խոսքերը ձեր մտքում այնքան չափազանցնեք, որ դրանք ձեզ մոտ միայն ծիծաղ առաջացնեն:

ՀՆԱՐՔ «ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ»

Եթե մարդիկ ճնշում են ձեզ իրենց պահվածքով կամ էներգետիկայով, ապա փորձեք պատկերացնել, որ նրանք բոլորը խամաճիկներ են, իսկ դուք պարզապես հանդիսատես եք և դիտում եք նրանց կողքից: Մեկն իրեն սուպերմեն է երևակայում, մեկը՝ փիլիսոփա, մյուսն էլ՝ աշխարհի տիրակալ: Բեմադրեք այդ ներկայացումը ինքներդ, թող նրանք հիմարություններ խոսեն: Ձեր խնդիրն այն է, որ այդ ամենը իսկապես ծիծաղելի դառնա ձեզ համար: Ձեր ծիծաղը կլինի այն բանի նշանը, որ հնարքը աշխատել է:

In this article


Join the Conversation